ՀՅԴ Հայ Դատի խորհրդաժողովը կը մշակի առաջիկայ երկամեակի աշխատանքային ծրագրերը


ՀՅԴ Հայ Դատի խորհրդաժողովը կը մշակի առաջիկայ երկամեակի աշխատանքային ծրագրերը

  • 29-03-2012 19:43:45   | Հայաստան  |  Քաղաքական
Մարտի 30-ին Երեւանում տեղի կունանա ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի բացման նիստը: Ինչպէս «Նոյեան Տապան»-ին յայտնեցին ՀՅԴ Բիւրոյի հանրային կապերի գրասենեակից, խորհրդաժողովին մասնակցելու են աւելի քան 25 յանձնախմբերի եւ գրասենեակների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովը կը քննարկի Հայ Դատի աշխատանք?ների ընթացքը Հայ Դատի նախորդ` 2010թ. խորհրդաժողովից առայսօր եւ ՀՅԴ Հայ Դատի ռազմավարութեան հիման վրայ` կը մշակի առաջիկայ երկամեակի աշխատանքային ծրագրերը:
  -   Քաղաքական