Մաշտոցի այգում ոստիկանները ակտիւիստներին թոյլ չեն տալիս ձնից պատսպարուել


Մաշտոցի այգում ոստիկանները ակտիւիստներին թոյլ չեն տալիս ձնից պատսպարուել

  • 16-02-2012 11:40:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ըստ «մենք ենք այս քաղաքի տէրըէ քաղաքացիական նախաձեռնութեան «նոյեան Տապան-ին հաղորդուած տեղեկատուութեան համաձայն, Մաշտոցի այգում ակտիւիստների փոխանցմամբ` երբ իրենք փորձել են ցելոֆանէ տոպրակ ամրացնել կրպակի երկաթէ կարկասի վերեւում` ձնից պատսպարուելու համար, իրենց են մօտեցել 3 մարդ եւ սպառնալիքով կարգադրել հանել ծածկոցը: Ակտիւիստների կարծիքով, դրանք հաւանաբար յարակից ռեստորանի աշխատակիցներն էին: Վերջիններս ոստիկանութիւն են կանչել, որնք էլ երիտասարդներին ասել են, թէ վերեւներից հրաման կայ, որպէսզի թոյլ չտան այդտեղ տոպրակներ կապել եւ կէս ժամ ժամանակ են տուել երիտասարդներին տոպրակը հանելու համար: Այս պահին այգում ակցիայի մասնակիցների թիւը 14 է: Ակտիւիստները խնդրոււմ ենք ահազանգել Զլմ-ներին եւ որքան հնարաւոր է արագ` միանալ նրանց դէպքի վայրում:
  -   Մամլո հաղորդագրություն