Orange-ը աջակցում է այնպիսի երաժշտական միջոցառումների, որոնք թոյլ էն տալիս Հայաստանը ներկայացնել եւրոպական բեմերում:


Orange-ը աջակցում է այնպիսի երաժշտական միջոցառումների, որոնք թոյլ էն տալիս Հայաստանը ներկայացնել եւրոպական բեմերում:

  • 23-11-2010 19:51:49   | Հայաստան  |  Մշակոյթ
Երեւան, 23 նոյեմբերի, 2010թ. - Վլադիմիր Արզումանեանը եւ Hip-Hop Life պարային խմբի անդամները, ովքեր փայլուն կերպով ելոյթ ունենալով Մինսկում կայացած «Մանկական Եւրոտեսիլ 2010» երգի մրցոյթում` զբաղեցրին առաջին տեղը, այսօր հիւրընկալուեցին Հայաստանում միջոցառման հեռարձակման պաշտօնական գործընկեր Orange-ի կողմից: Մեծ յաղթանակի առթիւ ընկերութեան գլխաւոր տնօրէն Բրունոյ Դիւթուան Orange-ի կողմից պատանի արտիստներն յանձնեց գեղեցիկ բրենդաւորուած դպրոցական պայուսակներ եւ դրամապանակներ, Վլադիմիրին` iPad, իսկ Hip-Hop Life-ի անդամներին` հեռախօսներ: Հանդիպման ընթացքում պատանիները նաեւ կիսուեցին իրենց ,եւրատեսիլեանէ տպաւորութիւններով: «Մենք ուրախ ենք լինել այսպիսի մեծ ժողովրդականութիւն վայելող համաեւրոպական երաժշտական մրցոյթի պաշտօնական գործընկերը Հայաստանում: Ամբողջ Հայաստանը միասին մեծ հետաքրքրութեամբ ու լարուածութեամբ հետեւեց այս միջոցառմանը` հիանալով հայ մասնակցի գեղեցիկ ձայնով, վարպետութեամբ եւ բեմական կեցուածքով: Շնորհաւորում ենք բոլոր նրանց, ովքեր օգնել էն Վլադիմիրին եւ իր ընկերներին նուաճել այս յաղթանակը, ինչպէս նաեւ շնորհաւորում եմ Հայաստանին այս աննախադէպ յաջողութեան համար»,- ասաց Orange-ի գլխաւոր տնօրէն Բրունոյ Դիւթուան: Orange-ը, երաժշտութիւնը դիտարկելով որպէս համախմբող ուժ, աջակցում է Հայաստանում այնպիսի երաժշտական միջոցառումների, որոնք հետաքրքրում եւ միաւորում էն իր բաժանորդներին, ինչպէս նաեւ թոյլ էն տալիս Հայաստանը ներկայացնել եւրոպական բեմերում:
  -   Մշակոյթ