Դեսպան Կարապետեանի այցը Իտալիայի Պուլիայի տարածաշրջան


Դեսպան Կարապետեանի այցը Իտալիայի Պուլիայի տարածաշրջան

  • 24-02-2012 11:37:04   |   |  Քաղաքական

փետրուարի 17-20-ը ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետեանն աշխատանքային այցով գտնւում էր Իտալիայի Պուլիայի տարածաշրջանում` Նարդոյում սրբ. Գրիգոր Լուսաւորչին նուիրուած տօնին մասնակցելու, ինչպէս նաեւ Բարիում եւ այլ քաղաքներում հայկական պատմամշակութային ժառանգութեանը ծանօթանալու նպատակով: Ինչպէս Նոյեան Տապանին յայտնում է Ագն-ն, ՀՀ դեսպանի այցի առաջին օրը Նարդոյի քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտօնական ընդունելութիւն, որի ընթացքում ելոյթներով հանդէս են եկել նարդոյի քաղաքապետ Մարչելոյ Ռիզին /Marcello Risi/, քաղաքային խորհրդի նախագահ Ա. Տիենեն ու անդամները, ինչպէս նաեւ գիտնականներ Մարիայ Ռոսարիայ Տամբլեն եւ Դոնատոյ Ջիանկարլոյ դէ Պասկալիսը, որոնք ներկայացրեցին իրենց կողմից հեղինակած եւ նոր հրատարակուած գիրքը` «կապերը Հայաստանի եւ Նարդոյի միջեւ. Սրբ.Գրիգոր Լուսաւորչի պաշտամունքըէ: իր հերթին դեսպան Կարապետեանը քաղաքային իշխանութիւններին ուղղուած իր ողջոյնի խօսքում նշել է, որ «ընդհանրապէս ժողովուրդների միջեւ հոգեւոր կապերը ամենահզօրն են եւ յարատեւ: Այդ իմաստով հայ-իտալական առնչութիւնները բացառիկ են: Նարդոն էլ դրա վառ ապացոյցն է, ուր պաշտում են աշխարհի առաջին քրիստոնեայ պետութեան առաջին հոգեւոր առաջնորդին` Սրբ. Գրիգոր Լուսաւորչինէ: «սուրբ Գրիգոր Լուսաւորիչը պաշտպանել է այս քաղաքը 1743թ. երկրաշարժից, նա կը պաշտպանի Նարդոն նաեւ ապագայում` մեզ ներկաներիս ժառանգելով յաւէրժ ամուր պահել հայ-իտալական բարեկամութիւնն ու մեր երկու ժողովուրդների միջեւ առկայ այս բացառիկ հոգեւոր կապը է, –շեշտել է Հայաստանի դեսպանը: քաղաքապետի հետ կայացած առանձնազրոյցի ընթացքում Ռուբեն Կարապետեանը խոստացել է աջակցել Նարդոյի եւ Հայաստանի միջեւ կապերի զարգացման ուղղութեամբ համապարփակ աշխատանքային ծրագրի մշակման եւ իրականացման գործում` մշակութային, տնտեսական եւ զբօսաշրջութեան ոլորտներում: նարդոյում ՀՀ դեսպանը հանդիպել է նահանգի հոգեւոր առաջնորդին, արքեպիսկոպոս Դոմենիկոյ Կալիանդրոյին /Mons. Domenico Caliandro/, մասնակցել է քաղաքի կենտրոնական եկեղեցում Սրբ. Գրիգոր Լուսաւորչին նուիրուած պատարագին, ինչպէս նաեւ քաղաքային տարեկան երթին, որի ընթացքում հոգեւոր եւ աշխարհիկ իշխանութիւնները բնակիչների հետ միասին հանդիսաւոր կերպով շրջում են ամբողջ քաղաքով ` Սրբ. Գրիգոր Լուսաւորչի կիսանդրու հետ: այցի ընթացքում դեսպան Կարապետեանը հանդիպել է նաեւ նահանգի գործարարներին, որոնց հետ քննարկել է երկկողմ առեւտրատնտեսական համագործակցութեան հաստատման հնարաւորութիւնները:
  -   Քաղաքական