Հայաստանի եւ Վրաստանի հասարակական կազմակերպութիւնները անհրաժեշտ էն համարում կասեցնել Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը


Հայաստանի եւ Վրաստանի հասարակական կազմակերպութիւնները անհրաժեշտ էն համարում կասեցնել Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը

  • 01-02-2011 14:21:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2007թ. նոյեմբերին Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը հաստատեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը, որը գտնւում է Հայաստանի հիւսիս-արեւելեան մասում, Դեբէդ գետի աւազանում, երկրաշարժերի եւ սողանքների առումով խոցելի տարածքում: Հանքի շահագործման նպատակով տրամադրուած տարածքը 1,491 հեկտար է, որի 82%-ը ծածկուած է լեռնային անտառներով: Հանքի շահագործման արդիւնքում կը գոյանան մօտ 500 մլն. տոննա վտանգաւոր նիւթերի պոչանք եւ 600 մլն. տոննա այլ թափօններ: Պոչանքը տեղադրուելու է Դուքանաձոր գետի կիրճում, որը թափւում է Շնող գետը` անդրսահմանային Դեբէդ գետի վտակը: Հաշուի առնելով, որ հանքավայրի շահագործումը կարող է յանգեցնել մի քանի հարիւր հեկտար լեռնային անտառների կորստի, ջրային ռեսուրսների չորացման, հողերի էրոզիայի եւ ամբողջական էկոհամակարգերի, այդ թւում` անհետացման եզրին գտնուող բոյսերի եւ կենդանիների ոչնչացման, բնական աղէտների կամ արդիւնաբերական վթարների դէպքում արծաթ, ռենիում, կապար, մկնդեղ, պղինձ, մոլիբդէն, ցինկ, ծծմբային միացութիւններ եւ այլ քիմիական նիւթեր պարունակող պոչանքները կթունաւօրէն Շնող գետի եւ դրա վտակների կողմից ոռոգուող դաշտերը` սպառնալով սննդի անվտանգութեանը եւ մարդկանց առողջութեանը. հաստատելով, որ հանքարդիւնահանող ընկերութեան կողմից կազմուած շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան գնահատականը մշակուել է միայն նախագծի առաջին 8 տարիների համար` առանց հաշուի առնելու նախագծի 50 տարուայ ժամանակահատուածի հետեւանքները եւ, ինչպէս նաեւ արտակարգ իրավիճակները եւ ռիսկերը` անդրսահմանային համատեքստում, Հայաստանի Հանրապետութեան բնապահպանութեան նախարարութեան կողմից տրամադրուած բնապահպանական փորձաքննութեան դրական եզրակացութիւնը նկատի չի առել շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան գնահատման հաշուետուութեան սխալ հաշուարկները եւ էկոհամակարգերին հասցուող վնասների թերագնահատումը, Թեղուտի հանքավայրի շահագործմանն առնչուող որոշումների ընդունման գործընթացները թերացել էն հասարակայնութեան արդիւնաւէտ եւ ժամանակին ծանուցում եւ մասնակցութիւն ապահովելու գործում` Մակ-ի Եւրոպական տնտեսական յանձնաժողովի ,շրջակայ միջավայրի հարցերին առնչուող տեղեկութեան մատչելիութեան, որոշումների ընդունման գործընթացում հասարակութեան մասնակցութեան եւ արդարադատութեան մատչելիութեան մասինէ (Օրհուսի) կոնուենցիայի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտաւորութիւնների համաձայն. Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը չի ձեռնարկել ոչ մի քայլ` բացայայտելու անդրսահմանային ռիսկերը եւ խորհրդակցութիւն սկսելու Վրաստանի իշխանութիւնների ու հասարակայնութեան հետ` իրականացնելու Մակ-ի Եւրոպական տնտեսական յանձնաժողովի ,անդրսահմանային համատեքստում շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան մասինէ Էսպուի կոնուենցիայի շրջանակներում ստանձնած իր պարտաւորութիւնները, Վրաստանի կառավարութիւնը չի ճանաչել անդրսահմանային ռիսկերի հնարաւորութիւնը եւ ձախողել է ոչ միայն վաւերացնել Մակ-ի Եւրոպական տնտեսական յանձնաժողովի Էսպուի կ'ոնուենցիան, այլեւ դրսեւորել է անպատասխանատու վարքագիծ եւ չի կատարել համապատասխան հարցումներ` ընթացք տալու մտահոգ հասարակայնութեան կողմից հնչեցուած ահազանգերին. մտահոգուելով, որ երկու երկրների իշխանութիւնների նման անպատասխանատու մօտեցման հետեւանքով տարածաշրջանը կարող է կանգնել էկոլոգիական աղէտի