Ովքե՞ր են համշենցիները ...


Ովքե՞ր են համշենցիները ...

  • 15-03-2012 17:36:50   | Հայաստան  |  Յօդուածներ
(Մաս 1) «Ես անյարմար եմ զգում, որ թարգմանչի միջոցով ենք խօսում, մենք կարողանում ենք այդ լեզուն բաւականաչափ խօսել, բայց ցաւօք սրտի ասիմիլեացիայի ենք ենթարկուել, ճնշումների ենք ենթարկուել, դրա համար էլ իրար բաւականաչափ չենք կարողանում հասկանալ»,- ասում է Հոփայի նախկին քաղաքապետ Յըլմազ Թօփալօղլուն: Այդ լեզուն հայերէնն է: Աշխարհում բացի հայախօս հայից ոչ ոքի Յըլմազը չէր ասի` անյարմար եմ զգում, որ թարգմանչի միջոցով ենք շփւում: Նոյն լեզուով խօսողների իրար հասկանալու անհնարինութիւնը ընդգծում է ներկայութիւնս ակնարկիս մէջ` որպէս մէկը ով հայ է, հայախօս, Հայաստանից եկել է Թուրքիայ նիւթեր հաւաքելու այն մուսուլմանների մասին, ովքեր հայերէն են խօսում: Ուր էլ գնայի` Հոփայի գիւղերը, խանութ ու սրճարան, Չամլըհեմշին` թրքախօս համշենցիների կենտրոնը, մէկ է իմ հայ լինելը անմիջականօրէն ազդում էր շփումների վրայ`մէկ դրական` ինչպէս Հոփայում, երբ ուրախ դիմաւորում են` «Հայաստանի՞ց ես, մենք էլ ենք հայէ, մէկ բացասական` ինչպէս Չամլըհեմշինում, երբ լսում է ծերունին, որ Հայաստանից եմ, դէմքի ժպիտը անհետանում է ու տուն է մտնում: Յըլմազի հետ մենք կարող ենք հասկանալ բառեր, մէկ-մէկ նախադասութիւններ, բայց ոչ ամբողջական մտքէր: Մեր զրոյցը հայերէնից հայերէն կամ թուրքերէնից հայերէն պէտք է թարգմանել: Հայերէնի երկու անհասկանալի բարբառներից մէկը վերացել է` զոկերի բարբառը, միւսը պահպանւում է տասնեակ հազարաւոր մարդկանց շուրթերին` Համշենի բարբառը: Բարբառով խօսողներն էլ կոչւում են համշենցիներ: *** «Կասկած չունեմ, որ հայ ենք եղել, բայց 400 տարի առաջ մուսուլման ենք դարձել, ինչու՞ որոշեցինք մուսուլման դառնալ, ինչու՞ միւս հայերը չդարձան, չգիտեմ: Իսկ յետոյ էլ ինչու՞ միւս հայերը մեզ հետ չշփուեցին, ինչու՞: Առաջ ախպար չէինք, հիմա ախպար ենքէ,- վարորդ Էրդողան Ենիգիւլը չի զայրանում, ինչ ասում է` ժպիտը դէմքին, հարցերն էլ պատասխան չեն ակնկալում:Հոփայի «հայդէէ բարում Էրդողանը մէկ համշեներէն է խօսում, մէկ թուրքերէն, համշեներէնի մէջ մէկ երկու բառ հասկանում եմ, թուրքերէնը թարգմանում է Խաչիկ Տէրտէրեանը: Անահիտ Հայրապետեանին թարգմանիչ պէտք չի, լուսանկարի լեզուն միջազգային » Մենք` ես Խաչիկը, Անահիտը, Երեւան-ստամբուլ աւտոբուսով հատեցինք Վրաստանի եւ Թուրքիայի սահմանը եւ իջանք սահմանից 20 կմ վրայ Հոփայ քաղաքում` հայախօս մուսուլման համշենցիների ամենամեծ բնակավայրում: 12 օր ես փնտրում էի հարցի պատասխանները` ովքե՞ր են համշենցիները(հա՞յ, թու՞րք, թէ՞ ոչ հայ, ոչ էլ թուրք, առանձին ժողովուրդ` համշենցի): Այդ հարցի պատասխանը փնտրել էի ու չէի