«Ստորադաս ձեւացիր եւ խրախուսիր թշնամուդ ամբարտաւանութիւնը»<br />


«Ստորադաս ձեւացիր եւ խրախուսիր թշնամուդ ամբարտաւանութիւնը»

  • 03-03-2011 14:00:09   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Ցեղասպանութեան խեղաթիւրման գամբիտի երկրորդ քայլը 2011 թ.-ին Իւրաքանչիւր տարի մօտաւորապէս այս ժամանակահատուածում թուրքական կառավարութիւնը ձեռնամուխ է լինում քաղաքական խարդաւանքի, որի նպատակն է ընդդիմանալ թուրքերի կողմից 1,5 մլն հայերի ջարդի ճանաչման հարցում հայերի ձերք բերած յաջողութիւններին: 1915 թ.-ի ապրիլի 15-ին առաջին համաշխարհային պատերազմի պատրուակի ներքոյ թուրքական կառավարութիւնը ոչնչացման դատապարտեց թէ՛ իր իրաւասութեան տակ գտնուող եւ թէ՛ որոշ հարեւան պետութիւններում բնակուող հայերին: Ցեղասպանութեան իրագործումը եւ նրա յետագայ ժխտումը խաղ չէն, այնուամենայնիւ միջազգային յարաբերութիւնները մրցոյթի ձեւով ընթանում: Անցած տարիներում Միացեալ Նահանգների զինամթերք արտադրող ընկերութիւնները դիմել էն Կոնգրէսի անդամներին` համոզելով վերջիններիս չքուէարկել Եղեռնի ճանաչման օգտին` իրենց թուրք յաճախորդներին ,չուիրաւորելուէ համար: Բացի այդ Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարները կա՛մ անհատապէս կա՛մ էլ խմբովի նմանատիպ հայց էն ներկայացրել Կոնգրէսի անդամներին` պատճառաբանելով, որ Եղեռնի ճանաչումը կը զայրացնի թուրքերին: Միացեալ Նահանգների Կոնգրէսը պարբերաբար վերահաստատում եւ զանազան ձեւերով յիշատակում է տարբեր պատմական իրադարձութիւններ` ներառեալ բնիկ ամերիկացիների կոտորումը եւ նացիստների կողմից Եւրոպայի հրէաների ջարդը: Հայոց ցեղասպանութեան պաշտօնական ճանաչումը Միացեալ Նահանգների եւ որ պակաս կարեւոր չէ նաեւ Իսրայէլի կողմից կը նպաստէր Հայաստանին փոխհատուցելու բաւարարմանը: Թուրքիայի դիրքը հետզհետէ ամրապնդւում է թէ՛ տարածաշրջանում եւ թէ՛ համաշխարհային մակարդակում: Նա ձգտում է ազդեցութիւն ձեռք բերել` ներկայանալով որպէս տարածաշրջանի իսլամական պետութիւնների մեծ եղբայր: Թուրքիայի զբաղեցրած դիրքորոշումը կարող է շեղել հայ սփիւռքի ուշադրութիւնը` միաժամանակ ներկայացնելով Հայաստանի հետ չմիջնորդուած շփումը իբրեւ արդարացում` գերագոյն ուժերի կողմից հայերի` ցեղասպանութեան ընդունման պահանջները անտեսելու նպատակով: Մօտաւորապէս 2003 թ.-ից ի վեր Հայաստանը եւ Թուրքիան բանակցում էն դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու եւ ընդհանուր սահմանը բացելու նպատակով: Այս սահմանը միակողմանի որոշմամբ փակուել էր Թուրքիայի կողմից 1993 թ.-ին, երբ հայկական զօրքերը յաջողութեան էին հասնում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը ադրբեջանական իշխանութիւնից պաշտպանելու գործում: ,հայաստանի եւ Թուրքիայի Հանրապետութիւնների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման վերաբերեալ արձանագրութիւնըէ պաշտօնապէս ստորագրուել եւ միաժամանակ յայտարարուել է Բեռնում, Երեւանում եւ Անկարայում 2009 թ-ի օգոստոսի 31-ին: Այս յայտարարութիւնից անմիջապէս յետոյ Թուրքիան նախապայմաններ յաւելեց իր կողմից որեւէ փաստաթղթի վաւերացման համար: Սրա արդիւնքում այս պայմանագիրը լիովին լճացած է, չնայած նրան, որ օրինապէս ընդունուեց Հայաստանի Սահմանադրական Դատարանի կողմից: Բաւականին յանդուգն քայլ էր Թուրքիայի կողմից առաջադրել post factum նախապայմաններ: Թուրքերի վճռականութեան պակասը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին թոյլ տուեց աւելի կայուն դիրք ընդունել ցեղասպանութեան հարցում: 2010 թ-ի մարտի 24-ին սուրիական Դեր Զօր անապատի Եղեռնի յուշարձանի մօտ Սարգսեանը ծանրակշիռ խօսք ասաց թուրքական կառավարութեան քաղաքականութեան դէմ` անուանելով այդ վայրը հայկական մահարշաւների վերջին կանգառ: Սարգսեանն անուանեց Դեր Զօրը հայկական Աուշուից: Ինչպէս ասել է Սան Ցուն ,հնարաւորութիւնները բազմապատկւում էն, եթէ նրանցից օգտւում ենէ: 2011 թ-ի փետրուարի 7-ին թուրքական ,սաբահէ լրագրում հրատարակուած մի յօդուածում հեղինակ Դոյգու Գիւուենջը գրել է, որ Թուրքիայի պետնախարար Էգեմէն Բաղիշին 2011 թուականի յունուարի 27-ին Ստամբուլում հոլոքոստի յիշատակման օրուանը ներկայ գտնուելուց յետոյ յանձնարարուել է այնուհետեւ ներկայ գտնուել Հայաստանի ապրիլի 24-ի միջոցառումներին: Ակնյայտօրէն սրա մասին զեկուցել է միայն ,սաբահե-ը: Սակայն սա չէր վրիպել հայկական լրատուամիջոցների ուշադրութիւնից: Քանի որ Գիւուենջի յօդուածը մինչ այժմ գտնւում է գործող կայքի վրայ եւ չի հերքուել, այն հայերի արձագանքը ստուգելու մի փորձ է: Այլընտրաբար 2011 թ.-ին այն կարող էր լինել Թուրքիայի կողմից ցեղասպանութեան խեղաթիւրման գամբիտի առաջին քայլը: Բարդ է կանխագուշակել կամ ենթադրել, թէ ինչպիսին կը լինի Հայաստանի արձագանքը թուրքական այս բանսարկութեանը, քանի որ նման քայլերը չէն ունենում զրոյական գումար (zero-sum) եւ ոչ էլ մեկուսացած էն հանդէս գալիս: Բացի այդ որեւէ ընթացիկ դիւանագիտական քայլերի վերաբերեալ տուեալները պակասում էն: Արտաքին քաղաքականութեան ինչպէս ընդունուած, այնպէս էլ չընդունուած որոշումներն ունէն իրենց գինը: Հաշուի առնելով մեզ հասանելի սահմանափակ տեղեկատուութիւնը` դժուար է գուշակել, թէ ինչպիսին կը լինէր հայերի պատասխանը: Թուրքիայի համընդհանուր ընտրութիւնները տեղի էն ունենալու այս տարի: Հարցումների համաձայն AKP կուսակցութիւնը կայուն ձեւով աւելի ու աւելի մեծ ժողովրդականութիւն է ձեռք բերում: Այժմ այն զգալիօրէն գերակշռող դիրք է գրաւում իր ազգայնական մրցակից CHP-ի համեմատ: AKP կուսակցութեան առաջնորդներին կարող է թուալ, որ արժէ անցնել ցեղասպանութեան խեղաթիւրման աւելի յանդուգն մարտավարութեան` օգտուելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւններից եւ յուսալով, որ արտաքին քաղաքականութեան նման յանդուգն քայլերը դուրս կը մնան լրատուամիջոցների ուշադրութիւնից: Նոյնը չի կարելի ասել Հայաստանի քաղաքացիների ու սփիւռքի մասին, ովքեր այլ կերպ էն դիտարկում Թուրքիայի քայլերը քան պաշտօնական Երեւանը: Այս մասին իմանալով` Թուրքիան օգտագործում է այդ հանգամանքները ցեղասպանութեան ժխտման իր արտաքին քաղաքականութիւնը կառուցելիս: Արտաքին քաղաքականութեան քայլերը հիմնուած էն տուեալ պայմաններից մեծագոյն շահոյթը կորզելու վրայ: Նրանք հիմնւում էն ոչ թէ սխալի ու ճշտի, լաւի ու վատի, այլ շահերի վրայ: Մեզ յայտնի է, որ Թուրքիայի մեծագոյն շահն է հեռանալ ցեղասպանութեան յանցանքի համար պատասխանատուութեան ընդունումից: Հայաստանը պէտք է անմիջապէս հրաւիրի Թուրքիայի նախագահ Աբդուլլայ Գիւլին, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ արտաքին գործերի նախարար Ահմետ Դաւութողլուին ներկայ գտնուելու ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կայանալիք Եղեռնի յիշատակման արարողութեանը: Թուրքիային պէտք է տրուի որոշակի ժամանակ հրաւէրին պատասխանելու համար, այլապէս հրաւէրը ետ կը վերցրուի: Թուրքական կառավարութիւնը կարող է միանալ հարիւր հազարաւոր հայերին, ովքեր հաւաքւում էն 1915 թ.-ի ցեղասպանութեան զոհերի յիշատակը յարգելու համար: Համաձայն ընդունուած VIP կանոնակարգի, թուրքական պատուիրակութիւնը կ'ուղեկցուի Ցեղասպանութեան թանգարան եւ ներկայ կը գտնուի յայտնի գիտնականների դասախօսութիւններին: Եթէ Թուրքիան խարդախում է, ապա Հայատանը` ոչ: Հայաստանը, այսպիսով, ստիպում է Թուրքիային հրաժարուել ցեղասպանութեան յիշատակմանը ներկայ գտնուելուց` հայ հասարակութեան առջեւ ամօթալի իրավիճակում չյայտնուելու համար: Իրականում այս ամէնը կարող է զարգանալ շատ տարբեր սցենարներով: «Ստորադաս ձեւացիր եւ խրախուսիր թշնամուդ ամբարտաւանութիւնը» գրել է Սան Ցուն: Դաւիթ Դաւիթեան 2 Մարտ 2011 * * * * * * Հեղինակի մասին. Դաւիթ Դաւիթեանը համակարգչային ճարտարապետ է տեղեկատուական տեխնոլոգիաների առաջատար ընկերութիւնում, որը զբաղւում է տեխնիկական հետախուզութեան վերլուծութեամբ: Նա ղեկավարում է regionalkinetics.com-ի Ամն-ի գրասենեակը: email dbd@urartu.sdpa.org
  -   Յօդուածներ