առջեւ, իսկ Հայաստանի Հանրապետութիւնը` որպէս աղէտի աղբիւր հանդիսացող երկիր, պարտաւորուած կը լինի ոչ միայն վերացնել վնասները սեփական երկրի սահմաններում, այլեւ հատուցել հարեւան պետութիւնների կրած վնասները. Մենք` Հայաստանի Հանրապետութեան եւ Վրաստանի ներքոստորագրեալ հասարակական կազմակերպութիւններս եւ անհատներս անհրաժեշտ ենք գտնում, որ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները կասեցնէն Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը` մինչեւ շրջակայ միջավայրին հասցուող վնասների վերագնահատումը, կազմակերպեն շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան անկողմնակալ եւ համապարփակ գնահատում` միջազգային լաւագոյն փորձին համապատասխան, սկսեն խորհրդակցութիւններ Վրաստանի իշխանութիւնների եւ հասարակայնութեան հետ Թեղուտի հանքավայրի շահագործման արդիւնքում հնարաւոր անդրսահմանային ազդեցութեան վերաբերեալ: Վրաստանի իշխանութիւնները վաւերացնէն Էսպուի կ'ոնուենցիան, մասնակցեն Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների կողմից ձեռնարկուող խորհրդակցութիւններին` բացայայտելու շրջակայ միջավայրի վրայ հնարաւոր ազդեցութիւնը անդրսահմանային համատեքստում: ՀԱՅԱՍՏԱՆ ,թրանսփարէնսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնէ ՀԿ Սոնա Այվազեան, sona@transparency.am, info@transparency.am ,էկոդարէ բնապահպանական ՀԿ Հրայր Սաւզեան, hrayrsavzyan@ya.ru ,էկոլուրէ տեղեկատուական ՀԿ Ինգա Զարաֆեան, info@ecolur.org ,մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան ինստիտուտէ ՀԿ Արփինէ Գալֆայեան, g_arpine@yahoo.com ,հայաստանի թռչունների պահպանման միութիւնէ ՀԿ Մամիկոն Ղասաբեան, armbirds@yahoo.com ,հելսինկեան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենեակէ ՀԿ Արթուր Սաքունց, hcav@hcav.am asakunts@hcav.am ,ժուռնալիստների ,ասպարէզէ ակումբէ ՀԿ Լեւոն Բարսեղեան, levon@asparez.am ,մենք պլիւսէ ՀԿ Նադեժդա Յակոբեան, nadia@asparez.am ,կրթութեան ասպարէզէ ՀԿ Անահիտ Մարգարեան, eduasp@freenet.am ,հայաստանի հելսինկեան կոմիտէէ ՀԿ Աւետիք Իշխանեան, info@armhels.org ,թռչնասէրների կենտրոնէ ՀԿ Սիլուայ Ադամեան, birdlovers@rambler.ru ,իկոմոսէ միջազգային ՀԿ Գագիկ Սուխուդեան, gsukhudyan@rambler.ru ,բուրգէ բնապահպանական երիտասարդական ՀԿ Արման Վերմիշեան, arman_vermishyan@yahoo.com ,շողեր միութիւնէ ՀԿ Յասմիկ Ասլանեան, shogher@mail.ru ,հայ կանայք յանուն առողջութեան եւ առողջ շրջակայ միջավայրիէ ՀԿ Լիլիկ Սիմոնեան, office@awhhe.am ,էկո-սիսէ ՀԿ Կամօ Սաֆրազեան, ecosisian@yahoo.com ,էկոլոգիական ակադեմիաէ ՀԿ Գրետա Գաբրիէլեան, ecoacad@yahoo.com ,սրբ. Սանդուխտ տիկնանց միութիւնէ ՀԿ Արտեմիս Լեփեջեան, a_lepejyan@yahoo.com ,հայաստանի անտառներէ ՀԿ Նազելի Վարդանեան, vnazeli@mail.ru Էյ Թի ՓԻ բարեգործական հիմնադրամ (Հայաստան Ծառատունկ Ծրագիր) Արեգ Մաղաքեան, areg@armeniatree.org ENPI/FLEG ծրագիր Լիւբայ Բալեան, luba.balyan@enpi-fleg.org Երեւանի Օրհուսի կենտրոն Սիլուայ Այվազեան, info@aarhus.am Ստեփանաւանի Օրհուս կենտրոն Մանեայ Մելիքջանեան, info_stepanavan@aarhus.am Վանաձորի Օրհուսի կենտրոն Պերճ Բոջուկեան, info_vanadzor@aarhus.am Ալաւերդու Օրհուսի կենտրոն Անոյշ Էւոյեան, anushevoyan@rambler.ru Թեղուտի պաշտպանութեան խումբ Մարիայ Աղաջանեան, teghut2009@gmail.com ՎՐԱՍՏԱՆ Cee Bankwatch Network ոչ կառավարական կազմակերպութեան Մանանա Կոչլաձէ, manana@bankwatch.org ,կանաչ այլընտրանքէ ՀԿ Նինոյ Գուջարաիձէ, greenalt@greenalt.org ,վրաստանի քաղաքացիական հասարակութեան զարգացման ասոցիացիաէ ՀԿ Գիւլնարայ Շոշիտաշուի, acsdg@caucasus.net ,ջրային գլոբալ համագործակցութիւն – Վրաստանէ Գէորգի Ձամուկաշուիլի, dgeorge@yandex.ru Վրաստանի կանաչների շարժում/Երկրի բարեկամներ Նինոյ Չխոբաձէ, info@greens.ge, nino.chkhobadze@greens.ge
  -   Մամլո հաղորդագրություն