Հին լուսանկարների հետքերով


Հին լուսանկարների հետքերով

  • 10-11-2010 18:53:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 11-ին Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում հանրային ելոյթով հանդէս է գալու Միսաք Քելեշեանը` ներկայացնելու տարիների ընթացքում իր նախաձեռնութեամբ տարբեր աղբիւրներից հաւաքուած լուսանկարային եւ տեսաժապաւէնային նիւթերը, որոնցում արտացոլուած էն Մեծ Եղեռնից յետոյ ամերիկեան ,մերձաւոր Արեւելքի նպաստամատոյցէ կազմակերպութեան կողմից Յունաստանում, Կիպրոսում, Լիբանանում, Երուսաղէմում, Եգիպտոսում եւ Հայաստանում իրականացրած որբախնամ գործու-նէութիւնը: Հեղինակը բազում պրպտումներից յետոյ բացայայտել է Անթուրայում երիտթուրքերի կողմից ստեղծուած պետական որբանոցում հայ որբերի թրքացման քաղաքականութեանն առնչուող հետաքրքիր դրուագներ: Ուշագրաւ է նաեւ Լիբանանի Ղազիրի որբանոցում հայ սաների պատրաստած եւ ԱՄՆ նախագահին նուիրաբերած գորգի պատմութիւնը: Միսակ Քելեշեանը, համադրելով բազմաթիւ լուսանկարներում եւ տեսանիւթերում արձանագրուած պատկերները, ուշագրաւ բացայայտումներ է արել նաեւ Բէյրութի հայ փախստականների ճամբարների պատմութեան վերաբերեալ: Հեղինակի կողմից ներկայացուող որոշ լուսանկարներ, որոնք անդրադառնում էն Մեծ Եղեռնին եւ հայ որբերին, ներկայացուելու էն առաջին անգամ:
  -   Մամլո հաղորդագրություն