Զաւեշտալի ներկայացում, թէ՞ Ռուսաստանի ազդեցութիւնն ի ցոյց դնելու նպատակով ծրագրուած նենգ դաւադրութիւն


Զաւեշտալի ներկայացում, թէ՞ Ռուսաստանի ազդեցութիւնն ի ցոյց դնելու նպատակով ծրագրուած նենգ դաւադրութիւն

  • 26-03-2012 17:59:21   | Հայաստան  |  Յօդուածներ
«Պուտին»ակումբը`«Ստորաքարշութեան դրսեւորում» Երեւանի կենտրոնում գտնուող ընդարձակ գրասենեակում առաջինն աչքի է զարնում Վլադիմիր Պուտինի`պատից պատ փակցուած դիմանկարը: Միւս պատերին էլի պաստառներ են` Ռուսաստանի նախկին վարչապետի` այժմ արդեն նորընտիր նախագահի տարբեր տարիքի լուսանկարներով` սկսած դպրոցական հասակից մինչեւ մեր օրեր, նրա կեանքի ու գործունէութեան մասին տեղեկատուութիւն, մէջբերումներ նրա հանրայայտ խօսքերից: Սա Ռուսաստանի նախագահական ընտրութիւններից առաջ`փետրուարի 2-ին Երեւանում բացուած «Պուտին»ակումբն է: Ակումբը կարող էր սովորական համարուել Ռուսաստանում, սակայն հայկական իրականութեան մէջ աննախադէպ երեւոյթ է: Հիմնադիրներն ասում են`ակումբը մի վայր է, որտեղ յաջողութեան գաղտնիքը փնտրող երիտասարդները կարող են գտնել իրենց հարցերի պատասխանները` Պուտինի անցած ուղին ուսումնասիրելով: Ակումբը դեռ անդամներ չունի, բայց կարող են անդամակցել բոլոր ցանկացողները: «Այս մարդու մէջ տեսնում ենք լիդէրին, ով իր ասածի տէրն է ցանկացած ոլորտում»,- ասում է ակումբի ղեկավար Արարատ Ստեփանեանը: Նայ ասում է, որ իր գաղափարն էր «պուտինէ ակումբ հիմնելը, ինչի համար դիմել է ԱՊՀ երկրների երիտասարդական միութեան ղեկավար Անդրանիկ Նիկողոսեանին: նայ էլ ընդառաջել է: Նիկողոսեանը բնակւում է Մոսկուայում: Նա յայտնի գործիչ չէ, թէեւ ֆեյսբուքում իր անձնական նկարներից մէկի վրայ գրուած է` «Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամութիւնն ամրապնդող հասարակական գործիչ»: Հայաստանը տնտեսական եւ քաղաքական սերտ յարաբերութիւններ ունի Ռուսաստանի հետ, սակայն քաղաքական գործչի`այն էլ օտարազգի գործչի պատուին ակումբ բացելու գաղափարը վրդովեցրել է շատերին: Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Քաղաքագիտութեան եւ պատմութեան ամբիոնի վարիչ, Քաղաքական գիտութիւնների դոկտոր Լեւոն Շիրինեանը ակումբը համարում է «Օտարի հանդէպ ստորաքարշութեան դրսեւորում»: «Թող ազգային հայ գործիչներից մէկի անունով բացէին, օրինակ` առաջին հանրապետութեան հիմնադիրներից Արամ Մանուկեանի: Իսկ եթէ «Պուտին» է, ապա նոյն տրամաբանութեամբ պէտք է նաեւ «Օբամա», ինչու ոչ` նաեւ «Ահմադինեժադ» ակումբ բացել»,- ասում է քաղաքագէտը: Իշխանական օղակները եւս հակասական վերաբերմունք ունեն ակումբի նկատմամբ: Հայաստանում իշխող` Հանրապետական կուսակցութիւնը, որը սերտ յարաբերութիւններ ունի Ռդ-ի հետ, ձեռնպահ մնաց մեկնաբանութիւններից, իսկ Կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը, պատասխանելով ակումբի ստեղծման մասին ֆեյսբուքեան իր էջի հարցին, գրել է. «Դայ իւրաքանչիւր մարդու ընտրութեան հարց է: Ես չէի անդամակցի նման ակումբի»: Թեբ նախընտրական, թեբ հետընտրական որեւէ շրջանում Հայաստանում երբեւէ չի եղել քաղաքական նման ակումբ: «Պատահական չէ, որ այս ակումբը ստեղծուեց ՌԴ նախագահական ընտրութիւնների շեմին` նպատակ ունենալով ակտիւացնել հայաստանեան քաղաքական դաշտի ռուսամէտ ուժերին»,- բացատրում է Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ԵՊՀ Քաղաքական տեսութեան ամբիոնի դասախօս Աբրահամ Գասպարեանը` աւելացնելով, որ պուտինեան ակումբի ստեղծումը Հայաստանում չողջունեց եւ ոչ մի քաղաքական ուժ: Ակումբի բացման լուրը մեծ, բայց բացասական արձագանք գտաւ ֆեյսբուք սոցիալական ցանցում: «Արմքոմեդի» հումօրային նախագծի ներկայացուցիչներն էլ ծաղրեցին նախաձեռնութիւնը: Մի խումբ բլոգերներ, ակտիւ քաղաքացիներ, Արմքոմեդի նախագծի հեղինակների մասնակցութեամբ բացեցին այլընտրանքային «Պուտին»ակումբ, որի ամբողջ բացման արարողութիւնը ծաղր ու հեգնանք էր, բացման խօսքով հանդէս եկողների ձեռքում ռուսական օղիով լի բաժակներ եւ թթու վարունգներ էին: Այս միջոցառումը լայն արձագանք գտաւ մամուլում, եւ շատ լրատուամիջոցնէր հումօրը չհասկանալով, գրել էին այս միջոցառման մասին, լուրջ նիւթեր: «Արմքոմեդի» նախագծի ներկայացուցիչ Սերգեյ Սարգսեանն ասում է, որ «Պուտին» ակումբի հեգնական տարբերակի ստեղծման նպատակը իրականի իսկութիւնն ի ցոյց դնելն էր: «Նպատակն էր հնարաւորինս լայն ցուցադրել «իրական» ակումբի աբսուրդութիւնը, քծնանքը եւ ընդհանրապէս դրա նուաստացուցիչ բնոյթը մեր երկրի համար: Հայերի համար տհաճ ապտակ էր այլ երկրի քաղաքական գործչի պաշտամունքի կենտրոնի բացումը, այն էլ` հայ երիտասարդութեան անունից,- ասում է Սարգսեանը:- Կարծում եմ` նպատակին հասանք, եւ երիտքծնողների ակումբը տապալուեց.: Սարգսեանը նշում է, որ պատրաստ են հեգնանքի ողջ խստութեամբ արձագանքել գլուխ բարձրացրած ցանկացած նմանատիպ երեւոյթի: Այնուամենայնիւ, Իսկական «Պուտին»ակումբի հիմնադիրները պատրաստւում են մէկական «Պուտին» ակումբ բացել Հայաստանի իւրաքանչիւր մարզկենտրոնում: Յաջորդը կը լինի Արարատի մարզում: Ակումբի հիմնադիր, միջազգային յարաբերութիւնների մասնագէտ Արարատ Ստեփանեանը նշում է, որ ակումբը քաղաքականութեամբ երբեւէ չի զբաղուելու: Նրա խօսքերով`ակումբում քննարկելու են հայ-ռուսական յարաբերութիւնները, երիտասարդները ներկայացնելու են երկու երկրների համագործակցութիւնը զարգացնելու`իրենց գաղափարները: «Պուտին»ակումբը առաջինն ու միակն է ողջ ԱՊՀ տարածքում: Ակումբին անդամագրուելու կարգ չկայ, քննարկումների մասին տեղեկատուութիւնը տարածում են, ով հետաքրքրուած է, մասնակցում է: Ցանկացողները կ'ոնտակտային տուեալ են թողնում, որ յետագայում իրենց տեղեկացնեն իրենց նախընտրած թեմատիկայով միջոցառումների մասին: Երեւանեան ակումբում գործունէութեան մէկ ամսուայ ընթացքում իրականացուել է երեք թեմատիկ քննարկում ԱՊՀ երկրները երրորդ տասնամեակում երիտասարդների աչքերով, Եւրասիական միութեան հեռանկարը հայ երիտասարդների աչքերով եւ Հասարակական կազմակերպութիւնների դերը հայ-ռուսական յարաբերութիւնների զարգացման գործում: Բոլոր երեք քննարկումներին էլ մասնակցել է 20-ամեայ Արման Ղուկասեանը` «Ինտերնացիոնալ»շարժման հայաստանեան ներկայացուցիչը: լսելով ակումբի մասին` հետաքրքրուել է գաղափարով: Վերջինս նշում է, որ ակումբում ընդգրկուել է, քանի որ այն ազատ հարթակ է կարծիքների, գաղափարների ներկայացման համար. «Սովորաբար քննարկումների համար վայր գտնելը գումար արժէ, իսկ այս պարագայում, եթէ հետաքրքիր գաղափար ունես, կարող ես ակումբի տարածքն օգտագործել»: Ղուկասեանը հաւաստիացնում է, որ Պուտինի երկրպագու չէ եւ նման ձեւաչափով ակումբ կ'այցելէր նաեւ, եթէ այն այլ գործչի անուն կրէր: Ակումբին էլ դրական է վերաբերւում. «Ոչ մի վատ բան չեմ տեսնում, մինչ օրս միայն կլոր սեղաններ են կ'ազմակերպել»: Վերլուծաբանների կարծիքով`«պուտինէ ակումբի բացումն արտացոլում է Հայաստանի`արտաքին քաղաքականութեան մէջ հաւասարակշռութիւնը պահպանելու ձգտումը: Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնների բացակայութեան եւ Ադրբեջանի հետ ունեցած թշնամանքի պատճառով, Հայաստանի հնարաւորութիւնները սահմանափակ են, եւ Ռուսաստանը համարւում է երկրի հիմնական տնտեսական գործընկերը ու անվտանգութեան երաշխաւորը: Տնտեսական առումով Ռուսաստանը Հայաստանի անփոխարինելի գործընկերն է: հայաստանում ներդրումների առիւծի բաժինը Ռուսաստանինն է` յատկապէս կապի, էներգետիկայի, բանկային ու երկաթուղային ոլորտներում: 2011-ին հայ-ռուսական առեւտրաշրջանառութեան ծաւալը հասաւ աննախադէպ`1 միլիարդ դոլարի: Քաղաքագէտ Գասպարեանը առանձնացնում է Հայաստանի` ՀԱՊԿ անդամակցութիւնը, քանի որ այդ ձեւաչափում հայ-ռուսական յարաբերութիւնները մեծ թափով են զարգանում: 2011-ին Հայաստանը հարստացրել է իր զինանոցը ռուսական սպառազինութեամբ: Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ԵՊՀ ու Եւրոպական տարածաշրջանային ակադեմիայի դասախօս Նարեկ Գալստեանը ասում է` իզուր չէ, որ հայ-ռուսական յարաբերութիւնները բնորոշւում են որպէս ռազմավարական-դաշնակցային: «Բնորոշումը անվերապահ կը լինէր, եթէ ՌԴ-ն`Հհ-ի ռազմավարական դաշնակիցը, քանիցս ռազմական սպառազինութիւն վաճառած չլինէր իր ռազմավարական դաշնակից, ՀՀ-ի հետ փաստացի պատերազմի մէջ գտնուող պետութեանը` Ադրբեջանին»,-ասում է Գալստեանը: Էներգետիկ ոլորտում հայ-ռուսական գործակցութեան նոր փուլի մասին յայտարարեց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխաւոր տնօրէն Նիկոլայ Սպասսկին` 2011-ի հոկտեմբերին` ԱՊՀ երկրների միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման յանձնաժողովի 12-րդ նիստից յետոյ: ռուսաստանը այդ յայտարարութեամբ հաստատեց Հայկական Աէկ-ի նոր միջուկային էներգաբլոկի շինարարութեան ֆինանսաւորումը: Աբրահամ Գասպարեանը կարծում է, որ «Տնտեսական ենթակառուցուածքների, մասնաւորապէս` էներգետիկայի ու կապի ոլորտում ռուսաստանեան ազդեցութիւնը սահմանափակում է արտաքին ճակատում պաշտօնական Երեւանի միւս հնարաւորութիւնների օգտագործումը, թէեւ այժմ փորձեր են անում`եւրաբարեփոխումների ճանապարհով քայլ առ քայլ հեռանալ ռուսական աւտորիտար աւանդոյթներից ու քաղաքական մշակոյթից»: Ակումբի գաղափարին դէմ լինելով` քաղաքագէտ Շիրինեանը դէմ չէ հայ-ռուսական յարաբերութիւններին եւ դրանց առաւել ամրապնդմանը: Նրա կարծիքով` Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը պէտք է ունենա ռուսական շեշտադրում` պահպանելով բազմաւեկտոր ուղղուածութիւնը: Այնուամենայնիւ, քաղաքագէտները կասկած չունեն, որ անկախ Կրեմլում ղեկավարի փոփոխութիւնից, Ռուսաստանեան ազդեցութիւնը, ըստ նրանց, կը լինի մշտական: «Որքան էլ ժխտենք, միեւնոյն է, Ռուսաստանը իր ազդեցութիւնն ունի Կովկասում: Ու եթէ յանկարծ կորցնի իր ազդեցութիւնը, ապա վակուումը կը լցուի թուրքական ազդեցութեամբ, ինչպէս Վրաստանի եւ Ադրբեջանի պարագայում, ինչը Հայաստանի համար ձեռնտու չէ»,- ասում է Շիրինեանը` շեշտելով, որ պատմութեան դասերը հաշուի առնելով` Հայաստանը միշտ պէտք է զգուշաւոր լինի Ռուսաստանի գործընկերութեան հարցում: Արփի Յարութիւնեանը «Արմնիւզ» հեռուստաընկերութեան լրագրող է: Հայկուհի Բարսեղեանը «Անկախ»շաբաթաթերթի եւ կայքի լրագրող է: Կովկասեան լրատու
  -   Յօդուածներ