ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց գերմանացի լրագրողներ Ռիխարդ Քիսլերին եւ Կնութ Թեսկէին


ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց գերմանացի լրագրողներ Ռիխարդ Քիսլերին եւ Կնութ Թեսկէին

  • 14-02-2012 18:08:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրուարի 14-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց գերմանացի լրագրողներ Ռիխարդ Քիսլերին եւ Կնութ Թեսկէին, որոնք Հայաստան էն ժամանել ծանօթանալու ԼՂՀ հիմնախնդրի լուծման վերաբերեալ հայկական կողմի դիրքորոշմանը, կոնֆլիկտի պատճառներին ու դրանց լուծման հնարաւոր տարբերակներին, երկրի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակին: Պարոն Շարմազանովը գոհունակութիւն յայտնեց, որ եւրոպացի լրագրողները առկայ հիմնախնդիրները հասկանալու եւ լուսաբանելու համար անձամբ էն այցելել տարածաշրջան ի տարբերութիւն ոմանց, որոնք թուացեալ դատողութիւններ էն անում չիմացած բաների մասին: Նա յոյս յայտնեց, որ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ այցից յետոյ նրանք ամբողջական պատկերացում կ'ունենան թէ ԼՂՀ հիմնախնդրի, թէ դրա պատճառների ու հնարաւոր լուծումների վերաբերեալ, քանզի եւ Հայաստանում, եւ Արցախում պատրաստ էն բաց ու առողջ քննարկումներ ծաւալելու, անկեղծ դիրքորոշումներ յայտնելու: Միայն թէ յարգարժան լրագրողներն էլ պէտք է պատասխանատուութիւն դրսեւօրէն` փաստերը ներկայացնելով անաչառ ու անկողմնակալ: Գերմանացի լրագրողները տեղեկացրին, որ նախորդ տարի իրենք եղել էն Ադրբեջանում, այժմ Հայաստանում էն, իսկ յաջորդ օրը մեկնելու էն Լեռնային Ղարաբաղ` ամբողջական պատկերացում կազմելու առկայ իրավիճակի մասին: Իրենք գրում էն գերմանական հանրայայտ թերթերի համար եւ անցկացնում ինտերնետային ֆորումներ: Եւ այս ամէնը նրա համար, որ գերմանացիները հասկանան, թէ ինչու է ԼՂ հիմնախնդիրը դժուար լուծելի: Նրանց գնահատմամբ` եւրոպայի համար այս տարածաշրջանի նշանակութիւնը մեծ է, իսկ կոնֆլիկտային իրավիճակը` պայթիւնավտանգ: Միաժամանակ իրենք հասկանում էն, որ Հայաստանը «դժուարէ հարեւաններ ունի, բայց կարծում էն, որ հակամարտութեան կողմերի դիրքորոշումները կարելի է մօտեցնել, փոխվստահութիւն սերմանել տնտեսական համագործակցութեան միջոցով: Նրանց տեղեկացմամբ` ադրբեջանցիները կողմ էն արտայայտուել տնտեսական համագործակցութեանը: Պարոն Շարմազանովի գնահատմամբ` խօսքի ու գործի հակասութիւնը, ինչպէս միշտ, այս անգամ էլ յատուկ է ադրբեջանական գործելաոճին: Նրանք «քաղաքականութիւն էն խաղումէ, այնինչ ինքը փաստերով կը խօսի: Ըստ ԱԺ փոխնախագահի` եւրոպացիները շատ լաւ պէտք է իմանան, որ ժողովրդավարութեան կարեւոր բաղադրիչ է հանդուրժողականութիւնը: Կարելի՞ է համագործակցել մի երկրի ղեկավարի հետ, ով ռասիզմ է քարոզում, յոխորտում, թէ ռազմական միջոցներով կը գրաւի Արցախը: Հայաստանը հարցը խաղաղ բանակցութիւնների ճանապարհով լուծելու կողմնակից լինելով` առաջարկում է հարցի