ԲՀԿ-ի միջոցով նախկին նախարարը փորձում է դառնալ "աւելի ակտիւ քաղաքական գործիչ"


ԲՀԿ-ի միջոցով նախկին նախարարը փորձում է դառնալ "աւելի ակտիւ քաղաքական գործիչ"

  • 14-02-2012 18:41:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը դիմում է ներկայացրել «Բարգաւաճ Հայաստան" կուսակցութեանն անդամակցելու համար եւ յայտարարութիւն արել այդ կապակցութեամբ: Ինչպէս վստահեցնում է Վ.Օսկանեանը, այդ որոշումը նա կայացրել է, քանի որ համոզուած է, որ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը, այլ քաղաքական ուժերի հետ միասին, «կարող է քաղաքական մրցակցութեան շնորհիւ ապահովել ազատ եւ արդար ընտրութիւններ, հետեւաբար նաեւ նոր խորհրդարան` քաղաքական ուժերի նոր դասաւորութեամբ»: «Լինելով Սիւիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ` տարբեր առիթներով էս պարբերաբար արտայայտել եմ իմ տեսակէտները Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնների եւ զարգացումների վերաբերեալ: Այսօր գտնում եմ, որ ժամանակն է, որ աւելի ակտիւ մասնակցութիւն ունենամ երկրի քաղաքական գործընթացներին»,- յայտարարում է նախկին նախարարը: Յայտարարութիւնից հետեւում է նաեւ, որ ԲՀԿ-ի անդամ դառնալու փաստը կարող է Սիւիլիթաս հիմնադրամում Վ.Օսկանեանի կարգավիճակի փոփոխման առիթ դառնալ:
  -   Մամլո հաղորդագրություն