Հրանոյշ Յակոբեանի այցը Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի Միացեալ Թագաւորութիւն


Հրանոյշ Յակոբեանի այցը Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի Միացեալ Թագաւորութիւն

  • 04-04-2012 13:19:40   |   |  Մամլո հաղորդագրություն
Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի Միացեալ Թագաւորութիւն կատարած այցի առաջին օրը ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը հանդիպեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Յովհաննիսեանին, այնուհետեւ Գալուստ Գիւլբենկեան հիմնարկութեան Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի եւ հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար Մարտին Եսայեանին: Վերջինիս հետ քննարկուեցին առաջիկայում Գիւլբենկեան հիմնարկութեան կողմից Հայաստանի Հանրապետութիւնում եւ Սփիւռքում իրականացուելիք ծրագրերը: Օրուայ երկրորդ կէսին նախարար Հ.Յակոբեանը հանդիպեց Ուելսի եկեղեցական հայրերի պատուիրակութեան հետ: Հարաւային Ուելսի եկեղեցական խորհրդի նախագահ Ջոն Թորոսեանը ներկայացրեց համայնքի կողմից իրականացուող ընթացիկ աշխատանքները` անդրադառնալով յատկապէս Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին ընդառաջ կազմակերպուելիք ձեռնարկներին: Այնուհետեւ ՀՀ սփիւռքի նախարարը հանդիպեց համայնքային կառոյցների ղեկավարներին եւ ներկայացուցիչներին: Հ.Յակոբեանը հանդէս եկաւ ընդարձակ ելոյթով` ներկայացնելով Հայաստան-սփիւռք գործակցութեան ոլորտում Հայաստանի Հանրապետութեան քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ ՀՀ սփիւռքի նախարարութեան գործունէութիւնն ու հիմնական ծրագրերը: Հանդիպման վերջում ներկաները դիտեցին ՀՀ սփիւռքի նախարարութեան եռամեայ գործունէութեան մասին ֆիլմ: Նախարարը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի գործարար միջավայրին, ՀՀ սփիւռքի նախարարութեան ծրագրերին եւ այլն: Յաջորդ օրը նախարարն այցելեց Սուրբ Սարգիս եւ Սուրբ Եղիշէ հայկական եկեղեցիներ, հանդիպեց հոգեւոր սպասաւորների եւ համայնքի ներկայացուցիչների հետ: Լոնդոնի մէկօրեայ դպրոցի տնօրէն Ռուզան թաթուլեանի հետ հանդիպման ընթացքում քննարկուեցին կրթական ոլորտին առնչուող մի շարք ծրագրեր: Այնուհետեւ Հ.Յակոբեանը հանդիպեց համայնքային եւ եկեղեցական խորհրդի անդամներին, քննարկուեցին համայնքի հիմնախնդիրները, անդրադարձ կատարուեց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի յանձնախմբի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին: Օրուայ երկրորդ կէսին նախարարը հանդիպեց ՀՀ նախկին վարչապետ, գործարար Արմէն Սարգսեանին, քննարկուեց «երեւան, իմ սերէ ծրագրի ընթացքը: Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էր Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի Միացեալ Թագաւորութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Կ'արինէ Ղազինեանը:
  -   Մամլո հաղորդագրություն