Նախագահ Սերժ Սարգսեանը Մոսկուայում կը մասնակցի Եւրասիական տնտեսական ընկերակցութեան միջպետական խորհրդի նիստին
17-03-2012 13:48:08 | Հայաստան | Քաղաքական
Նախագահ Սերժ Սարգսեանը մարտի 19-ին աշխատանքային այցով կը մեկնի Ռուսաստանի Դաշնութեան մայրաքաղաք Մոսկուա` մասնակցելու նոյն օրը տեղի ունենալիք Եւրասիական տնտեսական ընկերակցութեան (Եւրազէս) միջպետական խորհրդի նիստին:
Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, նիստին մասնակցում են Եւրազէս-ի անդամ եւ դիտորդի կարգավիճակ ունեցող պետութիւնների ղեկավարները: