ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է ՀՀ Արտգործնախարարությանն առընթեր Դիւանագիտական դպրոցի առաջին ունկնդիրներին<br />


ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է ՀՀ Արտգործնախարարությանն առընթեր Դիւանագիտական դպրոցի առաջին ունկնդիրներին

  • 08-10-2010 15:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Գէորգի Պետրոսեանը հոկտեմբերի 7-ին ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած ՀՀ Արտաքին գործերի նախարարութեանն առընթեր Դիւանագիտական դպրոցի առաջին ունկնդիրներին` դպրոցի ռեկտոր Վահէ Գաբրիէլեանի ղեկավարութեամբ: Հանդիպման մասնակիցների խնդրանքով նախարարն անդրադարձել է ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման ներկայ գործընթացին, ներկայացրել պաշտօնական Ստեփանակերտի դիրքորոշումը: Ըստ ԼՂՀ ԱԳՆ-ի Մամուլի ծառայութեան, հանդիպման վերջում Գ.Պետրոսեանը պատասխանել է դիւանագիտական դպրոցի ունկնդիրներին հետաքրքրող հարցերին:
  -   Քաղաքական