Ամերիկայի Հայկական Համագումարի Մայրաքաղաքի տարածաշրջանի խորհուրդը պատրաստւում է տօնակատարութեանը


Ամերիկայի Հայկական Համագումարի Մայրաքաղաքի տարածաշրջանի խորհուրդը պատրաստւում է տօնակատարութեանը

  • 02-12-2010 13:00:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վաշինգտօն- Ամերիկայի Հայկական Համագումարի (Համագումար) Մայրաքաղաքի տարածաշրջանի խորհուրդը այս օրերին հանդիպում կազմակերպեց Համագումարի նախաձեռնութիւնները վերանայելու, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատանը կիրակի` դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին, կայանալիք Համագումարի տօնական ընդունելութիւնն ու բրիֆինգը քննարկելու նպատակով: Այն կազմակերպւում է Համագումարի Հոգաբարձուների խորհրդի անդամ Անի Թոթայի, Մայրաքաղաքային տարածաշրջանային խորհրդի համանախագահներ Կլարա Անդոնեանի եւ Դորիս Ջորջի կողմից, ովքեր նշեցին. «Համագումարը ուրախութեամբ յայտարարում է, որ շարունակում է համայնքային աշխատանքներն երկրի մայրաքաղաքում եւ հրաւիրում իր հիւրերին յատուկ տօնական ընդունելութեանը»: Համագումարի տօնական ընդունելութեան ընթացքում տեղի կ'ունենայ բրիֆինգ` Համագումարի գործադիր տնօրէն Բրայեան Արդունիի եւ Համագումարի Հոգաբարձուների խորհրդի անդամ Անի Թոթայի մասնակցութեամբ, իսկ Համագումարի Համայնքի հետ աշխատանքների գծով տնօրէն Դանիէլ Քուշակջեանը կը լինի տօնակատարութիւնների վարողը: Հրաւիրուած բարձրաստիճան պաշտօնեաների շարքում էն Միացեալ Նահանգներում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարկարեանը եւ Միացեալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանը: Այս տարի հիւրընկալուող գլխաւոր խօսնակն է դոկտոր Ռուբէն Ադալեանը` Հայ Ազգային Ինստիտուտի եւ Հայոց Ցեղասպանութեան թանգարանի ու յուշահամալիրի տնօրէնը: Սուրբ Մարիամ հայկական եկեղեցու Տէր Հայր Յովսէփ Կարապետեանն աղօթք կը կարդայ, իսկ երաժշտական կատարումը կապահովէն Էդիտա Դոլունց-Կալայջեանը (վոկալ – սոպրանօ) եւ CRC-ի անդամ Նաիրա Բաբայեանը (դաշնամուր): «Մենք անհամբերութեամբ սպասում ենք անցած տարուայ մեր յաջողութիւնների անդրադարձին եւ տօնակատարութեանը մեր ընկերների հետ»,- նշեց Քուշակջեանը: 1972 թուին հիմնուած` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտօնում տեղակայուած խոշորագոյն համազգային հասարակական կազմակերպութիւն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատուած անդամակցական կազմակերպութիւն է:
  -   Մամլո հաղորդագրություն