Երեւանում մեկնարկել է անյայտ կորածների ընտանիքներին աջակցելուն ուղղուած <br /> սեմինար


Երեւանում մեկնարկել է անյայտ կորածների ընտանիքներին աջակցելուն ուղղուած
սեմինար

  • 06-12-2010 13:33:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 3-ին Երեւանում մեկնարկել է Կարմիր խաչի միջազգային կոմիտէի կողմից կազմակերպած հնգօրեայ սեմինարը, որի նպատակն է յստակեցնել անյայտ կորածների ընտանիքների հոգեբանական, սոցիալական, տնտեսական եւ իրաւական խնդիրները եւ կիսել դրանց լուծելուն ուղղուած փորձը: Սեմինարին մասնակցում էն անյայտ կորածների ընտանիքների անդամները, հասարակական կազմակերպութիւնների հոգեբաններն ու իրաւաբանները, Անյայտ կորած ազատամարտիկների ընտանիքների միութեան, Իրաւապաշտպանի գրասենեակի, ինչպէս նաեւ Կը խմկ-ի եւ Հայկական կարմիր խաչի ընկերութեան ներկայացուցիչները: «Հարազատի ճակատագրի մասին անորոշութիւնը դաժան իրողութիւն է բազում ընտանիքների համար զինուած հակամարտութեան կամ ներքին բռնութեան իրավիճակներում: Աշխարհի բոլոր ծայրերում մարդիկ յուսահատութեամբ որոնում էն իրենց կորած ծնողներին, քոյրերին ու եղբայրներին, կանանց, ամուսիններին եւ երեխաներին: Ընտանիքները եւ համայնքները, անտեղեակ լինելով իրենց ազգակցի ողջ կամ մահացած լինելու մասին, ի վիճակի չէն թերթելու իրենց կեանքի այդ ահաւոր էջը եւ շարունակելու ապրել» - ասում է ԿԽՄԿ հայաստանեան պատուիրակութեան պաշտպանութեան պատուիրակ Մելանի Վոնրոսպախը: «Սեմինարը հիանալի հնարաւորութիւն է ստեղծում մեզ համար` հասկանալու անյայտ կորածների հիմնահարցի բազմաշերտ բնոյթ», - ասում է Արմինէ Գմիւր-կարապետեանը, «Արեւամանուկ» ընտանիքի եւ երեխայի խնամքի հիմնադրամի գործադիր տնօրէնը: - Էս վստահ եմ, որ սեմինարի արդիւնքում ձեռք բերուած գիտելիքներն ու փորձը մենք կ'օգտագործենք անյայտ կորածների ընտանիքների հետ տարուող մեր յետագայ աշխատանքում»: Կխմկ-ն երկար ժամանակ է, ինչ սատարում է Հայաստանի իշխանութիւններին անյայտ կորածների ընտանիքների կարիքները հոգալուն ուղղուած ջանքերում: Ներկայումս կազմակերպութիւնն աշխատում է ազգային փորձագէտների խմբի հետ, որը մշակում է անյայտ կորածների եւ նրանց ընտանիքների իրաւունքները պաշտպանող օրինքի նախագիծը: Կը խմկ-ի Մամլոյ հաղորդագրութիւն 6 դեկտեմբերի 2010թ.
  -   Մամլո հաղորդագրություն