գտել մինչեւ Թուրքիայ մեկնելը, եւ եթէ այն մի ճշմարիտ պատասխան ունի, ապա այն չիմացայ վերադառնալուց յետոյ: Պատմական ակնարկ Պատմական Համշենը գտնւում է ժամանակակից Թուրքիայի հիւսիս-արեւելքում, Վրաստանի սահմանից 90 կը մ-ի վրայ: Այժմ Համշեն անուամբ երկու բնակավայրեր կան Ռիզէ նահանգում` Հեմշինը եւ Չամլըհեմշինը, որտեղ բնակւում են թրքախօս համշենցիներ: 8-10-րդ դարերի երկու հայ պատմիչների վկայութիւններն հիմք ընդունելով` գիտնականները եզրակացնում են, որ համշենցիների առաջին բնակավայրերը ստեղծուել են 8-րդ դարում: 8-րդ դարի պատմիչ Ղեւոնդը վկայում է, որ արաբական նուաճողների ճնշումներից ազատուելու համար 12 հազար հայ Շապուհ եւ նրա որդի Համամ Ամատունիների գլխաւորութեամբ փախչում են Բիւզանդիայ, որտեղ կայսր Կոստանդինը նրանց բնակեցնում է «բարւոք ու արգաւանդ երկրումէ: Դոկտոր Լեւոն Խաչիկեանը հիմնուելով Ղեւոնդի վրայ Համշենի հիմնադրման ստոյգ ժամանակ է նշում 789-790թթ.: Իսկ պատմիչ Յովհան Մամիկոնեանը «տարոնի պատմութեանէ մէջ յայտնում է, որ Համամը իր քաղաքը վերանուանել է Համամաշեն` Համամի քաղաք, բառի մէջ երկու հնչիւն սղուել են եւ անունը դարձել է Համշեն: Այս պատմութեան մէջ Համամ իշխանը «դառնում էէ վրաց Վաշդեն իշխանի քրոջ որդին. Վաշդենը Համամին բռնել է տալիս, կտրում նրա ձեռքերն ու ոտքերը, ապա պարսկական զօրքը առնում, անցնում Ճորոխ գետը եւ յարձակւում ու աւերում Համամի քաղաքը, որ Տամբուր էր կոչւում, քանի որ Համամը յայտնել էր իշխան Տիրան Մամիկոնեանին Վաշդենի դաւադրութեան մասին. «համամը սակայն յետոյ վերաշինեց քաղաքը եւ իր անունով կոչեց Համամաշենէ: Լեւոն Խաչիկեանը գրում է, որ Յովհան Մամիկոնեանի պատմութիւնը «առասպելանման էէ եւ գրուել է Ամատունիների գաղթից մէկ կամ երկու հարիւր տարի յետոյ(Յովհան Մամիկոնեանի «տարոնի պատմութիւնըէ գիտնականները վերագրում են 7-9 դարերին: Ըստ Խաչիկեանի , քանի որ Ամատունիները իշխել են Արագածոտնի եւ Կ'ոտայքի գաւառներում, հետեւաբար համշենցիները այդ տարածքներից են գաղթել: Հայրս` լեզուաբան Ռաֆայէլ Իշխանեանը «հայ ազգագրութիւն եւ բանահիւսութիւնէ գրքի լուսանցքի այն հատուածում ուր Խաչիկեանը խօսում է համշենցիների Այրարատեան դաշտավայրից գաղթելու մասին, գրել է.«համշենի բարբառը ցոյց է տալիս, որ համշենահայերը Այրարատից չեն, այլ բնիկ ենէ: Համշենի բարբառը հայերէնի արեւմտեան բարբառների խմբին է պատկանում, իսկ Արարատեան դաշտավայրում խօսում են արեւելեան բարբառով: 700 տարի Համշենը որպէս կիսանկախ հայկական իշխանութիւն պահպանում է իր գոյութունը, եւ տապալւում 1489թ. թուրքերի գրաւումով: Վերջին Համշենի իշխանը Դաւիթն է, ով պարտութիւն կրելով թուրքերից` հեռանում է Համշենից ու պատսպարւում Սպեր գաւառում: 1700-ական