Բակոյ Սահակեանը ընդունել է իտալահայ միութեան նախագահ Պայքար Սվազեանին եւ իտալահայ բարերար Սարօ Խոդաւերդիին


Բակոյ Սահակեանը ընդունել է իտալահայ միութեան նախագահ Պայքար Սվազեանին եւ իտալահայ բարերար Սարօ Խոդաւերդիին

  • 13-03-2012 13:45:02   |   |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը մարտի 13-ին ընդունել է իտալահայ միութեան նախագահ Պայքար Սվազեանին եւ իտալահայ բարերար Սարօ Խոդաւերդիին: Հանդիպմանը քննարկուել են տարբեր ոլորտներում Արցախի հետ սերտ համագործակցութեան հաստատմանն առնչուող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է Իտալիայի հայ համայնքի հետ յարաբերութիւնների զարգացման անհրաժեշտութիւնը` կարեւորելով այն ներհայկական կապերի շարունակական ամրապնդման տեսանկիւնից: Հանդիպմանը մասնակցում էին կրթութեան եւ գիտութեան նախարար Վլադիկ Խաչատրեանը, մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Նարինէ Աղաբալեանը: այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից:
  -   Մամլո հաղորդագրություն