Վախճանուել է աշխարհի քառակի չեմպիոն Զինաիդա Սիմոնեանը


Վախճանուել է աշխարհի քառակի չեմպիոն Զինաիդա Սիմոնեանը

  • 24-03-2012 13:21:45   | Հայաստան  |  Սպորտ

Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը տեղեկացնում է, որ մարտի 24-ին կեանքի 62-րդ տարում, վախճանուել է հայ անուանի հրաձիգ Զինաիդա Սիմոնեանը, որը խսհմ բազմակի չեմպիոն էր (1966-1985թթ.), Եւրոպայի 15-ակի չեմպիոն (1973-1983թթ.), Եւրոպայի եռակի բացարձակ չեմպիոն (1975թ., 1976թ., 1979թ.), աշխարհի քառակի չեմպիոն (1974-1981թթ.): Զինաիդա Սիմոնեանը ԽՍՀՄ սպորտի վաստակաւոր վարպետ (1975թ.) էր: 1996–ից աշխատել է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հրաձգութեան հանրապետական մասնագիտացուած մարզադպրոցում, 2008–ից եղել է մարզադպրոցի տնօրէնը: 2003–ից`Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէի գործադիր կոմիտէի անդամ էր:
  -   Սպորտ