թուերից սկսւում է համշենցիների իսլամացումը եւ շատերը խուսափելով կրօնափոխութիւնից` ցրւում են Սեւ ծովի ափի բնակավայրերով մէկ` Տրապիզոն, Օրդու եւ այլն: Պահպանուած չէ այդ ժամանակի որեւէ վկայագրութիւն, թէ ինչ պատճառներով եւ ինչպէս նրանք սկսեցին մուսուլմանութիւն ընդունել: Բոլոր տեղեկութիւնները մուսուլմանացման վերաբերեալ 100- 150 տարի յետոյ են գրուած: Համշենցիների քրիստոնեայ հատուածը 1860-ական թուերից Տրապիզոնից եւ միւս քաղաքներից այս անգամ էլ սկսում է արտագաղթել Ռուսաստանի սեւծովեան ափերը (այժմեան Կրասնոդարի երկրամաս եւ Աբխազիայ), իսկ 1915թ ցեղասպանութեան ժամանակ թուրքական կառավարութիւնը բնաջնջում է քրիստոնեայ համշենցիներին, մի հատուածը կարողանում է կոտորածներից փախչել Ռուսաստան: Յովան Սիմոնեանը նշում է, որ ըստ Օսմանեան դաւթարների` Համշենի գաւառում մինչեւ 1620-ական թուերը ճնշող մեծամասնութիւնը քրիստոնեայ էր: Այդ ժամանակներում քրիստոնեաները բաւական ծանր յարկեր էին վճարում Կոստանդնուպոլսին: Միայն Համշենի գաւառակը 1609-1610թ. յարկ է տուել 7090կգ մեղր եւ 2660 կգ մեղրամոմ: 1626-1627 թթ # յարկերը յիսուն տոկոսով աւելանում են: Սիմոնեանը հաւանական է համարում, որ մուսուլմանացման պատճառներից մէկը քրիստոնեաների վրայ դրուած ծանր յարկերն են եղել: Նա իսլամացման այդ գործընթացը կապում է նաեւ հայ եկեղեցու առաջնորդարանի թուլացման հետ: 1630թ Համշենում գրուած մի ձեռագիր հաղորդում է Եղնովիտի Խաչիքար (Խաչէքար/Խաչիկ հօր) վանքում եպիսկոպոսի բացակայութեան մասին: Այնուհետեւ, մինչեւ 1812 թ Համշենում ընդօրինակուած ձեռագիր յայտնի չէ, որը եւս եկեղեցու թուլացման վկայութիւնն է: Այդուհանդերձ, հակառակ իր թոյլ վիճակին, Խաչիքարը գոյատեւում է մինչեւ 1915 թուականը: Պոլսոյ Հայոց պատրիարքարանի 1913թ ցուցակներում այն գրանցուած է որպէս եկեղեցի, որի շնորհիւ էլ մինչեւ Մեծ եղեռն մօտակայ Եղնովիտ/Էլեւիթ գիւղում հայեր ապրել են: Իսկ այսօր, Չամլըհեմշինի կենտրոնից 35 կմ դէպի լեռներ գտնուող այս գիւղում (ներկայումս` Եայլաքեօյ/Yaylakփy) ոչ հայի կը հանդիպէք, ոչ էլ Խաչիքարի աւերակներ կը գտնէք: 1900-ական թուերին սկսել են հրապարակուել համշենցիների մուսուլմանացման վերաբերեալ նիւթեր, որոնց անդրադառանում է Լեւոն Խաչիկեանը. Ազգագրագէտ Սարգիս Հայկունին նկարագրում է Համշենի գաւառի մօտ գտնուող Կարայ Դերէի (Սեւ գետ) շրջակայքի հայերի բռնի հաւատափոխումը իր «կորած ու մոռացուած հայեր. Սեւ գետացիքէ յօդուածաշարում` հրապարակուած1895թ. «արարատէ ամսագրում: Մօլլաների ղեկավարութեամբ ենիչերիները երկու փորձերից յետոյ ի վերջոյ կարողանում են ներխուժել Կարայ Դերէի ամենադիմադրող Թորոսլի գիւղը, սպանում դիմադրութեան ղեկավար Տէր Կարապետին եւ նրա