ԵԱՀԿ գրասենեակը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի գնահատման հիմնական արդիւնքները


ԵԱՀԿ գրասենեակը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի գնահատման հիմնական արդիւնքները

  • 04-02-2011 22:49:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երեւան, 4 Փետրուարի 2010 - ԵԱՀԿ երեւանեան գրասենեակն այսօր ներկայացրել է ԵԱՀԿ աջակցութեամբ իրականացուած` Հայաստանի գործարար միջավայրի գնահատման հիմնական արդիւնքները, որի նպատակն է աջակցել Հայաստանում կարգաւորիչ քաղաքականութեան բարելաւման ջանքերին: Եզրահանգումները ներկայացուեցին ի ամփոփում ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի կողմից կազմակերպուած` պետական կարգաւորման համակարգերի լաւագոյն փորձի մասին մի շարք սեմինարների ու հանդիպումների: Կարգաւորման ազդեցութեան գնահատումը (RIA) ընթացակարգ է, որ տրամադրում է մանրամասն ու համակարգուած վերլուծութիւն` նոր կանոնակարգի հնարաւոր հետեւանքների մասին: Այն համեմատում է տարբեր կանոնակարգերի հնարաւոր արդիւնքները եւ դիտարկում հասարակութեան ընդհանուր բարեկեցութեան վրայ ազդեցութեան, ինչպէս նաեւ նպատակների իրականացման հեռանկարները: Նման գնահատումը լայնօրէն կիրառւում է` ապահովելու կանոնակարգերի արդիւնաւէտութիւնը: Միջոցառումները կազմակերպուել էին ի պատասխան կառավարութեան առաջարկի` աջակցելու հմուտ կառավարման խթանման եւ կարգաւորման ընթացիկ բարեփոխումներին` ներառեալ դատաիրաւական: Իրականացուող բարեփոխումների նպատակն է մեծացնել թափանցիկութիւնը` դրանով իսկ նուազեցնելու կոռուպցիայիոն ռիսկերը եւ նպաստելու մրցակցային գործարար միջավայրի խթանմանը: ՀՀ կառավարութեան, էկոնոմիկայի, ֆինանսների, արդարադատութեան նախարարութիւնների եւ Ազգային ժողովի ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ գործարար համայնքի, հասարակական կազմակերպութիւնների եւ միջազգային հանրութեան ներկայացուցիչներ մասնակցեցին կարգաւորման բարեփոխումների առաջատար միջազգային փորձագէտ Սքոթ Ջեյքբսի կողմից իրականացուած վերապատրաստման դասընթացներին: «Մրցակցային կարգաւորման քաղաքականութիւնը եւ կարողութիւնները` գնահատելու գործարար միջավայրը, բացերը, եւ դրանց լուծման հնարաւորութիւնները կենսական էն մրցունակութեան եւ գործարարութեան համար: Մեր աջակցութեամբ կազմակերպուած սեմինարների եւ հանդիպումների նպատակն է օգնել տարբեր մակարդակներում համակարգման բարելաւմանը եւ ամրապնդել կառավարման եւ գործարար միջավայրի բարեփոխումները», - ասաց ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը կառավարութիւնում հանդիպման ժամանակ: «Կարգաւորման բարեփոխումը չափազանց կարեւոր է Հայաստանի տնտեսութեան զարգացման եւ աւելի լաւ ներդրումային միջավայր խթանելու համար: Բարեփոխումների միջազգային դրական փորձի մասին գիտելիքը կարող է շատ օգտակար լինել մեզ համար` դիտարկելու պետական կարգաւորման համակարգի բարելաւելման ուղիները եւ գնահատելու կարգաւորման ոլորտի խնդիրները»,- նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը:
  -   Մամլո հաղորդագրություն