Յունուարի 24-26-ը Ստամբուլում կը կայանայ «Ներդրում յանուն ապագայի» տարածաշրջանային համաժողովը


Յունուարի 24-26-ը Ստամբուլում կը կայանայ «Ներդրում յանուն ապագայի» տարածաշրջանային համաժողովը

  • 21-01-2011 18:05:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Քսաներկու կին գորածարարներ Հայաստանից կը մասնակցեն յունուարի 24-ից 26-ը Ստամբուլում կայանալիք տարածաշրջանային համաժողովին, որը կազմակերպում է ԱՄՆ Պէտքարտուղարութիւնը` որպէս գենդերային հաւասարութեան հարցերով աշխատանքային խմբի համանախագահ Ժողովրդավարութիւնների համայնքում: Սա առաջինն է այն երեք համաժողովներից, որն անցկացւում է Հարաւային ու Արեւելեան Եւրոպայի եւ Եւրասիայի կանանց համար եւ սրանով մեկնարկում է «Ներդրում յանուն ապագայի» ծրագիրը, որով նախատեսւում էն փորձի փոխանակումներ, խորհրդատուութիւն եւ աշխատաժողովներ: «Ներդրում յանուն ապագայի» նախաձեռնութեան միջոցով Միացեալ Նահանգները պարտավորվում է ներդրումներ կատարել յանուն Հարաւարեւելեան Եւրոպայի ու Եւրասիայի կանանց ապագայի` նրանց համար նոր տնտեսական հնարաւորութիւնների մեծացմանն ու Արեւմտեան Եւրոպայի երկրների, բազմակողմ կազմակերպութիւնների, մասնագիտական ընկերակցութիւնների, համալսարանների եւ մասնաւոր հատուածի հետ գործակցութեան խորացմանն ուղղուած հետեւեալ միջոցներով. Հարաւարեւելեան Եւրոպայի ու Եւրասիայի կանանց համար գործարար ուսուցման, գործիքների ու ռեսուրսների, խորհրդատու-մենթորների եւ մասնագիտական կազմակերպութիւնների հասանելիութեան դիւրացում, Եւրոպայում կանանց տնտեսական հնարաւորութիւնների բարելաւման գաղափարին նուիրուած անձանց ցանցի ձեւաւորում, իրենց երկրի տնտեսութիւնում դրական տեղաշարժեր կատարելու համար անհրաժեշտ գործիքների, մասնաւորապէս` դրամաշնորհների, կրթական փոխանակումների ու շարունակական խորհրդատուութեան ապահովում Հարավարեւելեան Եւրոպայի ու Եւրասիայի կանանց համար, գործարար ոլորտի միջազգային ու տարածաշրջանային առաջադէմ գործիչների հետ քննարկումներ կանանց համար տնտեսական հնարաւորութիւնների մեծացման հարցի շուրջ: Ծրագրի հեռահար նպատակներից մէկը կին գործարարների ցանցի ձեւաւորումն է, ովքեր կզբաղուէն ոչ միայն իրենց բիզնեսի հարցերով, այլ նաեւ որպէս խորհրդատուներ հանդէս կը գան գործարար դաշտ նոր մուտք գործող կանանց համար, ինչպէս նաեւ կ'աշխատեն իրենց երկրներում գործարարութեան համար բարենպաստ միջավայր ապահովելու ուղղութեամբ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
  -   Մամլո հաղորդագրություն