համախոհներին. «հայ ժողովուրդն շուարած Տէր Կարապետի երեսն կը նայէին, մօլլաներէն մին թրով մի հարուած իջեցոյց քահանայի գլխին, նա ձեռն դէմ տալով կը տրուեցան բազուկներն. Երկրոդ եւ երրորդ հարուածին արիւնը սկսաւ ֆշալ եւ գետին տապալեցաւ, որ անմիջապէս միւս մօլլաներն յօշոտեցին մաս առ մաս նորա մարմինը որպէս զի երկիւղ ազդեն ամբողջ հայ ժողովրդէան վերայ: Ժողովրդէան մեծ մասը դիմադրեց թուրք ամբոխին, մերժեց նորա առաջարկութիւնը եւ մերժողի դիակը ընկաւ բարի քահանայի մասունքներու վերայ. Կոտորածը ամէն կողմ սկսաւ, ծեր եւ մանուկ սուրերու հարուածներու տակ կը թաւալէինէ: Այնուհետեւ գրում է, որ մօլլաները նոյնը արեցին հարիւր գիւղերում. «փախչողն արդէն փախաւ, մէկ մասը կոտորուեցաւ, մէկ մասն եւս առ երես ուրացաւ, որպէս զի վտանգն դռնից հեռացնէէ: Փախչողները իրենց հետ տանում են Տէր Կարապետի մարմնի մասերը, թաղում Կ'ալաֆկայ գիւղում, ուր Տէր Կարապետի որդին ձեռնադրւում է քահանայ Տէր Կարապետ անունով եւ ուխտ անում, որ իր սերնդից միշտ քահանայ ձեռնադրուեն Տէր Կարապետ անունով ու տարին մէկ ծպտեալ գնան Կարայ Դերէ ու մխիթարեն ժողովրդին: Ուխտը ընդհատւում է 1820-ական թուերին եւ կրկին այն շարունակում մէկ այլ ընտանիքից Տաւլաշեան Տէր Կարապետը, ով 1840-ական թուերին Կարայ Դերէի եւ Համշենի բնակավայրերում քարոզում ու միւռոն է բաժանում իսլամացած հայերին: Հայկունին ասում է, որ ծեր կանանց մէջ քրիստոնէական հաւատը պահպանուած է,1878-ին Համշենի կողմերում ճանապարհորդութեան ժամանակ հարցրել է համշենցիներին, թէ իրենք իրենց ի՞նչ են համարում. «հարցուցի մի ծերունու. -Ինչու՞ թուրքացած էք: Սա ջերմ մահմետական էր, խոժոր դէմքով մի առ մի պատմել սկսաւ Մահմետի հրաշագործութիւններն: Մի պառաւ կնոջ ուղղեցի այս հարցումը մի գաղտնի վայր. «յիսուս Քրիստոս անելով սկսաւ ասել`մեռնիմ հայի հաւատինէ: Նաեւ Խաչիկեանը նշում է, որ Պօղոս Թումայանցը իր «պոնտոսի հայերըէ աշխատութեան մէջ(1899թ.) խօսում է Կ'արա-դերէի բռնի մուսուլմանացման մասին պատմող մի յիշատակարանի մասին, որը ինքը անձամբ տեսել է եւ ըստ այդմ հեղինակը Կարայ Դերէի մուսուլմանացման թուական է նշում 1780թ.: Համշենցիների մի մասը բուն համշենից գաղթել է Հոփայի շրջան մօտ 250 տարի առաջ` 1700-ականների կէսերին: Խաչիկեանը նշում է, որ մօտաւորապէս նոյն ժամանակ է եղել Հոփայի շրջանի համշենցիների մուսուլմանացումը` յենուելով Գրիգոր Արծրունու 1887թ հրատարակած մի յօդուածի վրայ, ուր ասուած է, թէ «նրանք 60-100տարի սրանից առաջէ են մուսուլմանացել, այսինքն 1780-1820 թուերին: Թուրքական ազգայնական պատմագրութիւնը համարում է, որ համշենցիները թուրքական ցեղեր են Միջին Ասիայից կամ այլ վայրից եկած, սակայն դրա վերաբերեալ ոչ մի աղբիւր չի բերւում: Մի այդպիսի օրինակ է Ստամբուլի համալսարանի Սոցիալական գիտութիւնների ինստիտուտում 2006-ին պաշտպանած Տուբայ Ասլանի թեզը` «սոցիալական կառուցուածքը եւ մշակութային ինքնութիւնը համշենցիների մօտէ, ուր նա գրում է.