Ադրբեջանական կողմին վերադարձուել էն երկու զինծառայողների, իսկ ղարաբաղեան կողմին` Գաւրուշ Առստամեանի դիակները<br /> <br />


Ադրբեջանական կողմին վերադարձուել էն երկու զինծառայողների, իսկ ղարաբաղեան կողմին` Գաւրուշ Առստամեանի դիակները

  • 06-11-2010 15:57:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ռազմագերիների, պատանդների եւ անյայտ կորածների հարցերով ԼՂՀ պետական յանձնաժողովի հաղորդագրութիւնը. «Արցախի իշխանութիւնները, հերթական անգամ հանդէս բերելով բարի կամքի դրսեւորում եւ առաջնորդուելով միջազգային մարդասիրական նորմերով, սոյն թուականի նոյեմբերի 6-ին` տեղական ժամանակով ժամը 15:15-ին, Աղդամի ուղղութեամբ Բաշ Քարուենդ գիւղի մերձակայքում, ղարաբաղա-ադրբեջանական զինուած ուժերի շփման գծի վրայ, Կարմիր խաչի միջազգային կոմիտէի /ԿԽՄԿ/ Ստեփանակերտի գրասենեակի միջնորդութեամբ, վերադարձրել էն ադրբեջանցի երկու զինծառայողների դիակները: Միաժամանակ տեղի է ունեցել նաեւ ԼՂՀ քաղաքացի Գաւրուշ Խաչատուրի Առստամեանի դիակի յանձնումը ղարաբաղեան կողմին»:
  -   Մամլո հաղորդագրություն