Աւտոպատահար Գորիս-Երեւան աւտոճանապարհի 20-րդ կմ-ում


Աւտոպատահար Գորիս-Երեւան աւտոճանապարհի 20-րդ կմ-ում

  • 07-03-2012 11:18:40   | Հայաստան  |  Հասարակութիւն

Մարտի 6-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացուել, որ Գորիս-երեւան աւտոճանապարհի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել աւտոպատահար, կան տուժածներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնութիւնը: Դէպքի վայր են մեկնել Գորիսի հրշէջ-փրկարարները: Դեռեւս չբացայայտուած հանգամանքներում բախուել են «օպելէ մակնիշի 23 ՏՕ 286 պ/հ (վարորդ` Մ. Պապեան) եւ «ֆորդէ մակնիշի Լ 9694 պ/հ (վարորդ` Վ. Ոսկանեան) աւտոմեքենաները, ինչի հետեւանքով «ֆորդէ մակնիշի աւտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջուել: Փրկարարները «ֆորդէ մակնիշի աւտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1952 թ. ծնուած Վ. Ոսկանեանին, եւ ուղեւորներ` 1945 թ. ծնուած Ալվարդ Յովակիմեանին, 1971 թ. ծնուած Լուսինէ Ոսկանեանին, 1936 թ. ծնուած Սաթիկ Յարութիւնեանին, 1978 թ. ծնուած Ելենա Յարութիւնեանին եւ 1968 թ. ծնուած Զինա Մովսիսեանին: «օպելէ մակնիշի մեքենայից փրկարարները դուրս են բերել 1982 թ. ծնուած Մ. Պապեանին: Բոլոր տուժածները ստացել են թեթեւ մարմնական վնասուածքներ ու տեղափոխուել Գորիսի կենտրոնական հիւանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բաւարար է:
  -   Հասարակութիւն