Արաքս Մանսուրյանը պարգեւատրուեց ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Կոմիտաս» մեդալով<br />


Արաքս Մանսուրյանը պարգեւատրուեց ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Կոմիտաս» մեդալով

  • 01-01-2011 10:48:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 1 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սփիւռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսեանն ընդունել է աշխարհահռչակ սոպրանո Արաքս Մանսուրեանին, ում ուղեկցում էր ամուսինը` յայտնի դիզայներ-փորագրող Յակոբ Գույուճյանը: Հիւրին ներկայացնելով նախարարութեան գործունէութիւնն ու առաջիկայ ծրագրերը, Ս.Պետրոսեանը մասնաւորապէս անդրադարձել է նախարարութեան կողմից մշակուած Հայրենադարձութեան հայեցակարգին եւ «Հայրենադարձութեան մասին» ՀՀ օրէնքի նախագծին, հաջողութեամբ ներդրուած երկքաղաքացիության ինստիտուտին, Սփիւռքի ներուժի համախմբման նպատակով նախարարութեան կողմից կազմակերպւող համահայկական մասնագիտական համաժողովներին: Փոխնախարարը նշել է, որ, կարեւորելով երիտասարդության դերը, ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը բազմաթիւ ծրագրեր է իրականցնում Սփիւռքի երիտասարդության ներուժը ի նպաստ Հայրենիքի զարգացմանն ու հզօրացմանն օգտագործելու համար: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, ի գնահատումն երգչուհու 35-ամեայ ստեղծագործական բեղուն գործունէութիւնը, ինչպէս նաեւ Աուստրալիայում հայապահպանութեան, հայ մշակոյթի զարգացման եւ տարածման գործում ներդրած նշանակալից աւանդը նախարար Հրանուշ Յակոբեանի հրամանով Ա.Մանսուրյանը պարգեւատրուել է ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Կոմիտաս» մեդալով:
  -   Մշակոյթ