Սերժ Սարգսեան.«պետական մրցանակների կարեւորութիւնն ու արժէքը մեծ են մեր երկրի եւ հասարակութեան համար»


Սերժ Սարգսեան.«պետական մրցանակների կարեւորութիւնն ու արժէքը մեծ են մեր երկրի եւ հասարակութեան համար»

  • 24-02-2012 14:17:33   | Հայաստան  |  Քաղաքական
նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրով 2011թ. տարեվերջին շնորհուել են Հայաստանի Հանրապետութեան 2011թ. պետական մրցանակները` հաշուի առնելով պետական մրցանակի յանձնախմբերի առաջարկութիւնները: Մրցանակների յանձնման հանդիսաւոր արարողութիւնը տեղի է ունեցել այսօր, Նախագահի նստավայրում: Գրականութեան եւ արուեստի բնագաւառում Հայաստանի Հանրապետութեան 2011 թուականի պետական մրցանակներ են շնորհուել. գրականութեան եւ հրապարակախօսութեան ոլորտում` Մովսէս Խորենացու մեդալի ասպետ, գրող, թարգմանիչ Յովհաննէս Գրիգորեանին «երբէք չմեռնես - ահա թէ ինչ կ'ասեմ քեզէ գրքի համար, երաժշտութեան ոլորտում` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանեանին` «երեւանեան ռապսոդիաէ ստեղծագործութեան համար, թատերական արուեստի եւ կ'ինոարուեստի ոլորտում` Մովսէս Խորենացու մեդալի ասպետ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի Հ. Ղափլանեանի անուան դրամատիկական թատրոնի գեղարուեստական ղեկավար Արմէն Խանդիկեանին (բեմադրութեան հեղինակ), ՀՀ վաստակաւոր նկարիչ, թատրոնի գլխաւոր նկարիչ Կարէն Գրիգորեանին (ներկայացման նկարչական ձեւաւորման եւ զգեստների հեղինակ), Մովսէս Խորենացու մեդալի ասպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազեանին, ՀՀ վաստակաւոր արտիստ Հրաչեայ Յարութիւնեանին եւ Գրիգոր Գաբրիէլեանին (դերասաններ)` Երեւանի Հ. Ղափլանեանի անուան դրամատիկական թատրոնի «հուլիոս Կ'եսարէ բեմադրութեան համար: Ճշգրիտ եւ բնական գիտութիւնների բնագաւառում Հայաստանի Հանրապետութեան 2011 թուականի պետական մրցանակներ են շնորհուել Անանիա Շիրակացի մեդալի ասպետ, ԳԱԱ իսկական անդամ, ֆիզիկոս Էդուարդ Ղազարեանին, ֆիզիկամաթեմատիկական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր Հայկ Սարգսեանին եւ ֆիզիկամաթեմատիկական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Կարէն Դուոյեանին` «բարդ երկրաչափութեամբ կիսահաղորդչային նանոկառուցուածքների ֆիզիկական յատկութիւնների ուսումնասիրութիւնըէ աշխատանքի համար: *** Նախագահ Սերժ Սարգսեանի խօսքը ՀՀ պետական մրցանակների յանձնման հանդիսաւոր արարողութեան ժամանակ «հայաստանի Հանրապետութեան 2011թ. պետական մրցանակների յարգելի՛ դափնեկիրներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Պետական մրցանակների կարեւորութիւնն ու արժէքը մեծ են մեր երկրի եւ հասարակութեան համար: Եւ մեր մրցանակակիրներն էլ մեր ժողովրդի ամենավառ անհատականութիւններից են, ովքեր արժանի են հասարակական գնահատանքի ու մեծարման: Այդ պատճառով է, որ մենք որոշել ենք այսուհետ մրցանակների յանձնման արարողութիւնը կատարել աւելի մեծ շուքով` ընդգծելու համար պետութեան վերաբերմունքը նրանց ու նրանց գործի հանդէպ: Ուրախ եմ այն իրողութեամբ, որ այս տարի առաջին անգամ պետական մրցանակ է շնորհուել նաեւ ճշգրիտ եւ բնական գիտութիւնների բնագաւառում: Այս անուանակարգի բացակայութիւնը, կարծում եմ, սխալ էր, իսկ շտկումը` տեղին: Մեր գիտնականները պէտք է իմանան, որ երկիրն ու ժողովուրդը ուշադիր են իրենց եւ իրենց վաստակի նկատմամբ: Հայաստանը եղել է եւ պէտք է շարունակի լինել գիտութեան եւ առաջադէմ տեխնոլոգիաների երկիր: Այս առումով մենք զարգացման այլընտրանք չունենք: Իմ համոզմունքն է, որ հետ մնացող Հայաստան, յատկապէս գիտութեան եւ կրթութեան ոլորտներում, պարզապէս չի կարող լինել: Շնորհաւորում եմ դափնեկիրներին Հայաստանի Հանրապետութեան պետական մրցանակի արժանանալու կապակցութեամբ: Համոզուած եմ, որ նման մակարդակի արուեստագէտներն ու գիտնականները գիտակցում են այս մրցանակի լրջութիւնն ու պատասխանատուութիւնը: Մենք մեր հերթին գիտենք, որ պետական մրցանակի արժանի գործերը մէկ օրում չեն ծնւում: Դրանցից իւրաքանչիւրի թիկունքում մի ամբողջ ստեղծագործական կեանք է` որոնումներով ու անքուն գիշերներով, անկումներով ու վերելքներով: Յաջողութիւնը ոչ միայն աստուածատուր տաղանդի, այլեւ մեծ նուիրումի ու հսկայական աշխատանքի պտուղ է: Շնորհակալութիւն եմ յայտնում յանձնաժողովների անդամներին, որոնք կատարել են մեծ ծաւալի աշխատանք եւ բարդ ընտրութիւն: Ցաւում եմ, որ կան անուանակարգեր, որտեղ այս տարի մենք չունենք դափնեկիրներ: Միւս կողմից ողջունում եմ որդեգրուած չափանիշներին հաւատարիմ մնալու սկզբունքը եւ բարձր նշաձողի պահպանումը: Կրկին շնորհաւորում եմ ձեզ եւ մաղթում առողջութիւն ու անսպառ եռանդ, որպէսզի նոր ու հետաքրքիր գործերով հարստացնէք ձեր եւ մեր մշակոյթը, ձեր եւ մեր գիտութիւնը: Հաւատացէք, որ դա մեր ժողովրդի համար շատ աւելի կարեւոր նշանակութիւն ունի: Շնորհակալութիւնէ: այս մասին «նտե-ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից:
  -   Քաղաքական