«Դիպուկահարները պէտք է հեռացուէն` շփման գծում յետագայ միջադէպերից խուսափելու համար»,- ասում է ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան այցի ընթացքում


«Դիպուկահարները պէտք է հեռացուէն` շփման գծում յետագայ միջադէպերից խուսափելու համար»,- ասում է ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան այցի ընթացքում

  • 18-03-2011 14:32:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԵՐԵՒԱՆ, 18 մարտի 2011թ. - ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտուայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը այսօր Երեւանում յորդորեց իշխանութիւններին աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցում առաջընթաց հասնելու ուղղութեամբ եւ երկու կողմերին էլ կոչ արեց անմիջապէս հեռացնել դիպուկահարներին շփման գծից: Նա նաեւ առաջարկեց ԵԱՀԿ աջակցութիւնը տեղի բարեփոխումները խթանելու նպատակով, մասնաւորապէս երաշխաւորելու համար մամուլի, հաւաքների եւ միաւորումների ազատութիւնը: «Էս ողջունում եմ երէկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած ռազմագերիների փոխանակումը, որ իրականացուել էր երկու նախագահների համաձայնութեան հետեւանքով: Ցաւօք, ըստ հաղորդումների սրան յաջորդել է եւս մէկ միջադէպ շփման գծում», - ասաց Աժուբալիսը ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանի հետ հանդիպումից յետոյ: «Ինչպէս էս ընդգծել էի թե' Երեւանում, թե' Բաքւում իմ ունեցած հանդիպումների ժամանակ, այս միջադէպերը վերահաստատում էն իմ այն համոզմունքը, որ կողմերը պէտք է հեռացնէն դիպուկահարներին շփման գծից»: Նա յաւելեց. «Մենք պէտք է ուժեղացնենք հրադադարի ռեժիմը եւ շարունակենք իրականացնել վստահութիւնը ձեւաւորող միջոցառումներ: Որեւիցէ կողմ չի կարող շահի ներկայ իրավիճակից, թե' ռազմականօրէն, թե' քաղաքականօրէն: Յորդորում եմ կողմերին յարգել ուժի սպառնալիքի կամ կիրառման իրենց խոստումները: Էս նաեւ ակնկալում եմ, որ կողմերը կհետաքննէն շփման գծում տեղի ունեցած միջադէպերը, ըստ Սոչիում մարտի 5-ին ձեռք բերուած պայմանաւորուածութեան»: «Բոլոր կողմերը համաձայնել էն, որ չկայ որեւէ ընդունելի այլընտրանք, քան հակամարտութեան խաղաղ կարգաւորումը: Մինսկի խմբի համանախագահների կողմից ղեկավարուող կարգաւորման գործընթացը ապահովում է երկխօսութիւնը, բայց այժմ եկել է ժամանակը, որպէսզի առաջնորդները բանակցային գործընթացում հասնէն իրական առաջընթացի»: Տարածաշրջանում ձգձգուող հակամարտութիւնների կարգաւորման խթանումը 2011 թ. Եահկ-ում Լիտուայի նախագահութեան առաջնային խնդիրներից է: Աժուբալիսը այսօր հանդիպելու է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանի, քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչների եւ ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրէսի Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ: Նա երէկ հանդիպել է նաեւ ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի աշխատակազմի հետ: «Հայաստանը եւ Հարաւային Կովկասը կարեւոր էն ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգութեան եւ կայունութեան համար»,- ասաց նա: «Էս ողջունում եմ Հայաստանի կողմից հռչակուած խորքային կանոնակարգիչ, դատական եւ ժողովրդավարական բարեփոխումները: Էս նաեւ ողջունում եմ բարձր մակարդակի համագործակցութիւնը ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի հետ, որն առաջարկում է անմիջական աջակցութիւն բարեփոխման գործընթացին: Այն ներառում է բարեփոխումներ` միւս տարի խորհրդարանական ընտրութիւններից ընդառաջ` ապահովելու լայն քաղաքական մասնակցութիւն եւ յարգանք` մամուլի, հանրահաւաքների եւ միաւորումների ազատութեան նկատմամբ»: «Եահկ-ն, իր երեւանեան գրասենեակը եւ այլ հաստատութիւնները, այդ թւում` Զլմ-ների ազատութեան ներկայացուցչի եւ Ժողովրդավարական հաստատութիւնների եւ մարդու իրաւունքների գրասենեակները, պատրաստակամ էն շարունակելու ցուցաբերել աջակցութիւն Հայաստանին իր ջանքերում»,- յաւելեց նա: Երեւանում իր հանդիպումների ընթացքում Գործող նախագահը կը ներկայացնի 2011 թ. Լիտուայի նախագահութեան առաջնային խնդիրները, այդ թւում`տարածաշրջանի ձգձգուած հակամարտութիւնների կարգաւորման առաջընացը, մամուլի ազատութեան, էներգետիկ անվտանգութեան եւ տարածաշրջանային համագործակցութեան խթանումը, մասնաւորապէս սահմանների կառավարման եւ անդրազգային վտանգների դէմ պայքարի հարցերում: Աժուբալիսը նաեւ կը քննարկի դեկտեմբերին Աստանայի գագաթաժողովին նախագահների եւ կառավարութիւնների ղեկավարների կողմից ընդունուած հռչակագրին յաջորդող գործընթացը: Հռչակագրում ԵԱՀԿ մասնակից պետութիւնները վերահաստատել էն իրենց պարտաւորութիւնները անվտանգութեան բոլոր ուղղութիւններով` ռազմաքաղաքական, տնտեսական, բնապահպանական եւ մարդկային: Հայաստանով աւարտւում է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հարաւային Կովկաս, որին նախորդել էն շաբաթուայ սկզբում Ադրբեջան եւ Վրաստան կատարած այցերը: ԵԱՀԿ երեւանեան գրասենեակ
  -   Մամլո հաղորդագրություն