Դոկտ. Կարէն Խանլարեանի նախընտրական ժողովրդական հանդիպումը՝ «Արարատ» մարզաւանում


Դոկտ. Կարէն Խանլարեանի նախընտրական ժողովրդական հանդիպումը՝ «Արարատ» մարզաւանում

  • 29-02-2012 15:34:44   |   |  Մամլո հաղորդագրություն
Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորը աւելի վստահ կաշխատի այն ժամանակ, երբ ունենայ ժողովրդի մեծամասնութեան քւէն: Ահա այսպիսի տողերով մեկնարկեց երէկ՝ փետրւարի 28-ին դոկտ. Կարէն Խանլարեանի հերթական ժողովրդական հանդիպումը՝ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում: 9-րդ նստաշրջանի խորհրդարանական ընտրութիւնների թեկնածու դոկտ. Կարէն Խանլարեանի ժողովրդական հանդիպմանը բացման խօսքով հանդէս եկած Արտոյտ Զոհրաբեանը, որը միաժամանակ ծրագրի հաղորդավարն էր, կարեւորութեամբ նշեց առաջիկայ ուրբաթ կայանալիք ընտրութիւններին ժողովրդի մասնակցութեան անհրաժեշտութիւնը եւ շեշտեց, որ այս ընտրութիւնները բոլորինս են: Բացման խօսքից յետոյ՝ ծրագիրը բացւած յայտարարւեց Լեռնիկ Հայրապետեանի «Կռունկ» երգի կատարմամբ, որից յետոյ խօսքը տրւեց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան փոխնախագահ Հրաչ Զարիֆեանին, որն ընթերցեց կազմակերպութեան վարչութեան խօսքը, ուր անդրադարձ էր կատարւել, որ իրանահայութեան իրաւունքների ամրագրման առումով անհրաժեշտ է բարձր քւէներով խորհրդարան մուտք գործի նորընտիր պատգամաւորը: Միջոցառմանը բեմ հրաւիրւեց Իսլ. խորհրդարանի չորս անընդմէջ շրջանների պատգամաւոր Վարդան Վարդանեանը: Նա գնահատանքի խօսք ուղղեց ժողովրդին, որը ամենուր ջերմօրէն է ընդունել Կարէն Խանլարեանին եւ ներկայ է գտնւել հանդիպումներին: Վարդան Վարդանեանի ելոյթի առանցքը Իսլ. յեղափոխութեան յաղթանակից յետոյ՝ Սահմանադրական օրէնքում կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքները պարփակող յօդւածներն էին եւ դրանց մշակման ու ժամանակի ընթացքում իրագործման ոլորտում իրանահայ պատգամաւորների, մասնաւորաբար հանգուցեալ Հրայր Խալաթեանի անմնացորդ դերը: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ այս շրջանի ընտրութիւններին ժողովրդի խուռներամ մասնակցութեանը: Նա նաեւ յոյս յայտնեց, որ առաջիկայ խորհրդարանում հաւանաբար հիւսիսային իրանահայութեան նորընտիր պատգամաւորին կընկերակցի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան գործող պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, որն իր թիկունքում ունի երկու նստաշրջանի պատգամաւորի մեծ փորձառութիւն: Որպէս հնչած խօսքերի եզրափակող՝ ժողովրդի ծափողջոյնների ներքոյ՝ բեմ հրաւիրւեց խորհրդարանի պատգամաւորութեան թեկնածու դոկտ. Կարէն Խանլարեանը, որն իր արտայայտութիւնները հետեւեալ տողերով սկսեց. «Շատ սիրելի ներկաներ, ուզում եմ ամենայն անկեղծութեամբ ասել, որ շատ ուրախ եմ եւ ամուր եմ զգում ու հպարտ եմ, որ ուր որ գնացել եմ վերջին մի քանի օրերին, հանդիպել եմ համայնքիս հայորդիների ջերմ վերաբերմունքին, հպարտանում եմ, բայց երբ մի քիչ խորանում եմ, դա համարում եմ խիստ պարտաւորեցնող հանգամանք»: Նա իր ելոյթի ընթացքում կարեւորեց անցեալ շրջանի պատգամաւորների անմնացորդ աշխատանքները եւ այսպէս եզրափակեց, որ որպէս պատգամաւոր ընտրւելու դէպքում՝ կը կատարեմ այն ամէնը, որը կը գայ կրկին Իրանում բարձր պահելու հայ մարդու գիտական, արհեստի, արւեստի, մարզական վարկը, որով հայը միշտ ճանաչւած է եղել Իրանում: Միջոցառման գեղարւեստական յայտագրում նաեւ իրենց կատարումներով հանդէս եկան՝ Ռայիսա եւ Մելանի Աւանէսեանները, Արմէն Ասատրեանը, Էդւին Հայրապետեանը եւ Էդւին Սուլթանեանը: «ԱԼԻՔ» օրաթերթ .