Հայց ընդդէմ ԱՄՆ դաշնային պայուստային հիմնադրամի` Թուրքիայի կողմից թալանուած հայկական ոսկու պահանջով <br />


Հայց ընդդէմ ԱՄՆ դաշնային պայուստային հիմնադրամի` Թուրքիայի կողմից թալանուած հայկական ոսկու պահանջով

  • 15-03-2011 11:37:08   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Գլենդելում գործող ,հայկական յիշողութեան կ'ենտրոնէ հասարակական կազմակերպութիւնը մարտի 4-ին դատի էր տուել Միացեալ Նահանգների դաշնային պայուստային հիմնադրամին`պահանջելով տեղեկութիւններ տրամադրել 1915 թուականին Օսմանեան կայսրութեան կողմից հայերից թալանուած մեծ քանակութեամբ ոսկու ձեռքբերման վերաբերեալ: ,հայկական յիշողութեան կ'ենտրոնըէ դատական հայցը էր ներկայացրել համաձայն ,տեղեկատուութեան ազատութեան մասինէ օրէնքի: Հինգ միլիոն թուրքական ոսկի (22 միլիոն դոլար) նախնական արժողութեամբ ոսկին այժմ գնահատւում է հարիւրաւոր միլիոն դոլար: Վերջերս Դաշնային պայուստային համակարգի Կառավարիչների խորհուրդը եւ Նիւ Եորքի դաշնային պայուստային բանկը յայտարարեցին, որ նրանք ոչ մի տեղեկութիւն չունեն իրենց տնօրինութեան տակ գտնուող որեւէ հայկական ոսկու մասին: Այդքան էլ հեշտ չէր հետեւել հանգամանքների ընթացքին, որոնց պարագայում հայերի սեփականութիւն հանդիսացող ոսկին համարեա մէկ դար առաջ Ստամբուլից տեղափոխուել էր Միացեալ Նահանգներ: Ստորեւ ներկայացնում ենք մի շարք խճճուած գործարքների վերաբերեալ մեր ուսումնասիրութիւնների ամփոփ արդիւնքները. Օսմանեան կառավարութիւնը առգրաւել էր 1915 թուականի Ցեղասպանութեան ժամանակ գաղթած եւ սպանուած հայերին պատկանող ոսկին եւ այլ թանկարժէք իրերը, բռնագրաւելով նրանց բանկային հաշիւներն ու բանկերում արժէքաւոր իրեր պահելու չհրկիզուող պահարանները: Օսմանեան լուծարման յանձնաժողովը բանկային փոխանցումների մի ամբողջ շարք էր իրականացրել այս ,արիւնոտ փողերիէ հետքը կորցնելու նպատակով: Սկզբում Թուրքական գանձապետարանը թալանուած հայկական ոսկին փոխանցել էր Ստամբուլում գտնուող գերմանական ,Deutschebankէ: Այնուհետեւ, 1916 թուականին ոսկին փոխադրուել էր Վիեննայի ,Bleichroeder Bankէ, իսկ այնտեղից` Բեռլինի ,Reichsbankէ գերմանական կենտրոնական բանկ եւ ներդրուել Օսմանեան պետական պարտքի հաշուին: Առաջին համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ, երբ դաշնակից պետութիւնները Գերմանիայից եւ նրա Օսմանեան թուրքական դաշնակցից փոխհատուցում պահանջեցին, գերմանական իշխանութիւնները նրանց պահանջը չկատարելու այընտրանք չունենալով, համաձայնեցին դաշնակիցներին տալ ,Reichsbankե-ում պահուող հայկական ոսկին: Այսպիսով, բռնագրաւուած հայկական ոսկին 1921 թուականին տեղափոխուեց Ֆրանսիայ եւ Մեծ Բրիտանիա: Յետագայում, բրիտանական մի փաստաթուղթ հաստատեց այդ ոսկու իսկական տէրերի ինքնութիւնը: 1924 թուականի սեպտեմբերի 26-ին, Մեծ Բրիտանիայի երկու հիմնական ընդդիմադիր կուսակցութիւնների ղեկավարները` Լիբերալ կուսակցութեան ղեկավար եւ նախկին վարչապետ Հ.