Ադրբեջանը ժխտում է «մոսսադե-ի հետ ունեցած կապի վերաբերեալ մեղադրանքները


Ադրբեջանը ժխտում է «մոսսադե-ի հետ ունեցած կապի վերաբերեալ մեղադրանքները

  • 21-02-2012 12:03:21   |   |  Յօդուածներ

այն փաստը, որ Իրանը մեղադրում է ադրբեջանական կողմին Իսրայէլի հետախուզական ծառայութեան գործակալներին ցուցաբերած ենթադրեալ աջակցութեան մէջ, արտացոլում է երկու երկրների բարդ յարաբերութիւնները: Մինչ Իրանում միջուկային ֆիզիկայի մասնագէտների սպանութիւններ են տեղի ունենում, իսկ երկիրը մեղադրում են արտասահմանում իսրայէլեան դիւանագէտների դէմ յարձակումներ կազմակերպելու մէջ, Ադրբեջանը նոյնպէս ներքաշւում է սկանդալի մէջ. երկիրը մեղադրում են Իսրայէլի գաղտնի հետախուզական «մոսսադէ ծառայութեան գործակալներին աջակցութիւն տրամադրելու մէջ: Յունուարի 11-ին իր մեքենայում տեղադրուած ռումբի պայթիւնի հետեւանքով Թեհրանում զոհուեց միջուկային ֆիզիկայի մասնագէտ Մոստաֆայ Ահմադի-ռոշանը, որից յետոյ Իրանում Ադրբեջանի դեսպանին բողոքի նոտա ներկայացուեց, որտեղ պահանջւում էր, որպէսզի ադրբեջանական կառավարութիւնը դադարեցնի աջակցել Իսրայէլի գաղտնի ծառայութեանը, որն օգտագործում է նրա տարածքը Իրանի դէմ միջոցառումներ իրականացնելու նպատակով: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութեան մամլոյ քարտուղար Էլման Աբդուլլաեւը հնչեցուած մեղադրանքները աբսուրդ է որակել`յայտարարելով, որ հէնց իրանական գաղտնի ծառայութիւններն են քօղարկուած գործում Ադրբեջանի տարածքում: «վերջերս մենք բողոք ներկայացրեցինք Ադրբեջանի տարածքում գործունէութիւն ծաւալող իրանական գաղտնի ծառայութիւնների հետ կապ ունեցող անձանց վերաբերեալ: Սա ստուեր է նետում մեր երկրների յարաբերութիւնների վրայ: Իրանը ոչ միայն միջոցներ չի ձեռնարկել, այլեւ աբսուրդ մեղադրանքներ է ներկայացրել մեր երկրի դէմ`առանց որեւէ հիմքեր ունենալուէ, - յայտարարել է նա: Աբդուլլաեւն ակնարկում էր յունուարի 19-ին անվտանգութեան ծառայութեան պաշտօնեաների կողմից տարածուած յայտարարութիւնը, որի համաձայն վերջիններս բացայայտել են Ադրբեջանում Իսրայէլի դեսպանի, ռաբիի եւ այլ հրէայ գործիչների սպանութեան ծրագիրը: Ձերբակալութիւններից դեռ մէկ ամիս չանցած, հարեւան Վրաստանում իսրայէլեան դիւանագէտի համար նախատեսուած մեքենայում ռումբ յայտնաբերուեց եւ վնասազերծուեց, որից յետոյ Իսրայէլը մեղադրեց իրանական կողմին յարձակումը ծրագրելու մէջ: Ադրբեջանը եւ Իրանը երբեք էլ լաւ յարաբերութիւններ չեն ունեցել. այս ամէնի պատճառը կարող է լինել Իրանի հարաւային սահմանին ապրող ադրբեջանական մեծաքանակ բնակչութեանը: Ադրբեջանի իշխանութիւնները կասկածում են Թեհրանին իսլամիստական տրամադրութիւններ հրահրելու մէջ. չնայած երկու երկրներում էլ գերակշռում են շիայ մահմեդականները, զանազան այլ հարցերի շուրջ լարուածութիւնը չի թուլանում: (Տեբս «բաքւում սրւում են հակաիրանական տրամադրութիւններըէ յօդուածը): Թեհրանի`Ադրբեջանի եւ «մոսսադե-ի միջեւ հնարաւոր կապի վերաբերեալ յայտարարութիւնը, ինչպէս եւ սպասւում էր, բարկացրեց Բաքուին: «միթէ՞ կարելի է հաւատալ թերթերում գրուած ամէն ինչին: Իրանը չափազանց թեթեւամտօրէն է վերաբերւում արտաքին քաղաքականութեան հարցերին: Անգամ թոյլ երկրներն է իրեն թշնամի պետութիւններ որակում, եթէ վերջիններս լաւ յարաբերութիւններ ունեն Իսրայէլի եւ Ամն-ի հետէ, - ասում է Ադրբեջանի խորհրդարանի պատգամաւոր Ֆազիլ Գազանֆարօղլուն: Նա վրդովմունքով է նշում Հայաստանի հետ Իրանի սերտ կապերի մասին, որոնք պատգամաւորի խօսքերով, վերջինս փորձում է արդարացնել այն հանգամանքով, որ «ադրբեջանը բարեկամական յարաբերութիւնների մէջ է Իսրայէլի հետէ: Ադրբեջանցի այլ քաղաքական գործիչները նոյնպէս բաւական վճռական են տրամադրուած Իրանի դէմ: Փետրուարի 1-ին «միացեալ Ադրբեջանի ժողովրդական ճակատէ կուսակցութեան ներկայացուցիչ Գուդրաթ Հասանգուլիեւն առաջարկեց երկրի անուանումը պաշտօնապէս փոխել եւ վերանուանել «հիւսիսային Ադրբեջանէ: Այս առաջարկն արտացոլում է ադրբեջանական ազգայնականների այն տեսակէտը, որ իրենց երկիրը պէտք է միաւորուի Իրանի հիւսիսարեւմտեան շրջանների հետ, եւ որ ներկայիս սահմանը, որը ժամանակին գոյութիւն ունէր Իրանի եւ Ռուսական կայսրութեան միջեւ, արհեստական բնոյթ է կրում: «այսօր ադրբեջանական տարածքների 2/3-ը Իրանում է, եւ Ադրբեջանի միայն 1/3-ն է անկախ: Այդ պատճառով ես համոզուած եմ, որ մենք պէտք է վերանայենք… 19-րդ դարում Իրանի եւ Ռուսաստանի միջեւ կնքուած համաձայնագրերը, որոնք ստորագրուել են առանց մեր ազգի մասնակցութեանէ, - յայտարարել է Հասանգուլիեւը: դժուար թէ այս առաջարկը հեռանկարներ ունենա, սակայն փորձագէտները նշում են, որ այս տրամադրութիւններն արտացոլում են երկու երկրների միջեւ եղած բարդ յարաբերութիւնները: Ատլանտեան համագործակցութեան ադրբեջանական ընկերակցութեան նախագահ Սուլհադդին Աքպերը, որը նպատակ ունի ապահովել Նատօ-ում եւ այլ արեւմտեան կառոյցներում Ադրբեջանի աւելի մեծ ներգրաւուածութիւնը, նշում է, որ Բաքուն եւ Թեհրանն այսօր տարածաշրջանում իրականացուող քաղաքականութեան հակառակ կողմերում են գտնւում: «ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է, մինչդեռ Իրանը`Սիրիայի: Թուրքիան բացէիբաց ճնշում է Սիրիայում գործող վարչակարգը, իսկ Ադրբեջանը`որպէս Մակ-ի Անվտանգութեան Խորհրդի ոչ մշտական անդամ, նոյնպէս քուէարկել է Սիրայի գործող իշխանութիւնների դէմ առաջարկութեան օգտինէ, - ասում է նա: Սեյմուր Քազիմովը ազատ լրագրող է Ադրբեջանում: Խնդրում ենք, արտատպելիս նշել յօդուածի հեղինակին եւ յղում անել պարբերականի կայքին: Սեյմուր Քազիմով, Կովկաս Կովկասեան լրատու # 630
  -   Յօդուածներ