«անցեալի մի ժամանակաշրջանում, Սեւ ծովի արեւելեան շրջանում հայերի հետ նոյն տարածքներում ապրած, եւ միեւնոյն ժամանակ հայերի հետ նոյն դաւանանքին հետեւող համշենցիները մեր օրերում ասոցացւում են հայ ինքնութեան հետ: Մինչդեռ, համշենցիները քրիստոնեայ թուրքական պարթեւների պետութեան յետնորդներն են: Նրանք մեր թուարկությն 600-ական թուականներին Հորասանից եկել ու արեւելեան Սեւ ծով են հաստատուել եւ այնտեղ ինքնամփոփ կերպով ապրել են մինչեւ օսմանեան իշխանութեան հաստատումը: Ինչ վերաբերում է հայերին, նրանց մի մասը օսմանեան տիրապետութիւնից առաջ, իսկ միւս մասը օսմանեան տիրապետութիւնից յետոյ այս տարածաշրջանը լքել ենէ: Հէնց թուրքական ազգայնական տեսակէտն էլ իշխում է թրքախօս համշենցիների եւ հայախօս համշենցիների որոշակի հատուածի մօտ: *** Ժամանակակից համշենցիները բաժանւում են երեք հիմնական խմբերի` քրիստոնեայ համշենցիներ, ովքեր հայեր են, բնակւում են Աբխազիայում եւ Ռուսաստանի Կրասնոդարի մարզում, սիւնի-մահմեդական հայախօս համշենցիներ կամ հոփա-համշենցիներ` բնակւում են Թուրքիայի Արդուին նահանգի Հոփայ եւ Բորչկայ շրջաններում(ինքնանուանումը համշեցի կամ հոմշեցի): Նրանց մի հատուածը մնացել է Սովետական Միութեան մէջ եւ այժմ բնակւում է Ղրղզստանում ու Ռուսաստանի Կրասնոդարի մարզում: Եւ թրքախօս սիւնի-մահմեդական համշենցիներ կամ բաշ-համշենցիներ, որոնք հիմնականում բնակւում են Թուրքիայի Ռիզէ նահանգում(ինքնանուանումը` համշիլ): Նաեւ հայախօս մուսուլման համշենցիներ կան Ստամբուլի մօտ գտնուող Սաքարեայ նահանգում, Ադաբազար քաղաքի մօտակայքում, ովքեր 1877-1878 ռուս-թուրքական պատերազմից փախել են Հոփայից. «ադաբազարի համշենցիները երկակի կեանք են վարում,-ասում է Համշեն ուսումնասիրող Հարուն Աքսուն,-աղօթում են, թուրք նացիոնալիստ են, խմում են, ու երբ հարբում են` ասում են պապերը հայ են եղելէ: Բնակչութիւնը Հոփայ համշենցիները ապրում են Արդուին նահանգի Բորչկայ, Քեմալփաշայ եւ Հոփայ շրջանների 30 գիւղերում` մօտ 25 000 բնակչութեամբ: Հոփայի եւ Քեմալփաշայի 37 000 բնակչութեան կէսից աւելին են կազմում համշենցիները: Հոփա-համշենցիներ եւ բաշ- համշենցիներ համախումբ ապրում են նաեւ արեւմտեան Սեւ ծովի Սաքարեայ նահանգում(կենտրոնը` Ադաբազար), Քոջաալի եւ Քարասու գաւառներում, որտեղ նրանց ընդհանուր թիւը` հոփայ եւ բաշ համշենցիները միասին 10.000 -ի մօտ է: Այսպիսով, Արդուինում, Սաքարիայում եւ այլ քաղաքներում բնակուող հայախօս մուսուլման համշենցիների ընդհանուր թիւը կը կազմի 30-35 հազար: Ռիզէ նահանգում բնակուող բաշ-համշենցիների թիւը Յակոբ Խաչիկեանի բերած տուեալներով 30.000-ի սահմաններում է[13]: Թուրքագէտ Լուսինէ Սահակեանը ասում է, որ թրքախօս համշենցիների ընդհանուր թիւը 60 հազար է[14]: Այժմ շատ Հոփայ համշենցիներ եւ Բաշ համշենցիներ ապրում են Սեւ Ծովի Տրապիզոն, Սամսուն, Գիրեսուն եւ Օրդու քաղաքներում: Ստամբուլ, Անկարայ եւ Իզմիրից բացի, նրանք սփռուած են մինչեւ Գերմանիա եւ ԱՄՆ: Քայաքոյ Kayakփy (հին անունը` Շանա-?ana) «էմեն համշենցու տան կայ ոչխարի փոստ,-հարունը վերցնում է դռնից կախած ոչխարի մորթը ու փռում գետնին,-սրայ վրայ չոքում ու նամազ են անումէ,- ու կռանալով նամազի տնազն է անում: Հարունը ձախակողմեան աթէիստ է եւ յաճախ հեգնում է հաւատը: Պատմում էր, որ Հայաստանից քրիստոնեայ միսիոներ է եկել իրենց «դարձիէ բերելու, դուրը չէր եկել.«մի կրօնից հազիւ ազատուել ենք, հիմա էլ եկել մի ուրիշ կրօն են ուզում վզներիս փաթաթելէ: «հարուն, ես էլ եմ աթէիստէ,-ըհը, բացի հայախօս լինելը մի ընդհանրութիւն էլ ունենք, երկուսս էլ աթէիստ ենք, միայն ինքը մուսուլման աթէիստ է, իրենք թլպատւում են: Ի հարկէ, դա արդէն հաւատի հետ կապ չունի, միայն աւանդոյթ է: Ես չգիտեմ, ուզեմ-չուզեմ երեւի քրիստոնեայ աթէիստ եմ: Ինչեւէ, կրօնը վերանում է, մնում է լեզուն: Քեմալփաշայի մօտ գտնուող Քայաքոյ գիւղը( հին անունով Շանայ) 130 տուն ունի, հինգ հարիւր բնակիչ: Այստեղ է ծնուել ռեժիսոր Օզջան Ալփերը: 63-ամեայ Ջեմալ Վայիչը` Ջեմիլի աները ասում է, որ գիւղը մի հինգ հարիւր տարուայ պատմութիւն ունի, աղաներ են ապրել, յետոյ համշենցիները եկել հաստատուել են, աղաները ճնշել են համշենցիներին, իսկ յետագայում, երբ հաստատուել է հանրապետութիւնը (1923թ.) ստիպել է, որ բոլորը միասնաբար ապրեն: Գիւղի պատմութիւնը միայն կցկտուր բանաւոր զրոյցնէր են, ուրիշ գրաւոր պատմութիւն չկայ: Հոփայ համշենցիների ոչ մի գիւղի վերաբերեալ չկայ պատմութիւն, չես գտնի, թէ որոշակի ե՞րբ, ինչպէ՞ս եւ ինչու են եկել համշենցիները այստեղ, ինչպէ՞ս հաստատուել, ինչ է եղել առաջին վերաբնակիչների անունները: Գուցէ ինչ-որ տեղ օսմանեան արխիւներում լինե՞ն փաստաթղթեր: Ոչխարի մորթը Ջեմալի աղօթքի ծածկն է. -Նամազ անու՞մ էք,-հարցնում եմ: -Շաբաթը մէկ անում եմ: -Իսկ ո՞նց էք վերաբերւում, որ աղջիկդ աթէիստ է: -Նորմալ, մեր տանը ոչ մի ստիպողական բան չկայ: Առաջին օրը Հոփայում բացօթեայ թէյարանում մեր թուրքական գործընկերներ «մի կեանք. Մշակոյթի եւ բնապահպանութեան միութիւնէ («Bir Ya?amէ) կազմակերպութեան նախագահ Ջեմիլ Աքսուի ու Հարուն Աքսուի հետ քննարկում էինք նախագիծը. եւ որոշուեց` հէնց նոյն օրը կը գնանք Շանայ, Ջեմիլի կնոջ` Նուրջանենց տուն, մայրը` Թեջիեն, համշենական