ՄՄԿ-ն օժանդակում է ՀՀ կրթութեան նախարարութեանը թրաֆիքինգ վերաբերեալ ուսումնաօժանդակ ձենարկի մշակման եւ ներդրման գործում <br />


ՄՄԿ-ն օժանդակում է ՀՀ կրթութեան նախարարութեանը թրաֆիքինգ վերաբերեալ ուսումնաօժանդակ ձենարկի մշակման եւ ներդրման գործում

  • 09-12-2010 15:49:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՄՄԿ-ն եւ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը դեկտեմբերի 9-ին ներկայացրեցին նոր ուսումնաօժանդակ նիւթերը, որոնք մշակուել էն Մմկ-ի հետ համատեղ` նպատակ ունենալով 15-17 տարեկան դպրոցականներին իրազեկել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգների մասին: Նոր ուսումնաօժանդակ նիւթերը մշակուել էն ազգային փորձագիտական խմբի կողմից, որի կազմում եղել էն մանկավարժներ, իրաւագէտ, հոգեբան, սոցիոլոգ: Աշխատանքների արդիւնքում պատրաստուել էն թրաֆիքինգի վերաբերեալ ձեռնարկներ ուսուցիչների ու աշակերտների համար, տեղեկատուական գրքոյկ ծնողների համար եւ իրազեկման բարձրացմանն ուղղուած այլ նիւթեր, ինչպիսիք էն` պաստառները եւ սոցիալական գովազդը: ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը հաւանութիւն է տուել ուսուցչի ու աշակերտի ձեռնարկներին եւ արտօնել դրանց կիրառումը աւագ դպրոցում: Նոր ուսունմնաօժանդակ նիւթերն անդրադառնում էն մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հիմնական խնդիրներին, մասնաւորապէս` թրաֆիքինգի պատճառներին ու ձեւերին, երիտասարդութեան` յատուկ խոցելի խումբ լինելու փաստին եւ զոհերին ցուցաբերուող օժանդակութեան ու պաշտպանութեան հարցերին: Նախքան երկրի բոլոր դպրոցներում ուսումնաօժանդակ ձեռնարկի ներդրումը` 2009 թ.-ին այն փորձարկուել է Հայաստանի 18 դպրոցներում, ապա իրականացուել է ուսուցիչների համապետական վերապատրաստում, որին մասնակցել էն 1500 ուսուցիչներ 1420 հանրակրթական դպրոցներից ու 200 դասախօսներ միջին մասնագիտական կրթօջախներից: Ծրագրի աշխատանքները ֆինանսաւորուել էն Շուեյցարիայի զարգացման եւ համագործակցութեան գործակալութեան կողմից: Թրաֆիքինգին վերաբերող նոր ուսումնաօժանդակ ձեռնարկի պաշտօնական ներկայացումը առանձնայատուկ պահ էր դեկտեմբերի 9-ի ազգային կոնֆերանսում, որտեղ ներկայացուել էն թէ՛ վերոնշեալ նիւթերը, թէ՛ Հայաստանում իրազեկութեան բարձրացմանն ուղղուած Կառավարութեան, հասարակական եւ միջազգային կազմակերպութիւնների եւ կրթօջախների համատեղ ջանքերը: Կոնֆերանսը նաեւ հնարաւորութիւն ընձեռեց քննարկել առկայ մարտահրաւէրները` երիտասարդութեան համար թրաֆիքինգի վտանգները շեշտադրելու հարցում: Կոնֆերանսին մասնակցել էն ՀՀ կրթութեան եւ գիտութեան, ինչպէս նաեւ այլ նախարարութիւնների եւ պետական կառոյցների, կրթօջախների, միջազգային կազմակերպութիւնների եւ օտարերկրեայ դեսպանութիւնների ներկայացուցիչներ: Կրթութեան եւ գիտութեան փոխնախարարը գովեստով է արտայայտուել նախաձեռնութեան մասին` միաժամանակ կարեւորելով յետագայ աշխատանքը բուհերի ուսանողների շրջանում իրազեկուածութեան բարձրացման, ուսուցիչների վերապատրաստման, թրաֆիքինգի ոլորտում կրթօջախների, քաղաքացիական հասարակութեան եւ իրաւապահ մարմինների միջեւ համագործակցութեան ամրապնդման ուղղութեամբ: «ՄՄԿ»-ը ողջունում է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հետ ամուր համագործակցութիւնը, որը խիստ կարեւոր էր նոր ուսումնաօժանդակ ձեռնարկի ձեւաւորման հարցում, եւ պատրաստ է շարունակել աջակցութիւնը թրաֆիքինգի կանխարգելման նպատակով հանրութեան իրազեկուածութեան բարձրացմանն ուղղուած աշխատանքներին», - նշեց ՄՄԿ Հայաստանի առաքելութեան գրասենեակի տնօրէն Իլոնայ Տէր-մինասեանը: Թրաֆիքինգի մասին 2010 թ.-ի զեկոյցի համաձայն Հայաստանը ծագման երկիր է հարկադիր մարմնավաճառութեան նպատակով թրաֆիքինգի ենթարկուող կանանց համար, ծագման եւ նպատակակէտ երկիր` կանանց հարկադիր աշխատանքի համար եւ ծագման երկիր` տղամարդկանց հարկադիր աշխատանքի համար: ՄՄԿ մամլոյ հաղորդագրութիւն 9 դեկտեմբերի, 2010 թ.
  -   Մամլո հաղորդագրություն