Եւրոպական միութիւնը քննարկում է ներկայ եւ ապագայ ներդրումային ծրագրերը Հայաստանում


Եւրոպական միութիւնը քննարկում է ներկայ եւ ապագայ ներդրումային ծրագրերը Հայաստանում

  • 08-11-2010 15:57:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Եւրոպական միութեան ներկայացուցիչները նոյեմբերի 8-9 կժամանէն Երեւան` Երեւանի մետրօյի վերականգնողական նախագծի իրականացման մեկնարկն ազդարարելու նպատակով: Այցի ընթացքում քննարկուելու է նաեւ ջրամատակարարման պայմանագիրի ու Հայաստանի քաղաքապետարանների հետ վերականգնողական նախագծերի հարցերը: Մետրօյի վերականգնողական նախագծի նպատակն է ֆինանսաւորել առաջնային կապիտալ ներդրումները` Երեւանի մետրօ համակարգի նորացնման նպատակով: Նախագծով նախատեսւում է բաւարարել առաւել անմիջական անվտանգութեան նորացման կարիքները` այդ թւում շարժակազմի նորացում, ռելսային ուղիների բարելաւում, էներգամատակարարման վերանորոգում, պոմպերի փոխարինում, տեխնիկական սպասարկման ձեռնասայլակների ներդնում: Երեւանի մետրօյի վերականգնողական նախագծի առաջին փուլը հաստատուել է 2010 մարտին: Դրան յատկացուել է 5 միլիոն եւրոյ արժողութեան ԵՄ դրամաշնորհ ԵՄ Հարեւանութեան ներդրումային գործիքի (ՀՆԳ) միջոցով, 5 միլիոն վարկ Եւրոպական ներդրումային բանկի կողմից, ինչպէս նաեւ 5 միլիոն վարկ եւ 1 միլիոն տեխնիկական համագործակցութեան դրամաշնորհ Զարգացման եւ Վերակառուցման Եւրոպական Բանկի կողմից: Երկրորդ փուլով նախատեսւում է լուծել այլ խնդիրներ` ներառեալ ջրամատակակումը դէպի թունել 15 միլիոյ եւրոյի ինդիկատիւ արժէքով: Մետրօյի վերականգնումից զատ ԵՄ ներկայումս աւարտում է Հայաստանի տարբեր քաղաքապետարաններն ընդգրկող ջրամատակարարման նախագիծը` Հարեւանութեան ներդրումային գործիքի միջոցով: Հայաստանեան փոքր քաղաքապետարանների ջրային նախագծի արժէքը կազմում է 20.8 միլիոն եւրոյ: Այն նախատեսում է վերականգնել Տաւուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կ'ոտայքի, Սիւնիքի եւ Վայոց Ձորի մարզի քաղաքային ջրամատակարարումը, ինչպէս նաեւ վերականգնել ջրի մաքրման կայաններն ու կոյուղու հաւաքատեղիները Դիլիջանի եւ Ջերմուկի մարզերում: Այցի ընթացքում ներկայացուցիչները քննարկելու էն նաեւ ապագայի հնարաւոր ծրագրեր այլ ոլորտներում: Լրացուցիչ տեղեկութիւններ ՀՆԳ առաջ է գալիս Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան գործիքի կանոնակարգով նախատեսուող ֆինանսաւորման նոր հնարաւորութիւններից: Այն տրամադրում է դրամաշնորհներ ներդրումների համաֆինանսաւորման համար, վարկերի երաշխիքային արժէքի ֆինանսաւորում, տոկոսադրոյքային սուբսիդիաներ, ռիսկային կապիտալի գործառոյթներ եւ տեխնիկական աջակցութեան փաթեթներ: Գործիքի նպատակն է Եւրոպական յանձնաժողովի դրամաշնորհները մօտարկել Եւրոպական Ֆինանսական ինստիտուտների կոնսորցիումների հետ` ԵՀԳԳ տարածաշրջանում մեծ ներդրումային ծրագրեր ֆինանսաւորելու համար: ԵՀԳԳ ֆինանսական գործիք է, որն օժանդակում է Եւրոպական hարեւանութեան քաղաքականութեանը` աջակցութեան յստակ գործողութիւններով: Այն միտուած է կայուն զարգացմանն ու ԵՄ քաղաքականութիւններին ու չափանիշներին համապատասխանեցմանը` օժանդակելով Եմ-հայաստան Գործողութիւնների ծրագրով արդէն համաձայնեցուած առաջնայնութիւններին: 2011-2013 Ազգային ինդիկատիւ ծրագրով Հայաստանը կը ստանայ 157.3 միլիոն եւրոյի ֆինանսաւորում ԵՀԳ Գործիքից: Եւրոպական միութեան պատուիրակութիւն Հայաստանում Երեւան, 8 նոյեմբերի, 2010
  -   Մամլո հաղորդագրություն