Յայտնի էն «Զարգացնենք Հայաստանի կապիտալի շուկան» ուսանողական ռեֆերատների մրցոյթի յաղթողները <br />


Յայտնի էն «Զարգացնենք Հայաստանի կապիտալի շուկան» ուսանողական ռեֆերատների մրցոյթի յաղթողները

  • 02-03-2011 18:09:16   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մարտի 1-ին կայացած «Բորսայի լաւագոյն անդամ 2010» մրցանակաբաշխութեան ընթացքում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմէնիա-ն յայտարարեց «Զարգացնենք Հայաստանի կապիտալի շուկան» ուսանողական ռեֆերատների մրցոյթի յաղթողներին: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմէնիա-ի գլխաւոր տնօրէն Արմէն Մելիքեանը շեշտեց ուսանողների եւ երիտասարդ մասնագէտների խրախուսման կարեւորութիւնը եւ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմէնիա-ի նուիրուածութիւնը երիտասարդութեան հետ շարունակական աշխատանքին: Երեւանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի (ԵՊՏՀ) 3րդ կուրսի ուսանող` Յասմիկ Սալնազարեանը նուաճեց 1-ին տեղը իր ,բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկը որպէս ՀՀ կապիտալի շուկայի զարգացման առաջնահերթ ուղղութիւնէ ռեֆերատով: 2-րդ պատուաւոր տեղն է զբաղեցրել ԵՊՏՀ 4-իդ կուրսի ուսանող Արփինէ Այվազեանը իր ,հհ կապիտալի շուկայի գոյութիւն չունեցող ռիսկերըէ ռեֆերատով, եւ 3-րդ պատուաւոր տեղն է զբաղեցրել Արցախի Պետական Համալսարանի 1-ին կուրսի մագիստրոս Գուրգէն Աղասայեանը իր ,որո՞նք էն Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման խնդիրները եւ ինչպէ՞ս կարելի է դրանք յաղթահարելէ աշխատանքով: 3 պատուաւոր տեղեր զբաղեցրած ուսանողները ստացել էն դրամական պարգեւներ եւ պատուոգրեր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմէնիա-ի կողմից: Բացի այդ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմէնիա-ն նաեւ պատուոգրեր է շնորհել լաւագոյն ռեֆերատներ ներկայացրած եւս 5 ուսանողներին` Յասմիկ Մակարեանին (ԵՊՏՀ), Սօսէ Թադեւոսեանին (Երեւանի Պետական Համալսարան), Անի Արեւշատեանին (Ռուս-հայկական (Սլաւոնական) Համալսարան), Միխաիլ Բրոյեանին (Ռուս-հայկական (Սլաւոնական) Համալսարան) եւ Տաթեւիկ Հովհոննիսսեանին (Ռուս-հայկական (Սլաւոնական) Համալսարան): NASDAQ OMX Armenia
  -   Տնտեսութիւն