“Ժառանգութիւն”-«Ազատ դեմոկրատներ” նախընտրական դաշինք կը լինի` արդէն կասկածից դուրս է. Րաֆֆի Յովհաննիսեան


“Ժառանգութիւն”-«Ազատ դեմոկրատներ” նախընտրական դաշինք կը լինի` արդէն կասկածից դուրս է. Րաֆֆի Յովհաննիսեան

  • 02-03-2012 20:14:45   | Հայաստան  |  Քաղաքական
Առկայ իրականութիւնն անհրաժեշտ է դարձնում իշխանափոխութեան հրամայականը: Այս մասին «ժառանգութիւնէ կուսակցութեան 7-րդ համագումարում իր ելոյթում յայտարարել է կուսակցութեան առաջնորդ, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Յովհաննիսեանը, ընդգծելով, որ երկրում անհրաժեշտ է իրականացնել համակարգային փոփոխութիւններ: Ըստ նրա, հայաստանում կայացած կուսակցապետութիւնն` ի վերջոյ, պէտք է վերածուի Հայաստանի Հանրապետութեան, որ կառավարիչները հաշուետու լինէն քաղաքացիներին, այլ ոչ` կուսակցութիւնների առջեւ: “Հայաստանի նոր իշխանութիւնը, որ գալու է, գալու է ուժեղ ձեւով, չի գալու մի կուսակցութեան կերպով, որ իրենք շփոթում էն զինանշանի ու դրօշի հետ: Պիտի տարանջատենք մասնաւոր շահը, կուսակցական պատկանելութիւնը`հանրային շահից”,- ասել է նա: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանն իր ողջոյնի խօսքում կարեւորել է "Ժառանգութեան" հետ համագործակցութիւնը հայ-թուրքական արձանագրութիւնների դէմ ուղղուած “Ոչ”-ի ակցիայի շրջանակում, ինչպէս նաեւ խորհրդարանում տարբեր կարեւոր նախագծերի քննարկման ժամանակ: Նայ միաժամանակ նշել է, որ համագործակցութեան ոչ բոլոր հնարաւորութիւններն էն օգտագործուած: "Մենք միասին դեռ անելիքներ ունենք: Բոլորս եկել ենք այն եզրակացութեան, որ յաջորդ ընտրութիւներից յետոյ ժողովրդի պոռթկման պատճառ չի լինի, եթէ յաղթենք: Այլ տարբերակ չեմ տեսնում: Իսկ եթէ իշխանութիւնն արդար յաղթանակ տանի, կ'ողջունենք, բայց այն վիճակը, որ ստեղծուել է մեր երկրում, հիմքեր չի տալիս իշխանութեան արդար յաղթանակի համար”,- ասել է Վահան Յովհաննիսեանը: "Ազատ Դեմոկրատներ" կուսակցութեան նախագահ Խաչատուր Քօքոբելեանն իր ողջոյնի խօսքում եւս մէկ անգամ հաւաստիացրել է "Ժառանգութեան" հետ համագործակցութեան կուսակցութեան պատրաստակամութեան մասին: "Էս այստեղ եմ` հաստատելու համար, որ «ժառանգութեանէ հետ երկար ճանապարհ ունենք անցնելու",- յայտարարել է նայ: "Ազատ դեմոկրատներ" կուսակցութեան նախագահը լրագրողների հետ ճեպազրոյցում ըստ էութեան հաստատել է, որ առաջիկայում դաշինք կը կազմեն "Ժառանգութիւն" կուսակցութեան հետ եւ հնարաւոր է համարել, որ այս կուսակցութիւնները մէկ միասնական ցուցակով մասնակցեն առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին: "Լիայոյս կարող եմ ասել` այսօր մեր համագործակցութիւնը շատ դրական եմ գնահատում: Առաջիկայում կապուած ընտրութիւնների մասնակցութեան ձեւի հետ սպառիչ պատասխաններ կը տանք թէ մենք, թէ Ժառանգութիւնը",- ասել է Քոքոբելեանը, նշելով, որ մարտի 11-ին կայանալիք «ազատ դեմոկրատներիէ համագումարը կը տայ բոլոր հարցերի պատասխանը: Իսկ դաշինքը երկկողմանի է, "Ակնյայտ է, որ միասնական գործելու բոլոր գործընթացները կախուած էն երկու ուժերի պատկերացումներից եւ համատեղելիութիւնից",- ասել է նա: Իսկ Րաֆֆի Յովհաննիսեանը լրագրողների հետ ճեպազրոյցում նշել է, որ "Ժառանգութիւն"- "Ազատ դեմոկրատներ" նախընտրական դաշինք կը լինի. դա արդէն կասկածից դուրս է: Նա տեղեկացրել է, որ դրա հանգուցալուծումը կլինի առաջիկայ շաբաթուայ ընթացքում:
  -   Քաղաքական