Աւագ ուրբաթը ոչ աշխատանքային օր է ՎիւաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների համար


Աւագ ուրբաթը ոչ աշխատանքային օր է ՎիւաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների համար

  • 04-04-2012 16:44:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստան ՎիւաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերութիւնը, տեղեկացնում է, որ այսուհետեւ ընկերութեան աշխատակիցների համար Աւագ ուրբաթը սահմանւում է ոչ աշխատանքային օր: Այս տարի Աւագ ուրբաթը նշւում է ապրիլի 6-ին: Ծաղկազարդը, որով սկսւում է Սբ Յարութեան տօնին նախորդող աւագ շաբաթը, այս տարի նշուեց ապրիլի 1-ին: Աւագ հինգշաբթին, որն այս տարի նշւում է ապրիլի 5-ին, նուիրուած է վերջին ընթրիքին: Այդ օրուայ երեկոյեան կատարւում է Խաւարման կարգ, որը վերաբերում է Աւագ ուրբաթին` խորհրդանշելով Տիրոջ խաչելութիւնը: Աւագ ուրբաթ օրուայ ընթացքում տեղի է ունենում Խաչելութեան կարգ: Երեկոյեան ժամերգութիւնից յետոյ կատարւում է Թաղման կարգ, երբ Յիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը` զարդարուած ծաղիկներից եւ ծառի ճիւղերից, պտտում են եկեղեցու շուրջը: Շաբաթ` ապրիլի 7-ին, Հայ Առաքելական Եկեղեցին կը նշի իր ամենակարեւոր տօներից մէկը` Սբ. Աստուածածնի աւետումը: Աւետման տօնը հռչակուել է մայրութեան օրհնութեան օր. բոլոր եկեղեցիներում այդ օրն Օրհնութեան կարգ է կատարւում: Աւագ շաբաթը, որը կոչւում է նաեւ Ճրագալոյցի Զատիկ, խորհրդանշում է Յիսուսի կողմից դժոխքի աւերումը եւ արդար հոգիների ազատումը: Աւագ շաբաթի պատարագով մենք սկսում ենք Սբ. Զատկի տօնակատարութիւնը` միմեանց ողջունելով «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» աւետիսով եւ պատասխանելով «Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի»: Կիրակի` ապրիլի 8-ին, մենք կը նշենք Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնը, իսկ եկեղեցիներում կը մատուցուի Սբ. Պատարագ: Յիսուս Քրիստոսի յարութիւնը քրիստոնէական հաւատքի հիմքն է եւ խորհրդանշում է կեանքի եւ լոյսի յաղթանակը մահուան եւ խաւարի հանդէպ: Տօնը նաեւ կոչւում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստուած: Զատիկը հինգ տաղաւար տօներից մէկն է: Հայի ինքնութեան եւ քրիստոնէութեան օրրան Հայաստանի հանդէպ մեր նուիրումը ստիպում է ջանալու պահպանել եւ հանրութեան շրջանում տարածել մեր կրօնի տօներն ու յիշատակութեան օրերը: Սեփական պատմութեան ճանաչումը դէպի ապագայ տանող լաւագոյն ճանապարհն է:
  -   Մամլո հաղորդագրություն