Վիւասել-մտս-ը հայ երիտասարդներին աջակցում է հայրենիքում ինքնադրսեւորուելու, սեփական երկրում մնալու եւ արժէքներ ստեղծելու հարցում


Վիւասել-մտս-ը հայ երիտասարդներին աջակցում է հայրենիքում ինքնադրսեւորուելու, սեփական երկրում մնալու եւ արժէքներ ստեղծելու հարցում

  • 16-11-2010 20:20:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Կրթութիւն եւ կարիերա EXPO 2010»-ում Վիւասել-մտս-ը ներկայացել է իր` Կարիերայի զարգացման ծրագրով 16-ը նոյեմբերի, 2010թ., Երեւան, Հայաստան: Վիւասել-մտս-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկութիւնը, տեղեկացնում է, որ բացուել է «Կրթութիւն եւ կարիերա EXPO 2010» ցուցահանդէսը, որին Վիւասել-մտս-ը մասնակցում է Կարիերայի զարգացման իր ծրագիրը ներկայացնող տաղաւարով: «Կրթութիւն եւ կարիերա EXPO 2010»-ը կ'անցկացուի նոյեմբերի 16-18-ը` «Մոսկուայի Տուն» մշակութագործարարական կենտրոնում: Ցուցահանդէսի նպատակն է ժամանակակից կրթութեան ամբողջ շրջանակի վերաբերեալ դպրոցականներին եւ ուսանողներին տեղեկութիւնններ տրամադրելը, կրթօջախների եւ ձեռնարկութիւնների միջեւ գործնական յարաբերութիւնների ստեղծմանը նպաստելը, աշխատաշուկայում առաւել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտութիւնների մասին հանրութեանը տեղեկացնելը, աշխատանք փնտրողների եւ գործատուների միջեւ հանդիպումներ կազմակերպելը, ինչպէս նաեւ կրթական նոր ծրագրերի շուրջ պետական, մասնաւոր եւ հասարակական կազմակերպութիւններին համախմբելը: «Գործունէութեան ընթացքում Վիւասել-մտս-ն ու հայաստանեան այլ ընկերութիւնները ձեւաւորել էն գործնական գիտելիքի հսկայական պաշար: Այսօրինակ ցուցահանդէսների միջոցով ընկերութիւները կը կարողանան օգնել Հայաստանի երիտասարդութեանը` հայրենիքում ինքնադրսեւորուելու, սեփական ապագան կերտելու եւ սեփական երկրի համար արժէք ստեղծելու հարցում: Այս նպատակներին համահունչ` Վիւասել-մտս-ը ձեւաւորել է Կարիերայի զարգացման համապարփակ ծրագիր, որն ուսանողներին օգնում է համատեղել տեսական եւ գործնական գիտելիքները` կիրառելով դրանք հեռահաղորդակցութեան ոլորտում», - բացման խօսքում նշեց Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը: Հանդիսանալով միջոցառման գլխաւոր ինֆորմացիոն աջակիցը, Վիւասել-մտս-ը ներկայացնում է նաեւ կարիերայի զարգացման իր ծրագիրը: Այն գործում է չորս հիմնական ուղղութիւններով. ուսանողների ստաժաւորում, Վիւասել-մտս դպրոց, բաց դռների օրեր, եւ ընկերութեան մասնագէտների կողմից` բուհերում կազմակերպուող դասախօսութիւններ, դասընթացնէր: Վիւասել-մտս դպրոցի նպատակը ուսանողներին աջակցելն ու գործնական հարթութեան վրայ նրանց մասնագիտական գիտելիքները, հմտութիւններն ընդլայնելն է: Իւրաքանչիւր դասընթաց նուիրուած է նեղ մասնագիտական թեմայի եւ մասնակիցներին հնարաւորութիւն է ընձեռում ձեռք բերել մասնագիտական հմտութիւններ: «Կրթական համակարգին ձեռք մեկնելը հաւասարազօր է մեր երկրի ապագային աջակցելուն: Մեր երեխաների կրթութեան պլանաւորումը պէտք է լինի մեր` ծնողների եւ քաղաքացիների, մեծագոյն խնդիրը», ասել է Ռալֆ Յիրիկեանը: Կարիերայի զարգացման ծրագրի գոյութեան մէկուկէս տարիների ընթացքում, Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէնը 45 անգամ դասախօսութեամբ է հանդէս եկել աւելի քան 4030 ուսանողների համար: Համագործակցութեան յուշագրեր էն ստորագրուել ընկերութեան եւ շուրջ 30 բարձագոյն կրթական հաստատութիւնների միջեւ, 19 բաց դռների օր է կազմակերպուել Երեւանի եւ մարզերի դպրոցների աւելի քան 380 աշակերտների համար: Ընկերութեան շէնքում անցկացուել է Վիւասել-մտս դպրոցի ուսուցողական 5 դասընթաց, Վիւասել-մտս-ի համապատասխան բաժիններում աշխատանքային պրակտիկա է անցել 147 ուսանող, ուսանողների համար կազմակերպուել էն բազմաթիւ այլ միջոցառումներ: Վիւասել-մտս-ն այն փոքրաթիւ ընկերութիւններից է, որտեղ յատուկ կարիքներ ունեցող մարդիկ կարող էն լիովին ինքնադրսեւորուել եւ իրացնել իրենց մասնագիտական ներուժն ու հմտութիւնները: Վիւասել-մտս-ում աշխատում է 37 յատուկ կարիքներով աշխատակից: Ցուցահանդէսի բացման հանդիսաւոր արարողութեան ժամանակ Վիւասել-մտս-ին շնորհուեց գերազանցութեան վկայական` հայաստանեան բաժանորդներին շարժական հեռախօսակապի բարձրորակ ծառայութիւներ մատուցելու համար: Վիւասել-մտս-ի մամլոյ ծառայութիւն
  -   Մամլո հաղորդագրություն