Վայոց Ձորի մարզպետարանն անօրինական է համարել «Արգամիկ»-ի գործունէութիւնը<br />


Վայոց Ձորի մարզպետարանն անօրինական է համարել «Արգամիկ»-ի գործունէութիւնը

  • 13-01-2011 16:01:33   | Հայաստան  |  Հասարակութիւն
Վայոց Ձորի մարզպետարանն անօրինական է համարել «Արգամիկ» ընկերութեան գործունէութիւնը, որը Ելփին գիւղ ծանր տեխնիկայ էր մտցրել Կեչուտ տեղամասում պղնձի պաշարների հետախուզման համար: «Կեչուտ» կոչուող տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքները իրականացւում էն «Արգամիկ» ընկերութեան կողմից` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութեան կողմից 24.3.2009թ. տրամադրուած ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրութեան թիւ 65/1 յատուկ լիցենզիայի հիման վրայ, սակայն աշխատանքներն իրականացւում էն Ելփին համայնքի աւագանու կողմից նշուած տարածքը օգտագործման տրամադրելու համաձայնութեան եւ համայնքի ղեկավարի եւ ,արգամիկէ ՍՊ ընկերութեան միջեւ կնքուած հողյատկացման պայմանագրի բացակայութեան պայմաններումէ,- նշուած է Վայոց Ձորի մարզպետարանի գրաւոր եզրակացութեան մէջ (թիւ 01/10/4011-10): Դրանով խախտուել ,տեղական ինքնակառավարման մասինէ ՀՀ օրէնքի դրոյթը (յօդուած 16, 1-ին մաս, 2-րդ կէտ): Իդէպ, Ելփինի բնակիչներին ուղղուած ՀՀ նախագահի վերահսկողական ծառայութեան 2-րդ բաժնի վարիչ Հ. Փանոսեանի ստորագրութեամբ պատասխանում (նամակ թիւ 20-7199, 16.09.2010թ.) նշուած է, որ ,արգամիկէ ընկերութիւնը գործում է ՀՀ գործող օրէնսդրութեան պահանջների համաձայն: Նշենք, որ «Արգամիկ» Սպը-ն գրանցուած է Արարատի մարզի Մխչեան գիւղում եւ, ըստ որոշ աղբիւրների, պատկանում է ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանին: Թէպէտ ներկայ դրութեամբ ընկերութիւնը գիւղից դուրս է բերել ծանր տեխնիկան, բնակիչները շարունակում էն անհանգստանալ, որ ընկերութիւնը եւ նրա հովանաւորները կհասնէն իրենց ուզածին եւ կը վերսկսեն իրենց գործունէութիւնը: Հիմնական հարցը, որը նրանց մտահոգում է, գիւղի ջրամատակարարաման հարցն է. ջրի աղբիւրները գտնւում էն հանքավայրի տարածքում: Բացի այդ, այդ վայրերը յայտնի էն իւրայատուկ բնութեամբ եւ կենսաբազմազանութեամբ: «Մեր տարածքները նախկինում էլ էին յայտնի որսորդութեան համար, հիմա էլ: Յաճախ ենք մենք կրակոցնէր լսում: Չենք մօտենում, քանի որ կարող ենք կրակահերթի տակ ընկնել»,- ասում էն տարեցները: Իր կողմից «Էկոլուր»-ը դիմում է ՀՀ Բնապահպանութեան նախարարութեանը եւ Վայրի բնութեան համաշխարհային հիմնադրամի հայաստանեան գրասենեակին առաջարկով` քննարկել տուեալ տարածքի հարցը եւ հազուադէպ հանդիպող եւ ոչնչացող տեսակների պահպանման համար ներառել այն Հայաստանի յատուկ պահպանուող տարածքների ցանկում: 13.01.2011
  -   Հասարակութիւն