Մանչեսթրի մարզիչը կրկին մեղադրւում է մրցավարին քննադատելու մէջ


Մանչեսթրի մարզիչը կրկին մեղադրւում է մրցավարին քննադատելու մէջ

  • 13-05-2011 20:02:01   |   |  Սպորտ
Մանչեսթր Իւնայթեդի գլխաւոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգիւսոնը Ֆուտբոլի Ասոցիացիայի կողմից մեղադրուել է ոչ պատշաճ վարքագծի դրսեւորման մէջ` Անգլիայի Պրեմիեր Լիգայում Չելսիի հետ խաղի ժամանակ մրցավար Հովարդ Վեբի հասցէին հնչեցրած մեկնաբանութիւնների համար: «Վեբը հաստատ լաւագոյն մրցավարն է երկրում, դրանում կասկած չկայ : Մենք յոյս ունենք, որ արդէն մեր հերթն է մի փոքր յաջողութիւն ունենալու համար»,- ասել է Ֆերգիւսոնը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Այսպիսի մեկնաբանութիւնները Ֆուտբոլի Ասոցիացիան խախտում է համարում, եւ արգելում է քննարկել մրցավարների աշխատանքը մինչ խաղերը: Իւնայթեդի մարզիչն այս մրցաշրջանում արդէն ստացել էր 5 խաղի որակազրկում աւելի վաղ Չելսիի հետ խաղի ժամանակ` մրցավար Մարտին Ատկինսոնի մասին իր մեկնաբանութիւնների համար: Մինչեւ մայիսի 16-ը Ֆերգիւսոնը պէտք է պատասխանի Ֆուտբոլի Ասոցիացիայի մեղադրանքին:
  -   Սպորտ