կաշխատի այն ժամանակ, երբ ունենայ ժողովրդի մեծամասնութեան քւէն: Ահա այսպիսի տողերով մեկնարկեց երէկ՝ փետրւարի 28-ին դոկտ. Կարէն Խանլարեանի հերթական ժողովրդական հանդիպումը՝ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում: 9-րդ նստաշրջանի խորհրդարանական ընտրութիւնների թեկնածու դոկտ. Կարէն Խանլարեանի ժողովրդական հանդիպմանը բացման խօսքով հանդէս եկած Արտոյտ Զոհրաբեանը, որը միաժամանակ ծրագրի հաղորդավարն էր, կարեւորութեամբ նշեց առաջիկայ ուրբաթ կայանալիք ընտրութիւններին ժողովրդի մասնակցութեան անհրաժեշտութիւնը եւ շեշտեց, որ այս ընտրութիւնները բոլորինս են: Բացման խօսքից յետոյ՝ ծրագիրը բացւած յայտարարւեց Լեռնիկ Հայրապետեանի «Կռունկ» երգի կատարմամբ, որից յետոյ խօսքը տրւեց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան փոխնախագահ Հրաչ Զարիֆեանին, որն ընթերցեց կազմակերպութեան վարչութեան խօսքը, ուր անդրադարձ էր կատարւել, որ իրանահայութեան իրաւունքների ամրագրման առումով անհրաժեշտ է բարձր քւէներով խորհրդարան մուտք գործի նորընտիր պատգամաւորը: Միջոցառմանը բեմ հրաւիրւեց Իսլ. խորհրդարանի չորս անընդմէջ շրջանների պատգամաւոր Վարդան Վարդանեանը: Նա գնահատանքի խօսք ուղղեց ժողովրդին, որը ամենուր ջերմօրէն է ընդունել Կարէն Խանլարեանին եւ ներկայ է գտնւել հանդիպումներին: Վարդան Վարդանեանի ելոյթի առանցքը Իսլ. յեղափոխութեան յաղթանակից յետոյ՝ Սահմանադրական օրէնքում կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքները պարփակող յօդւածներն էին եւ դրանց մշակման ու ժամանակի ընթացքում իրագործման ոլորտում իրանահայ պատգամաւորների, մասնաւորաբար հանգուցեալ Հրայր Խալաթեանի անմնացորդ դերը: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ այս շրջանի ընտրութիւններին ժողովրդի խուռներամ մասնակցութեանը: Նա նաեւ յոյս յայտնեց, որ առաջիկայ խորհրդարանում հաւանաբար հիւսիսային իրանահայութեան նորընտիր պատգամաւորին կընկերակցի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան գործող պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, որն իր թիկունքում ունի երկու նստաշրջանի պատգամաւորի մեծ փորձառութիւն: Որպէս հնչած խօսքերի եզրափակող՝ ժողովրդի ծափողջոյնների ներքոյ՝ բեմ հրաւիրւեց խորհրդարանի պատգամաւորութեան թեկնածու դոկտ. Կարէն Խանլարեանը, որն իր արտայայտութիւնները հետեւեալ տողերով սկսեց. «Շատ սիրելի ներկաներ, ուզում եմ ամենայն անկեղծութեամբ ասել, որ շատ ուրախ եմ եւ ամուր եմ զգում ու հպարտ եմ, որ ուր որ գնացել եմ վերջին մի քանի օրերին, հանդիպել եմ համայնքիս հայորդիների ջերմ վերաբերմունքին, հպարտանում եմ, բայց երբ մի քիչ խորանում եմ, դա համարում եմ խիստ պարտաւորեցնող հանգամանք»: Նա իր ելոյթի ընթացքում կարեւորեց անցեալ շրջանի պատգամաւորների անմնացորդ աշխատանքները եւ այսպէս եզրափակեց, որ որպէս պատգամաւոր ընտրւելու դէպքում՝ կը կատարեմ այն ամէնը, որը կը գայ կրկին Իրանում բարձր պահելու հայ մարդու գիտական, արհեստի, արւեստի, մարզական վարկը, որով հայը միշտ ճանաչւած է եղել Իրանում: Միջոցառման գեղարւեստական յայտագրում նաեւ իրենց կատարումներով հանդէս եկան՝ Ռայիսա եւ Մելանի Աւանէսեանները, Արմէն Ասատրեանը, Էդւին Հայրապետեանը եւ Էդւին Սուլթանեանը: «ԱԼԻՔ» օրաթերթ .
  -   Մամլո հաղորդագրություն