Իրաւապաշտպաններ. Մերձաւոր Արեւելքում աւելի յաճախակի են սկսել կիրառել մահապատիժը


Իրաւապաշտպաններ. Մերձաւոր Արեւելքում աւելի յաճախակի են սկսել կիրառել մահապատիժը

  • 27-03-2012 17:00:38   |   |  Հասարակութիւն
Մերձաւոր Արեւելքում 2011 թուականին մահապատիժը նախորդ տարուայ համեմատ աւելի յաճախ է կիրառուել, ասւում է Amnesty International իրաւապաշտպան խմբի նոր զեկոյցում: Միեւնոյն ժամանակ փորձագէտները նշում են, որ ընդհանուր առմամբ աւելի ու աւելի շատ երկրներ են հրաժարւում պատժի այս տեսակից: Ըստ իրաւապաշտպանների` 2011 թուականին աշխարհում մահապատժի է ենթարկուել 676 բանտարկեալ, նրանցից աւելի քան կէսը` Իրանում, 82-ը` Սաուդեան Արաբիայում, 68-ը` Իրաքում: Փորձագէտներն ընդգծում են, որ խօսքը միայն արձանագրուած դէպքերի մասին է, որոնցում ընդգրկուած չեն, օրինակ, չինաստանի տուեալները: Պեկինն իր երկրում մահապատժի ենթարկուածների թիւը գաղտնի է պահում, սակայն իրաւապաշտպանները չեն բացառում, որ այն կարող է հասնել ”հազարների”:
  -   Հասարակութիւն