ԵՊՀ մշակոյթի կենտրոնն ու Գէորգեան հոգեւոր ճեմարանը նշեցին Վարդանանց սուրբ նահատակների յիշատակման տօնը


ԵՊՀ մշակոյթի կենտրոնն ու Գէորգեան հոգեւոր ճեմարանը նշեցին Վարդանանց սուրբ նահատակների յիշատակման տօնը

  • 17-02-2012 11:12:42   | Հայաստան  |  Հասարակութիւն
Արդէն երրորդ տարին է` ԵՊՀ մշակոյթի կենտրոնն ու Գէորգեան հոգեւոր ճեմարանը միասին նշում են Վարդանանց սուրբ նահատակների յիշատակման տօնը: այն շարժական տօն է եւ ամէն տարի նշւում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը: Գէորգեան հոգեւոր ճեմարանի հանդիսութիւնների սրահում անցկացուող միջոցառումը սկսուեց Հայաստանի օրհներգով եւ ճեմարանի հիմնով: Այնուհետեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի առաջնորդութեամբ առ Աստուած բարձրացաւ Տէրունական աղօթքը: Ճեմարանականներին միացել էին նաեւ ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ, «վարդանանքէ ռազմահայրենասիրական դաստիարակութեան ակումբի սաներ, դասախօսներ: 451 թ-ին մայիսին Աւարայրի ճակատամարտում հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնէական հաւատի պահպանման համար նահատակուած Վարդանանց զօրավարներն ու 1036 մարտիրոսները Հայ առաքելական եկեղեցու սրբէր են հռչակուել: Չնայած պատմութեան մէջ ընդունուած է այդ յաղթանակն անուանել բարոյական, բայց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանը դա համարում է աւելին: «վարդանանց նահատակները պահի փրկութեան համար չէ, որ նահատակուեցին: Նրանք ապացուցեցին, որ յարատեւման արժանի են այն ժողովուրդները, ովքեր ընդունակ են պայքարելու: Այնպէս որ` այդպիսի կամք ունեցող ժողովուրդը չէր կարող միայն բարոյական յաղթանակ տանելէ,- նշեց Ա. Սիմոնեանը: ինչպէս «նոյեան Տապանե-ին յայտնեցին ԵՊՀ հասարակայնութեան հետ կապերի եւ լրատուութեան վարչութիւնից, այնուհետեւ պատմ. գիտ. թեկնածու, պրոֆէսոր Պետրոս Յովհաննիսեանը տօնի մասին խօսեց զուտ պատմական տեսանկիւնից` ներկայացնելով այդ պայքարի կարեւորութիւնը յատկապէս այդ ժամանակաշրջանում: Ճեմարանի սան Ռաֆայէլ սարկաւագն էլ կարծում է, որ այսօր տօնն աւելի մեծ տարածում է գտնում. «միայն այն, որ այսօր Հայաստանի բոլոր մարզերում գործող երիտասարդաց միութիւններում միջոցառումներ են անցկացւում, թոյլ է տալիս մտածելու, որ մարդիկ սկսում են գիտակցել տօնի կ'արեւորութիւնըէ: ճեմարանի եւ Մշակոյթի կենտրոնի երգչախմբերի կատարմամբ Վարդանանց նահատակներին նուիրուած հոգեւոր, հայրենասիրական երգերից եւ շարականներից բացի` հնչեցին նաեւ հատուածներ Դերենիկ Դէմիրճեանի «վարդանանքէ պատմավէպից, ինչպէս նաեւ Վարդանանց պատերազմին նուիրուած այլ ստեղծագործութիւններից: տօնական միջոցառումն իր հայրապետական օրհնութեամբ ամփոփեց Ամենայն հայոց կաթողիկոսը. «չկայ աւելի պայծառ յիշատակ, որ այսքան խանդավառի, ջերմացնի ու լուսաւորի հայ քրիստոնեայի ինքնութիւնը: Ասում ենք Վարդանանք, եւ հաւատքն ու հայրենիքը միահիւսուած պայծառանում են մեր հոգիներում: Վարդանանց հոգին զարմանալի զօրութեամբ մեզ դարձնում է անվարան ու արիէ: նշենք, որ մինչ Էջմիածին ուղեւորուելը ԵՊՀ ուսանողները հասցրել էին մասնակցել տօնին նուիրուած երիտասարդական երթին, որը սկսել էր Սուրբ Զօրաւոր եկեղեցու մօտից եւ աւարտուել Վարդան Մամիկոնեանի արձանի մօտ:
  -   Հասարակութիւն