Ժառանգութիւն. Հին Ջուղայի դէմ իրագործուած պետական ահաբեկչութիւնը տակաւին մնում է չպատժուած


Ժառանգութիւն. Հին Ջուղայի դէմ իրագործուած պետական ահաբեկչութիւնը տակաւին մնում է չպատժուած

  • 15-12-2010 22:36:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Այսօր լրանում է համաշխարհային մշակութային ժառանգութեանը պատկանող Հին Ջուղայի միջնադարեան գերեզմանատան խաչքարերի ոչնչացման 5-րդ տարելիցը: 2005 թուականի դեկտեմբերի 15-ին ադրբեջանական պետութեան կողմից կազմակերպուեց եւ զինուորական ստորաբաժանումների ձեռքով օրը ցերեկով վերջնականապէս իրագործուեց հայկական պատմական բնօրաններից մէկի` Նախիջեւանի Հին Ջուղայի գերեզմանոցի շուրջ 5000 խաչքարերի բազմափուլ փոշիացումը: Թալիբանավայել այս ոճրագործութիւնը պատահական բարբարոսութիւն չէր, այլ պետականօրէն հովանաւորուած մշակութային ահաբեկչութիւն` ցեղասպանութիւն եւ վանդալիզմ: Հայկական հինաւուրց քաղաքակրթութեան հանդէպ իրագործուած այդ հակամարդկային արշաւի վերջին արարը ակնյայտօրէն նպատակ էր հետապնդում ջնջել Նախիջեւանի հայկական պատկանելութեան հետքերը: Դեռեւս 2005թ. դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի գիտութիւնների ակադեմիայի 60-ամեակի առթիւ այդ երկրի նախագահն իր գիտնականներին եւ գիտական հաստատութիւններին կոչ արեց միջազգային հանրութեանն ,ապացուցելէ Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ արցախահայութեան պատմական իրաւունքների բացակայութիւնը եւ հիմնաւորել իր այն թեզը, թէ ,հայերը, լինելով հիւրեր ու Ղարաբաղում յայտնուելով 19-րդ դարի 70-ականներին, Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ պատմական իրաւունքներ չունենէ: Եթէ Ադրբեջանի նախագահի կողմից առատաձեռն սուբսիդաւորուած խոշորամասշտաբ քարոզչական ծրագրերին լծուած ,գիտնականներըէ Արցախի պարագայում հարկադրուած էին բաւարարուել սոսկ օտար լեզուով պատմութեան կեղծարարութեամբ, քանի որ արցախահայութիւնը Լեռնային Ղարաբաղից կտրել էր եղերածին ադրբեջանական պետութեան ոտքը, ապա Նախիջեւանում պահպանուած հայկական մշակութային ժառանգութիւնը ապտակ էր ալիեւեան կեղծ պատմագրութեանը եւ առ ոչինչ էր դարձնում ծախսուելիք միլիոնաւոր նաւթադոլարները: Եւ այդ ստոր նպատակի համար գործի դրուեց ագրեսոր պետութեան բանակն ու մէկ առ մէկ սպանուեցին խաչքարերը` գերեզմանոցի տեղում հիմնելով ռազմական պոլիգոն: Իր այդ արարքով Ադրբեջանի ղեկավարութիւնը վերահաստատեց, որ այդ պետութիւնը շարունակում է իրենից վտանգ ներկայացնել ոչ միայն հայերի, այլեւ քաղաքակրթութեան համար, որ իրենց համար ,անցանկալի անձէ (persona non grata) էն ոչ միայն հայերը եւ առաջին հերթին` արցախահայութիւնը, այլեւ նրանց գերեզմաններն ու պատմութիւնն ընդհանրապէս: 2007 թուականից ի վեր, երբ ,ժառանգութիւնէ կուսակցութիւնը մտաւ խորհրդարան, իր առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանը, պատգամաւորներ Զարուհի Փոստանջեանը, Լարիսա Ալաւերդեանը եւ Ստեփան Սաֆարեանը բազմիցս բարձրաձայնել էն Հին Ջուղայում կատարուած այս յանցագործութեան մասին ԵԽԽՎ, ԵԱՀԿ, Նատօ-ի խորհրդարանական վեհաժողովների ու միջազգային այլ ամբիոններից, ինչպէս նաեւ ԵԽ Մարդու իրաւունքների յանձնակատարի առջեւ` պնդելով տարածաշրջան միջազգային համապատասխան փաստահաւաք խմբի գործուղման անհրաժեշտութեան մասին: Եթէ դա լինէր սեմիտական կամ յարանուանական այլ գերեզմանոց, աշխարհն իրաւացիօրէն կը վրդովուէր, եւ հարցը կը դրուէր ցանկացած ֆորումի ու վեհաժողովի օրակարգում: Սակայն պետական այդ ահաբեկչութիւնը ոչ միայն քննարկման առարկայ չդարձաւ միջազգային կառոյցներում ու չդատապարտուեց, այլեւ հանդուրժուեց ու անտեսուեց այն, որ 2007թ.-ից ի վեր Ադրբեջանը խափանում եւ արգելում է Եխխվ-ի եւ անգամ UNECO-ի կողմից նշանակուած զեկուցողի մուտքը Նախիջեւան: Աշխարհը պէտք է վերջապէս ՈՉ ասի այն պետութիւններին, որոնք իրականացնում էն մարդկային, ազգային ու մշակութային ցեղասպանութիւններ, եւ ապա ժխտում դրանք: Ադրբեջան պետութիւնն ու նրա ղեկավարութիւնը պէտք է պատասխանատուութեան կանչուէն ոչ միայն ադրբեջանահայութեան ու արցախահայութեան հանդէպ իրականացրած ցեղասպանութեան, այլ նաեւ այս մի ամբողջ քաղաքակրթութեան ցեղասպանութեան համար: Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններն ու պատկան մարմինները պէտք է հասնէն միջազգային արդարադատութեան եւ միջազգային օրէնքի համահաւասար կիրառութեան, ի թիւս այլոց նաեւ յանուն հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան: Արդ, որպէսզի հայ ժողովրդի հանդէպ մարդկային, ազգային ու մշակութային ցեղասպանութիւններն այլեւս երբեք չկրկնուէն, միջազգային հանրութիւնը, այդ թւում Հայաստանը, իբրեւ առաջին քայլ պէտք է ճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, նրա ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը: Դրան պէտք է յաջորդի Նախիջեւանի վերադարձը տուն` հայրենի բնօրրանի օրինական կազմ: Այս ամէնի հիմքն ու խարիսխը ուժեղ, արդար եւ իրաւական Հայաստանի Հանրապետութիւնն է: ,ժառանգութիւնէ կուսակցութիւն 15 դեկտեմբերի 2010թ., Երեւան
  -   Մամլո հաղորդագրություն