Կ'ոտայքի մարզում քննարկուել են Աժ ընտրութիւնների ընթացքում հասարակական կարգի պահպանման խնդիրները


Կ'ոտայքի մարզում քննարկուել են Աժ ընտրութիւնների ընթացքում հասարակական կարգի պահպանման խնդիրները

  • 28-03-2012 14:18:51   |   |  Հասարակութիւն
Մարտի 27-ին ՀՀ ոստիկանութեան պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարեանը աշխատանքային հանդիպում է ունեցել ոստիկանութեան Կ'ոտայքի մարզային վարչութեան եւ ենթակայ բաժինների անձնակազմերի հետ: Ինչպէս մարտի 28-ին հաղորդում է Հայաստանի ոստիկանութեան հասարակայնութեան հետ կապերի եւ լրատուութեան վարչութիւնը, Վլադիմիր Գասպարեանն անդրադարձել է Ազգային ժողովի առաջիկայ ընտրութիւնների ընթացքում հասարակական կարգի պահպանման խնդիրներին` նշելով, որ համապետական ընտրութիւնները պէտք է անցնեն աննախադէպ մակարդակով: Ոստիկանութիւնը պէտք է յստակ ու պրոֆէսիոնալ գործի օրէնքով ընձեռուած իր լիազօրութիւնների շրջանակում, ինչը հասարակութեան եւ ժամանակի պահանջն է: Ընդհանրապէս ոստիկանութեան ու մասնաւորապէս Կ'ոտայքի մարզի ոստիկաններին առաջադրուող խնդիրների շարքում Վլադիմիր Գասպարեանը կարեւորել է անձնական եւ մասնագիտական որակների կատարելագործման, անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման եւ ամրապնդման անհրաժեշտութիւնը: Ոստիկանութիւնը պէտք է կատարի օրէնքի պահանջը, ծառայի օրինապահութեանը` ընդգծել է ոստիկանութեան պետը, շեշտելով յատկապէս ղեկավար կազմի դերակատարութիւնն այդ գործում: Ամփոփելով հանդիպումը` Վլադիմիր Գասպարեանը մասնակիցներին կրկին հրահանգել է անվերապահօրէն կատարել օրէնքի պահանջներն ու ծառայողական պարտականութիւնները, անմնացորդ իրականացնել այն առաքելութիւնը, որին կոչուած է ոստիկանութիւնը:
  -   Հասարակութիւն