ուտելիքի մասնագէտ է: Կանայք սեղան են գցում` սկզբում սփռոցը գետնին փռում, ապա վրան դնում կլոր սեղանը գրեթէ գետնին կպած թզաչափ ոտքերով, շուրջը գետնին նստած ընդհանուր ամանից ուտում ենք բուն համշենական կերակուր` եաղալուշ` կաթնաշոռով ու սոխառածով տապակայ, որ սուր համով տապակած պանիր է յիշեցնում: Միւս կերակուրներն են տոլմայ, եւ այլն, բայց նոր անծանօթ համը այնքնան գայթակղիչ է, որ թոյլ չի տալիս միւս համերը խառնուեն իրեն ու ձեռքս անընդհատ հացը մտցնում է ամանի մէջ եաղալուշը առնում վրան ու տանում բերանս: Եր՞բ եմ վերջին անգամ ձեռքով ճաշ կերել: Ու խաւիծը, սա էլ տարբեր իր համով մեր իմացած ալիւրով քաղցրահամ խաւիծից, էլի ալիւրով է` եգիպտացորենի ալիւր, կաթի սէր, իւղ, բայց ոչ քաղցր ու էլի անունը խաւիծ: Ըհը, հայ ու համշեն եւս մի նոյնութիւն կերակուրի մէջ: Թեջիեն համշենական կերակուրը համեմում է համշեներէն երգերով. Չախէ կ'ուքայ տադիս կու / Անձրեւ է գալիս, աշխատում ես Մէգան ցակ լմանիս կու / Մկան ձագի ես նման Չանչաղանէ քեդնիւէ / Չանչաղանը գետն ի վեր Օտքըթ փոբիկ թռչիս կու / Ոտքդ բոպիկ վազում ես «Մենք մուսուլման միանգամից չենք դառել,-պատմում է Ջեմալը,- կրօնը օգտագործուել է դիրքերի հասնելու համար, այն ընտանիքը, որը իմամ է ունեցել, իշխանութեան հետ լաւ է եղել»: Այսուհանդերձ կրօնականութիւնը այնքան խորը չի մտել, եւ ըստ Ջեմիլ Աքսուի, ամբողջ տարածքում ընդամէնը երկու համշենցի մօլլայ կայ: «Իսկ ովքե՞ր են համշենցիները, ի՞նչ ազգ են»: «Ես ինձ համշենցի եմ համարում,-ասում է Ջեմալ Վայիչը,- մենք փոքրուց էդ լեզուն ենք իմացել, եւ ուզում ենք պահպանենք: Մենք մեր ինքնութիւնից չենք հրաժարուի, ես մինչեւ կեանքիս վերջ որպէս համշենցի կ'ապրեմ: Գիտենք, որ համշեներէնը հայերէնից է առաջացել, եթէ հայերը մեզ հետ աւելի շփուեն, աւելի մօտիկ լինեն, մենք աւելի կը զարգացնենք մեր լեզուն»: «Իսկ ե՞րբ իմացաք, որ համշեներէնը հայերէնից է առաջացել»: «Ես միշտ էլ իմացել եմ, յիսուն տարի առաջ էլ, ճիշտ է գաղտնի-գաղտնի էինք իմանում, բայց գիտէինք, ոչ մէկի առաջ բացէիբաց չէինք կարող ասել, որ հայերէնից է մեր լեզուն»: «ինչուէ՞: «եթէ մէկը ասէր հայկական ծագում ունենք բանտ կը գցէին ամենաքիչըէ: Իսկ եղե՞լ է դէպք, որ մի համշենցու բռնեն միայն նրա համար, որ ասել է, թէ հայկական ծագում ունի: Ոչ ոք ռիսկ չէր անի ասել: Մի դէպք Հարունը պատմում է, 1982-ին ձերբակալում են Ասալայի ակտիւիստ, նրան ցոյց են տալիս հեռուստատեսութեամբ եւ նա մի երկու բառ հայերէն է ասում: Բացօթեայ կաֆէում մի համշենցի` Թասին Ալփերը ասել է`վայ, էս մերոնք են, ու միայն «մերոնքէ ասելու համար երկու ամիս բանտ է նստել: Խմող մարդ էր, վաղուց մեռել ա: Շարունակելի «Նորավանք»հիմնադրամ
  -   Յօդուածներ