Այսօր նշուեց Վարդանանց տօնը


Այսօր նշուեց Վարդանանց տօնը

  • 16-02-2012 15:06:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

վարդանանց սուրբ նահատակների յիշատակութեան տօնի կապակցութեամբ Երեւանի սուրբ Զօրաւոր եկեղեցուց կազմակերպուել է քայլերթ, որին մասնակցել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Երթին մասնակից հոգեւորականները, երիտասարդները, հասարակական եւ ուսանողական կազմակերպութիւնների ներկայացուցիչները շարժուել են դէպի Խանջեան փողոց, որտեղ Վարդան Մամիկոնեանի արձանին յարակից տարածքում տեղի է ունեցել օրուայ խորհուրդը ներկայացնող մշակութային միջոցառում: Սուրբ Վարդանանց նահատակների յիշատակութեան տօնը նշւում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը: Այդ առիթով բոլոր եկեղեցիներում մատուցւում է Սուրբ Պատարագ: Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, եթրը կազմակերպել էր Հայաստանի հանրապետական կուսակցութեան երիտասարդական կազմակերպութիւնը:
  -   Մամլո հաղորդագրություն