Արդիւնաւէտ մաքսային համակարգի խթանման խնդիրները ԵԱՀԿ աջակցութեամբ կազմակերպուած համաժողովի առանցքում


Արդիւնաւէտ մաքսային համակարգի խթանման խնդիրները ԵԱՀԿ աջակցութեամբ կազմակերպուած համաժողովի առանցքում

  • 09-12-2010 14:22:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մաքսային ոլորտին առնչուող հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները կլինէն ԵԱՀԿ գրասենեակի կողմից` «Մաքսային բրոքերների ասոցիացիայ» հասարակական կազմակերպութեան հետ համատեղ դեկտեմբերի 10-ին` կազմակերպուած համաժողովի առանցքում: Համաժողովի ընթացքում կը ներկայացուի ԵԱՀԿ աջակցութեամբ` «Մաքսային բրոքերների ասոցիացիայի» կողմից իրականացուած մաքսային գործակալների կարիքների գնահատման ուսումնասիրութիւնը` հետամուտ վերլուծելու առկայ օրէնսդրական դաշտը, քննարկելու մաքսային գործակալների հմտութիւնների զարգացման ուղիները, ոլորտում պետական մարմինների մաքսային կազմակերպութիւնների եւ գործարար համայնքի գործակցութեան խթանման շրջանակները: ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը, ՀՀ պետական եկամուտների կոմիտէի նախագահ Գագիկ Խաչատրեանը, «Մաքսային բրոքերների ասոցիացիայի» նախագահ Հրայր Գեօնջեանը հանդէս կը գան բացման խօսքով: Եւրոպական յանձնաժողովի հայաստանեան պատուիրակութեան ղեկավար Ռաուլ դէ Լիւցենբերգերը կը ներկայացնի ընթացիկ ծրագրերը ոլորտում: Միջոցառումը կ'ընդգրկի նաեւ մաքսային ասոցիացիայի վեբ կայքի շնորհանդէսը: Համապատասխան պետական, հասարակական եւ միջազգային կառոյցների ներկայացուցիչներ կը մասնակցեն միջոցառմանը: ԵԱՀԿ երեւանեան գրասենեակ
  -   Մամլո հաղորդագրություն