Հայաստանի խորհրդարանական պատուիրակութիւնը` Բաքւում


Հայաստանի խորհրդարանական պատուիրակութիւնը` Բաքւում

  • 02-04-2012 15:14:17   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ խորհրդարանական պատուիրակութիւնն ապրիլի 1-ին մեկնել է Բաքու` մասնակցելու «Եվրանեսթ»խորհրդարանական վեհաժողովի երկրորդ լիագումար նիստին: Պատուիրակութեան կազմում են ԱԺ պատգամաւորներ Վահան Յովհաննիսեանը (պատուիրակութեան ղեկավար), Արտակ Զաքարեանը, Նաիրա Զոհրաբեանը, Լիլիթ Գալստեանը, Խաչիկ Պետրոսեանը, Ստեօպայ Սաֆարեանը, Յովհաննէս Սահակեանը, Արամ Սաֆարեանը, Մանուէլ Բադեյեանը, պատասխանատու քարտուղար Կ'արինէ Շիմշիրեանը: Վեհաժողովի նիստերը տեղի կ'ունենան ապրիլի 1-4-ը: Ինչպէս «Նոյեան Տապան»-ին յայտնեցին ՀՀ ԱԺ Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից, Մինչ Բաքու մեկնելը «Եվրանեսթ»Խվ-ում ՀՀ ԱԺ պատուիրակութեան անդամներ, Եժկ-ին անդամակցող ՀՀ խորհրդարանական կուսակցութիւնների ներկայացուցիչներ Արտակ Զաքարեանը, Ստեօպայ Սաֆարեանը եւ Յովհաննէս Սահակեանը Թբիլիսիում, մարտի 30-31-ին հանդիպել են Եւրոպական ժողովրդական կուսակցութեան ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նախապատրաստական քննարկումներ են անցկացուել Բաքւում կայանալիք «Եվրանեսթ»ԽՎ-ի լիագումար նիստի աշխատանքների վերաբերեալ: ՀՀ խորհրդարանական պատուիրակութիւնը Երեւան կը վերադառնայ ապրիլի 5-ին:
  -   Քաղաքական