Ստորագրուեց յուշագիր` ՀԱՄՀ ծրագրերում սփիւռքահայ երիտասարդների ներգրաւման վերաբերեալ


Ստորագրուեց յուշագիր` ՀԱՄՀ ծրագրերում սփիւռքահայ երիտասարդների ներգրաւման վերաբերեալ

  • 22-02-2012 16:21:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
նպատակ ունենալով աշխարհասփիւռ հայ երիտասարդութեան ներուժը ներգրաւել Հայաստանի իրականութեան եւ զարգացման գործընթացում` փետրուարի 22-ին, Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի գործադիր տնօրէն Արման Խաչատուրեանը եւ «դէպի Հայքէ հիմնադրամի գործադիր տնօրէն Սեւան Կաբակեանը ստորագրեցին յուշագիր ՀԱՄՀ ծրագրերում սփիւռքահայ երիտասարդների ներգրաւման վերաբերեալ: Համաձայն յուշագրի, Համհ-ը կ'ապահովի անհրաժեշտ բոլոր պայմանները Հայաստանում նրանց արդիւնաւէտ գործունէութեան համար, իսկ «դէպի Հայքըէ կը հոգայ երիտասարդների ճամփորդութեան, կեցութեան եւ ընթացիկ ծրագրերի կազմակերպումն ու ծախսերը: Ըստ հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի հանրային կապերի գրասենեակի մամլոյ հաղորդագրութեան, հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի ղեկավար Արման Խաչատուրեանի հաւաստմամբ, «սոյն համաձայնագրի կարեւորութիւնը պայմանաւորուած է հայոց պետականութեան ամրապնդման, հայապահպանութեան եւ զարգացման գործում Հայաստան-սփիւռք գործակցութեան դերով ու նշանակութեամբ: Միւս կողմից, համահայկական գիտելիքահեն ցանցի ձեւաւորման, կայացման ու զարգացման համատեքստում, հայկական Սփիւռքի գաղափարական եւ գիտելիքային ներուժի համախմբումը կարող է ծառայել որպէս գիտելիքահեն եւ մրցունակ ազգային պետութեան կառուցման եւ կառուցակարգման երաշխիքէ: «յուրաքանչիւր լուրջ համագործակցութիւն կը նպաստի Հայաստանի զարգացմանը: «դէպի Հայքըէ իր ութամեայ գործունէութեան ընթացքում ստորագրել է բազմաթիւ նման համաձայնագրեր, եւ այսօրուայ այս կարեւոր համաձայնութիւնը եւս մի նշանակալի օղակ է այդ շղթայի մէջ: Լիայոյս ենք ապագայ տարիների նկատմամբէ, - իր խօսքում նշեց Սեւան Կաբակեանը: Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի գործադիր տնօրէն Արման Խաչատուրեանը եւ «դէպի Հայքէ հիմնադրամի գործադիր տնօրէն Սեւան Կաբակեանը ստորագրեցին յուշագիր ՀԱՄՀ ծրագրերում սփիւռքահայ երիտասարդների ներգրաւման վերաբերեալ:
  -   Մամլո հաղորդագրություն