Հ. Ասքուիթը եւ Պահպանողական կուսակցութեան ղեկավար ու ապագայ վարչապետ Սթենլի Բոլդուինը յուշագիր յղեցին վարչապետ Ռեմսի Մակդոնալդին, խնդրելով, որ Անգլիան օգնութիւն ցուցաբերի հայերին, հաշուի առնելով վերջիններիս աջակցութիւնը դաշնակիցների ծրագրերին եւ այն ահաւոր տառապանքները, որ նրանք կրել էին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Երկու բրիտանացի ղեկավարները պնդել են, որ ,թուրքական կառավարութեան կողմից 1916 թուականին Բեռլինում ներդրուած հինգ միլիոն ֆունտ (թուրքական ոսկի) գումարը, որը զինադադարից յետոյ գրաւուել էր դաշնակիցների կողմից, մեծ մասամբ (թերեւս ամբողջութեամբ) պատկանել է հայերին: 1915 թուականին հայերի բռնի տեղահանութիւնից յետոյ նրանց ընթացիկ եւ աւանդային բանկային հաշիւները հրահանգով փոխանցուել են Կոստանդնուպոլսի Պետական գանձապետարան: Այս փաստը հնարաւորութիւն էր տուել թուրքերին հինգ միլիոն ֆունտ ստերլինգ գումարը ուղարկել Բեռլինի ,Reichsbankե-ին, նոր թղթադրամների թողարկման փոխարէնէ: Յետագայում, հայկական ոսկին իրենց իսկական տէրերին վերադարձնելու փոխարէն, Բրիտանիան եւ Ֆրանսիան, Փարիզի ,J.P. Morgan Bankե-ի միջոցով այն վաճառեցին Միացեալ Նահանգների կառավարութեանը` այն փոխանակելով Միացեալ Նահանգների գանձապետական վկայականների: 1925 թուականի յունուարի 29-ին, սենատոր Ուիլեամ Հ. Քինգը Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովին ներկայացրեց թիւ 319 բանաձեւը, պահանջելով թալանուած ոսկին ,ի պահ առանձնացնելէ հայ ժողովրդի համար: Բանաձեւում ասւում էր. ,թուրքական կառավարութիւնը կամայականօրէն առգրաւել եւ Թուրքական գանձապետարան է փոխանցել հայերին պատկանող բոլոր բանկային հաշիւները` ընթացիկ եւ աւանդային, ըստ որի հինգ միլիոն թուրքական ֆունտ արժողութեամբ հայկական ոսկին, որը կազմել է 22,450,000 դոլար, փոխանցուել է Թուրքական գանձապետարան, իսկ յետագայում Թուրքիայի կառավարութիւնը այդ ոսկին ներդրել է Բեռլինի ,Reichsbankե-ում .... Բեռլինի ,Reichsbankե-ում գտնուող հայկական ոսկու վերոնշեալ աւանդը, Վերսալի պայմանագրի 259-րդ յօդուածի համաձայն փոխանցուել եւ յանձնուել է հիմնական դաշնակիցներին եւ համագործակից պետութիւններին, այդ թւում` Միացեալ Նահանգներին .... Վերոնշեալ աւանդը արդարութեան իրաւունքով պատկանում է այն հայերին, որոնցից այն խլուել է, կամ նրանց օրինական ներկայացուցիչներին .... Վերոնշեալ աւանդը պէտք է ի պահ առանձնացնել, իսկ այնուհետեւ վճարել նրանց, ումից վերոնշեալ ոսկին բռնագրաւուել էր, կամ նրանց օրինական ներկայացուցիչներին ....է: Այս ոսկին Հայոց ցեղասպանութեան ընթացքում եւ դրանից յետոյ Թուրքիայի եւ այլ պետութիւնների կողմից գողացուած միլիարդաւոր դոլարների հասնող հայկական ունեցուածքի մի չնչին մասն է կազմում: Հայկական թալանուած ժառանգութեան ամբողջական վերականգնումը, որտեղ էլ որ այն գտնուի, պէտք է լինի հայ ժողովրդի դէմ իրագործուած ահաւոր ոճրագործութեան համար արդարութիւն պահանջողների գերագոյն նպատակներից մէկը:   Յարութ Սասունեան ,կալիֆորնիայ կ'ուրիերէ թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Աւագեանի
  -   Յօդուածներ