Հովիկ Աբրահամեանն ընդունեց աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյին<br />


Հովիկ Աբրահամեանն ընդունեց աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյին

  • 02-12-2010 20:20:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 2-ին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանն ընդունեց աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյին: Մինչ հանդիպումը ի պատիւ հանրայայտ տենորի այցի աշխարհում հաշմանդամների միակ կամերային երգչախումբը` «Փարոսը», ԱԺ բակում կատարեց Կոմիտասի յայտնի ստեղծագործություններից: Իսպանացի տենորը շնորհակալութիւն յայտնեց երգչախմբի անդամներին, նշելով, որ տպավորված է նման ընդունելությամբ: «Սա ինձ համար անակնկալ էր: Միշտ ներդաշնակ եղեք երաժշտութեան հետ, որովհետեւ դա մարդկանց միաւորում է, նոր կեանք է ստեղծում: Երբ ամէն առաւօտ արթնանում ես երաժշտութեան հետ ներդաշնակ, կեանքը այնպէս լաւ է թւում: Շարունակեք այդպէս»,- հորդորեց Պ.Դոմինգոն: Հ.Աբրահամեանը երգչախմբին անակնկալ մատուցեց` հրաւիրելով մասնակցելու աշխարհահռչակ տենորի դեկտեմբերի 3-ին կայանալիք համերգին, իսկ Պ.Դոմինգոն իր հետ համատեղ կատարմամբ հանդէս գալու առաջարկ արեց: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, այնուհետեւ տեղի ունեցաւ Հ.Աբրահամեանի եւ Պ.Դոմինգոյի առանձնազրոյցը: Ողջունելով տաղանդաւոր արուեստագէտին, Հ.Աբրահամեանն ասաց, որ մաեստրոյի այցը բացառիկ իրադարձութիւն է Հայաստանի մշակոյթային կեանքում: Նա նշեց, որ մեծ երգիչը Հայաստանում բազմահազար երկրպագուներ ունի, եւ սա լաւագոյն հնարաւորութիւնն է հայ երաժշտասեր հասարակութեան համար ունկնդրելու բարձրակարգ եւ որակեալ դասական երաժշտություն: Հ.Աբրահամեանը Պ.Դոմինգոյին առաջարկեց կրկին այցելել Հայաստան իր աշխարհահռչակ միւս գործընկերների հետ եւ հանդէս գալ համատեղ համերգով: Նրանց թւում կլինի նաեւ մեծ շանսոնյե Շարլ Ազնաւուրը, ում հետ Պ.Դոմինգոն բազմիցս ելոյթ է ունեցել: Պ.Դոմինգոն շնորհակալութիւն յայտնեց ընդունելութեան համար եւ նշեց, որ իր համար մեծ պատիւ է լինել հազարամեայ պատմութիւն եւ աւանդոյթներ ունեցող երկրում եւ հանդէս գալ հայ հանդիսատեսի առջեւ: Նա սիրով ընդունեց ԱԺ նախագահի հրաւէրը կրկին այցելել Հայաստան եւ հանդէս գալ Շառլ Ազնաւուրի հետ համատեղ համերգով: Աշխարհահռչակ տենորը նշեց, որ ինքը գլխաւորում է «Մեր Եւրոպա» ասոցիացիան, որը զբաղւում է համաշխարհային մշակոյթային արժէք ներկայացնող ժառանգութեան վերականգնմամբ եւ պահպանմամբ` պատրաստակամութիւն յայտնելով Հայաստանում գտնուող պատմամշակութային լաւագոյն արժէքները նույնպես ընդգրկել ասոցիացիայի ցանկում:
  -   Մշակոյթ