լուծման փոխզիջումային տարբերակը, իսկ ադրբեջանի ղեկավարը իրենն է պնդում` նման հռոմէացի Կատոն Աւագի այն կարգախօսին, թէ` «կարթագենը պէտք է կործանուիէ: Համագործակցութեան համար պէտք է տարրական փոխվստահութիւն լինի, այնինչ, երբ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը առաջարկեց ձեռնպահ մնալ հարցը ռազմական ճանապարհով լուծելուց եւ դիպուկահարներին հետ քաշել, նրանք հրաժարուեցին: Ին՞չ համագործակցութեան մասին կարող է խօսք լինել, երբ դիպուկահարները օրը ցերեկով կրակում էն զինուորների ու խաղաղ բնակչութեան վրայ: Չնայած այս ամէնին` Հայաստանը շարունակում է մնալ հարցը խաղաղ ճանապարհով կարգաւորելու կողմնակից: Պարոն Շարմազանովը ներկայացրեց Ադրբեջանին Ղարաբաղի բռնակցման պատմութիւնը, Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ հանրաքուէի միջոցով միջազգայնօրէն ընդունուած ինքնորոշման սկզբունքի հիման վրայ ստացած անկախութեան, այնուհետեւ ժողովրդավարացման ընթացքը: «իրաւական առումով Ղարաբաղը ունի միջազգայնօրէն ճանաչուելու բոլոր հիմքերըէ, - յաւելեց ԱԺ փոխնախագահը: Գերմանացի լրագրողների այն հարցին, թէ ինչ պէտք է անել, եթէ Ադրբեջանը չի ճանաչում Ղարաբաղի անկախութիւնը, պարոն Շարմազանովն ասաց. «ոչինչ, Ղարաբաղը նուաճել է իր անկախութիւնը. ոչ թէ Ադրբեջանը պէտք է ճանաչի Ղարաբաղի անկախութիւնը, այլ միջազգային հանրութիւնը, ինչը արել է մի շարք դէպքերումէ,- եւ ապա, մատնացոյց անելով գերմանացի լրագրողի առջեւ դրուած ակնոցը, հարցրեց,- էս կարծում եմ, որ ոչ մէկը չի վիճարկում, որ դա Ձեր ակնոցն է. ի՞նչ կ'ասէիք, եթէ էս վերցնէի ու նուիրէի Ձեզէ: Գերմանացի լրգրողների ժպիտը խօսուն էր, օրինակը` դիպուկ: ԱԺ փոխնախագահը, ի պատասխան լրագրողների հարցման, մերժեց նաեւ Ղարաբաղեան խնդրի կրօնական հիմքեր ունենալու մասին ադրբեջանական կեղծ ու անհիմն մեկնաբանութիւնները` տեղեկացնելով, որ ոչ միայն Հայաստանը մուսուլմանական բազմաթիւ երկրների հետ բարեկամական յարաբերութիւններ ունի, այլեւ մուսուլմանական բազմաթիւ երկրների հայկական գաղթօջախներում մեր հայրենակիցները սերտ համագործակցում էն, աւելին` ինտէգրուել էն այդ երկրների քաղաքացիական հասարակութեանը: Ինչպէս տեղեկացնում էն ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից, հանդիպման ժամանակ քննարկուեցին նաեւ հայ-թուրքական յարաբերութիւններին, հայոց ցեղասպանութեանն ու նրա ճանաչմանն առնչուող հարցեր: Գերմանացի լրագրողները շնորհակալութիւն յայտնեցին պարոն Շարմազանովին անմիջականութեան ու անկեղծութեան համար, իսկ վերջինս հաւաստիացրեց, որ Լեռնային Ղարաբաղ այցից յետոյ կ'ամբողջանան նրանց պատկերացումները հիմնախնդրի վերաբերեալ: «այդ նորանկախ երկրում դուք կը տեսնէք չափահաս մի սերունդ, որն ազատ մտածողութիւն ունի. չի տեսել ու չի ուզում իմանալ, թէ ինչ բան է ադրբեջանական իշխանութիւնը: Նրանք միշտ առաջ էն նայում ու շարժւում էն առաջէ, -նշեց Էդուարդ Շարմազանովը:
  -   Մամլո հաղորդագրություն