Երեւանի քաղաքապետը կարեւորում է Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի հետ համագործակցութիւնը


Երեւանի քաղաքապետը կարեւորում է Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի հետ համագործակցութիւնը

  • 23-02-2012 17:03:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Համատեղ համագործակցութեան հարցեր եւ ծրագրեր են քննարկուել Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի եւ Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Շնորհակալութիւն յայտնելով քաղաքային տնտեսութեան կարեւոր ոլորտներում աջակցութեան համար` Տարօն Մարգարեանը կարեւորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցութիւնը` առանձնացնելով Երեւանի Մետրօյի զարգացման ներդրումային ծրագրի ընթացքը: "Ես տեղեկացուած եմ, որ բանկը հետաքրքրուած է քաղաքապետարանի հետ համագործակցել նաեւ այլ ոլորտներում: Բոլոր նախաձեռնութիւնները ողջունելի են",-նշել է քաղաքապետը: Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի մունիցիպալ ծրագրերի տնօրէնի տեղակալ Լին Օ'գրեդին քաղաքապետին է ներկայացրել այն ծրագրերը, որոնք նախատեսւում է իրականացնել Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ. այդ թւում` քաղաքային աղբավայրի նախագծման տեխնիկական աջակցութեան եւ քաղաքային ջրահեռացման ու ջրամատակարարման համակարգի կապիտալ ծախսերի ֆինանսաւորման ծրագրերը: Ինչպէս տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, քաղաքապետը նշել է, որ երկու ծրագրերն էլ առաջնահերթ են քաղաքային տնտեսութեան համար եւ պատրաստակամութիւն է յայտնելել աշխատանքային խմբերի միջոցով քննարկել համագործակցութեան ուղղութիւնները եւ ծրագրերը:
  -   Մամլո հաղորդագրություն