Մօր եւ մանկան առողջութեան բարելաւման ՆՕՒԱՅ 2 ծրագիրը նշում է իր բարեյաջող աւարտը


Մօր եւ մանկան առողջութեան բարելաւման ՆՕՒԱՅ 2 ծրագիրը նշում է իր բարեյաջող աւարտը

  • 10-01-2011 14:28:06   | Հայաստան  |  Հասարակութիւն
Երեւան, Հայաստան – Հիմնուելով հնգամեայ ՆՕՒԱՅ (Նորարարական օժանդակութիւն վերարտոդրողական առողջութեանը (2004-2009թթ.)) ծրագրի նուաճումների վրայ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան 2010թ-ի յունուարին մեկնարկած ՆՕՒԱՅ 2, մէկ տարուայ ծրագիրը, որի նպատակն էր շարունակել Հայաստանում մօր եւ մանկան առողջութեան ոլորտի բարելաւմանն ուղղուած աշխատանքները, աւարտուեց այս ամիս: Մօր եւ մանկան առողջութեան բարելաւման (կամ ՆՕՒԱՅ 2) ծրագիրն իրականացւում էր Ռիսերչ թրայենգլ ինստիտուտի գլխաւորութեամբ` Ինթրահելթ ինթերնեյշնլ եւ Սեյվ դը չիլդրէն միջազգային կազմակերպութիւնների հետ համագործակցութեան միջոցով, որոնք նաեւ սերտօրէն համագործակցում էին Հայաստանի Հանրապետութեան Առողջապահութեան նախարարութեան, առողջապահութեան մարզային վարչութիւնների, բուժհաստատութիւնների, Երեւանի պետական բժշկական համալսարանի, Էրեբունու պետական բժշկական քոլեջի եւ ընտրուած տեղական հասարակական կազմակերպութիւնների հետ: ԱՄՆ ՄԶԳ ՆՕՒԱՅ 2 ծրագրի նպատակն էր շարունակել աջակցել ՆՕՒԱՅ ծրագրի շրջանակներում ընդգրկուած հինգ հարաւային շրջաններին` Արմավիր, Թալին, Վեդի, Վայք եւ Սիսիան, ինչպէս նաեւ ծաւալել գործունէութիւնը հիւսիսային հինգ շրջաններում` Ստեփանաւան, Ախուրեան, Իջեւան, Մարտունի եւ Հրազդան: Ծրագրում ընդգրկուած էին առողջութեան պահպանման առաջնային եւ երկրորդային մակարդակի 270 բուժհաստատութիւններ, որոնք տարեկան ունենում էն շուրջ 8 000 ծնունդ եւ սպասարկում էն 500 000 բնակչութեան: ՆՕՒԱՅ 2-ը զգալի ազդեցութիւն է ունեցել մօր եւ մանկան առողջութեան պահպանման ծառայութիւնների ընդհանուր որակի բարելաւման գործում ծրագրում ընդգրկուած շրջաններում: Ծրագիրը կենտրոնանում էր մօր եւ մանկան առողջութեան ոլորտի միջազգայնօրէն ճանաչուած ապացուցողական բժշկութեան գործելակերպերը ներկայացնելու վրայ` նպատակ ունենալով բարելաւել մինչ յղիութեան, նախածննդեան, յետծննդեան եւ նորածնի խնամքը: Ընտանիքի պլանաւորման եւ վերարտադրողական առողջութեան խորհրդատուութեան ինտէգրումը նախածննդեան եւ յետծննդեան խնամքի ծառայութիւններում, ինչպէս նաեւ ընտանեկան բժիշկների առօրեայ աշխատանքում նպաստեց յղիութեան արհեստական ընդհատման դէպքերի կրճատմանը ծրագրում ընդգրկուած կենտրոններում: ՆՕՒԱՅ 2-ի շրջանակներում բացուեց մայրութեան հինգ դպրոց, համալրելով ԱՄՆ ՄԶԳ նախորդ` ՆՕՒԱՅ ծրագրի կողմից բացուած 12 դպրոցների թիւը: Նորաբաց մայրութեան դպրոցները բաւական մեծ ճանաչում ձեռք բերեցին մէկ տարուց պակաս ժամանակահատուածում. դպրոցի դասերին յաճախող կանանց թիւը 12.8%-ից հասաւ 59.7%-ի ծրագրում ընդգրկուած շրջաններում: Նաեւ կրկնապատկուեց մինչ յղիութեան խնամքի ծառայութիւններից օգտուողների թիւը ծրագրային շրջաններում, որը վկայում է, որ կանայք աջակցութեան կարիք ունէն առողջ յղիութիւն վարելու եւ յղութիւնը բարեյաջող աւարտի հասցնելու գործում: Ծրագրային միջամտութիւնների արդիւնքում ձեռք բերուած գիտելիքի եւ հմտութիւնների շնորհիւ աճել է բուժաշխատողների վստահութիւնը` փոխելով նրանց վերաբերմունքն իրենց պացիենտների հանդէպ: Միաժամանակ աճել է պացիենտների բաւարարուածութիւնը տրամադրուող բուժծառայութիւններով` ընդլայնելով նրանց վստահութիւնը բուժաշխատողների հանդէպ: Բուժծառայութիւնների տրամադրման մակարդակում որակի բարձրացման բազմակողմ մօտեցումը, ներգրաւելով համայնքները տեղեկատուական, կրթական եւ համախմբման աշխատանքների միջոցով, միաւորեց համայնքները եւ օգնեց նրանց աւելի լաւ նախապատրաստուելու անյետաձգելի բժշկական դէպքերի համար: Արդիւնքում առողջապահական հիմնական տեղեկութիւններով զինուած համայնքները կը վարեն աւելի առողջ եւ բեղմնաւոր կեանք:
  -   Հասարակութիւն