ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի կողմից կազմակերպուած ԵԱՀԿ մոդել համաժողովում Հայաստանի ուսանողները քննարկում էն միգրացիայի եւ թրաֆիքինգի թեմաները


ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի կողմից կազմակերպուած ԵԱՀԿ մոդել համաժողովում Հայաստանի ուսանողները քննարկում էն միգրացիայի եւ թրաֆիքինգի թեմաները

  • 05-11-2010 19:26:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԵՐԵՒԱՆ, 5 նոյեմբերի 2010թ. – Հայաստանի ուսանողների ԵԱՀԿ մոդել մշտական խորհրդի հանդիպումն այսօր սկսուեց միգրացիայի եւ թրաֆիքինգի թեմաների շուրջ քննարկումներով: Համաժողովի մասնակից վաթսունչորս ուսանողները ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի կողմից կազմակերպուած` երկու օր տեւողութեամբ դերախաղային միջոցառման ընթացքում կը փորձեն մշակել հիպոթետիկ երկրում ապօրինի աշխատանքային միգրացիայի կանխարգելման գործողութիւնների ծրագիր: «ԵԱՀԿ մոդելի պատուիրակների` տարբեր խնդիրների շուրջ բանակցելու եւ հանգուցալուծում գտնելու եռանդն ու մղումը ոգեւորիչ է: Այս վարժութիւնը երիտասարդներին հնարաւորութիւն կ'ընձեռի աւելի խորքային ուսումնասիրել միջազգային կառոյցներն ու մեխանիզմները», - ասաց ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի ղեկավարի պաշտօնակատար Քարել Հոֆսթրան. «Աւելին` ուշադիր ունկնդրելու եւ բանակցելու սեփական փորձն օգտակար կը լինի մասնակիցների համար` ինչպէս նաեւ հանրութեան, յետագայ ցանկացած նախաձեռնութիւններում»: Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ուսանող Արմէն Մարտիրոսեանը, ով դեսպանի դեր էր ներկայացնում ԵԱՀԿ մոդել համաժողովում, նշեց. «Մարդկանց թրաֆիքինգը ամենահրատապ խնդիրներից է ԵԱՀԿ տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս: Մենք մշակել ենք թրաֆիքինգի յաղթահարման հայեցակարգ եւ գործողութիւնների ծրագիր` մասնակից բոլոր կողմերի համագործակցութեամբ: Այսօրուայ ինտէգրացուած աշխարհում մենք ունենք ներուժ` համատեղ ջանքերով անդրադառնալու համընդհանուր մարտահրաւէրներին: Երկրորդ անգամն է էս մասնակցում եմ ԵԱՀԿ մոդելին. այն հնարաւորութիւն է դիտարկելու միջազգային եւ քաղաքական գործընթացներն աւելի լայն տեսանկիւնից»: Մասնակիցներին ԵԱՀԿ մոդելին նախապատրաստելու համար կազմակերպուել էին սեմինարներ` թրաֆիքինգի դէմ պայքարի ԵԱՀԿ կառոյցների եւ մեխանիզմների մասին, ինչպէս նաեւ միջազգային յարաբերութիւնների, հրապարակախօսութեան եւ բանակցելու հմտութիւնների վերապատրաստման դասընթացնէր: ԵԱՀԿ երեւանեան գրասենեակը կազմակերպել է մի շարք ԵԱՀԿ մոդել համաժողովներ նաեւ Հայաստանի մարզերում: ԵԱՀԿ երեւանեան գրասենեակ
  -   Մամլո հաղորդագրություն