Դաւիթ Յարութիւնեան. Եկէ՜ք բոլորս միասին կանգնենք մէջք-մէջքի լաւ ընտրութիւնների անցկացման հարցում


Դաւիթ Յարութիւնեան. Եկէ՜ք բոլորս միասին կանգնենք մէջք-մէջքի լաւ ընտրութիւնների անցկացման հարցում

  • 05-04-2012 17:19:27   | Հայաստան  |  Քաղաքական
Ապրիլի 4-ին տեղի է ունեցել կարեւոր մի իրադարձութիւն` Ազգային ժողովի ընտրութիւններին մասնակցող մի քանի կուսակցութիւն որոշել են ստեղծել ընտրութիւնների հանրային վերահսկողութեան միջկուսակցական միասնական ընտրական շտաբ: Այս մասին նշւում է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի պետաիրաւական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Դաւիթ Յարութիւնեանի յայտարարութեան մէջ: «Գաղափարն ինքնին լաւն է, սակայն ցաւում եմ, որ պատշաճ նախապատրաստուած չլինելու պատճառով այն արդիւնքում ստորագրուեց ընտրութիւնների մասնակցող ինը կուսակցութիւններից ընդամէնը չորսի կ'ողմից»,- ընդգծում է Դ.Յարութիւնեանը, յիշեցնելով, որ Հհկ-ն լաւ ընտրութիւնների անցկացման համապարփակ ծրագրով հանդէս էր եկել շատ աւելի վաղ, եւ այդ ծրագիրը պարունակում էր ոչ միայն գործընթացի հանրային վերահսկողութիւնը, այլ հարցերի շատ մեծ շրջանակ: «այսօր խնդիրն ամենեւին էլ այս կամ այն ուժի «Հեղինակային իրաւունքի» մասին չէ, այլ էութեան: Մեր կարծիքով մասնակից կուսակցութիւնները պէտք է առաջին հերթին սահմանեն ընտրութիւնների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցութիւնն ապահովող կանոններ: Կանոններ, որոնք ստանձնւում են կամաւոր: Կանոններ, որոնց պահպանումը մասնակից կուսակցութիւնների կողմից ի վերջոյ կը յանգեցնի քաղաքական միջավայրի փոփոխութեան: Կանոններ, որոնց անվերապահ կիրառումը թոյլ կը տայ հասնել այն իրավիճակի, երբ մասնակիցները կշնորհաւօրէն միմեանց ընտրութիւնների արդիւնքերով անկախ իրենց ստացած ձայների թուիցէ,- նշում է Դ.Յարութիւնեանը: Իշխող կուսակցութեան ներկայացուցիչը առաջարկում է մէկ անգամ այլ կերպ վարուել` «Եկէ՜ք բոլորս միասին կանգնենք մէջք-մէջքի լաւ ընտրութիւնների անցկացման հարցում ու իրականացնենք նման ընտրութիւններ: Եկէ՜ք կարեւոր այս գործընթացը չդարձնենք «Փիառ»ակցիայ, այլ ներգրաւենք իսկապէս բոլորին, պայմանաւորուենք բոլոր հարցերի շուրջ մէկ փաթեթով, պայմանաւորուենք թէ՜ ընտրութիւնների հանրային վերահսկողութեան մեխանիզմների, թէ՜ ընտրութիւնների ընթացքում իւրաքանչիւրիս վարքականոնների, թէ՜ փոխադարձ յարգանքի եւ թէ՜ արդար մրցակցութեան ապահովման շուրջ: Պայմանաւորուե՜նք, միասին էլ իրականացնենք. բոլոր ութ կուսակցութիւններով ու մէկ դաշինքով: Սա է իրական ժողովրդավարութեան ճանապարհը»: Դ.Յարութիւնեանը միաժամանակ նշում է, որ շտաբի ձեւաւորումը ընդամէնը մեխանիզմներից մէկն է, որը թոյլ կը տայ փոխադարձ յարգանքի մթնոլորտում քննարկել բոլոր ծագած հարցերը: «հասկանալով այդ հրամայականը` ես մեր կուսակցութեան անունից առաջարկում եմ, որպէսզի ընտրական գործընթացի բոլոր անմիջական մասնակիցները քննարկեն մեր կողմից մշակուած կանոնների նախագիծը, որպէսզի հէնց վաղը եւեթ ձեռնամուխ լինենք այդ կանոնների ամբողջականացմանը: Վստահ եմ, որ մեր առաջարկութիւնը պատշաճ արձագանք կը ստանա»,- նշւում է Դաւիթ Յարութիւնեանի յայտարարութեան մէջ: ստորեւ ներկայացնում ենք «Ընտրութիւնների պատշաճ անցկացման քաղաքակիրթ անցկացման, քաղաքակիրթ մրցակցութիւն ապահովող կանոններե-ի նախագիծը. «սոյն կանոնները կոչուած են ապահովելու ընտրական գործընթացի մասնակիցների քաղաքակիրթ մրցակցութիւնը` ընտրութիւնների պատշաճ անցկացման նպատակով: 1. Ընտրական գործընթացի մասնակիցը սոյն Կանոններում «Ընտրական գործընթացի մասնակիցէ են հանդիսանում` այ) սոյն կանոններն ընդունած եւ ընտրական գործընթացի մասնակից հանդիսացող կուսակցութիւնները, կուսակցութիւնների դաշինքները, հասարակական շարժումներն ու հասարակական կազմակերպութիւնները, բ) նախորդ կէտում թուարկուած կազմաւորումների անդամները, պատասխանատուները, վստահուած անձինք ու ընտրական յանձնաժողովներում նրանց ներկայացուցիչները, նրանց կողմից առաջադրուած թեկնածուները, վերջիններիս վստահուած անձինք, գ) սոյն Կանոններն ընդունած մեծամասնական ընտրակարգով առաջադրուած թեկնածուները, նրանց վստահուած անձինք: 2. Իշխանութեան լեգիտիմութեան հիմքերը ժողովրդավարական բազմակուսակցական ընտրութիւնների արդիւնքում ձեւաւորուած իշխանութեան լեգիտիմութեան հիմքը Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեանը, Հայաստանի Հանրապետութեան ստանձնած միջազգային պարտաւորութիւններին, Հայաստանի Հանրապետութեան ընտրական օրէնսգրքին, այլ օրէնքներին եւ ընտրական օրէնսդրութեանը համապատասխան իրականացուած ընտրութիւններն են, որի ընթացքում մասնաւորապէս` այ) ընտրողները հնարաւորութիւն են ունենում անարգել տեղեկանալ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների ծրագրերին ու դիրքորոշումներին եւ ազատօրէն կատարել իրենց ընտրութիւնը, բ) ընտրողները քուէարկում են ազատօրէն, առանց վախի, առանց միջամտութեան կամ նրանց ազատ կամքի արտայայտման վրայ ցանկացած այլ ոչ օրինական ներգործութեան: 3. Կանոնների պահպանումը 3.1. Ընտրական գործընթացի մասնակիցները պարտաւորւում են բարեխղճօրէն պահպանել սոյն Կանոնները` նպատակ հետապնդելով նպաստել Հայաստանի Հանրապետութեան հասարակութեան, ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների եւ միջազգային հանրութեան կողմից ընտրութիւններն ազատ եւ արդար ճանաչելուն: 3.2. Քաղաքական գործընթացի մասնակիցը` այ) իր գործունէութիւնն իրականացնում է սոյն Կանոններին համապատասխան, բ) պէտք է ձեռնարկի գործուն քայլեր ինչպէս ինստիտուցիոնալ, այնպէս էլ անհատական մակարդակով` ուղղուած Կանոնների պահպանմանը, գ) պէտք է ձեռնարկի ողջամիտ միջոցներ` կանխելու ընտրական գործընթացի մասնակից չհանդիսացող իր կողմնակիցների այն գործողութիւնները, որոնք ընտրական գործընթացի մասնակցի կողմից կատարուելու դէպքում կ'որակուէին որպէս Կանոնների խախտում, դ) չպէտք է չարաշահի Կանոնների խախտումների վերաբերեալ բողոքներ ներկայացնելը, օրինակ` ներկայացնելով անհիմն կամ ոչ էական բողոքներ: 3.3. Սոյն Կանոններն ընդունած ընտրական գործընթացի մասնակից կազմաւորման ղեկավարը (ղեկավար մարմինը) պարտաւոր է` այ) յանձնարարել տուեալ կազմաւորման բոլոր անդամներին, պաշտօնեաներին, թեկնածուներին, յորդորել ընտրական գործընթացի մասնակից չհանդիսացող իր կողմնակիցներին` պահպանելու նշուած Կանոնները, բ) Կանոնների խախտման դէպքում գործադրել կազմաւորման կարգապահական ներգործութեան միջոցներ: 4. Քարոզարշաւը ընտրական գործընթացի մասնակիցը պարտաւորւում է` այ) յարգել ընտրական գործընթացի միւս մասնակիցների` իրենց գաղափարները, տեսակէտներն ու սկզբունքներն անկաշկանդ տարածելու իրաւունքը, բ) չխանգարել կամ չխափանել ընտրական գործընթացի այլ մասնակիցների նախընտրական քարոզարշաւը, մասնաւորապէս` չխոչընդոտել նրանց քարոզչական տպագիր նիւթերի Օրէնքով սահմանուած կարգով տարածմանը եւ պաստառների` Օրէնքով սահմանուած կարգով տեղադրմանը, չփչացնել կամ չոչնչացնել դրանք, չտարածել կեղծ կամ անանուն նիւթեր, գ) յարգել մամուլի ազատութիւնը, մասնաւորապէս` չխոչընդոտել լրագրողների մասնագիտական պարտականութիւնների կատարմանը, դ) չխոչընդոտել ընտրական գործընթացի այլ մասնակիցների կողմից երթերի, ցոյցերի կամ հանրահաւաքների իրականացմանը, մասնաւորապէս` չխոչընդոտել քաղաքացիների մասնակցութեանը ընտրական գործընթացի այլ մասնակիցների երթերին, ցոյցերին կամ հանրահաւաքներին: 5. Ընտրական յանձնաժողովներ, դիտորդներ, վստահուած անձինք ընտրական գործընթացի մասնակիցը պարտաւորւում է` այ) համագործակցել ընտրական յանձնաժողովների հետ` իր կողմից նշանակուած անդամների եւ իր վստահուած անձանց միջոցով, ապահովել քուէարկութեան կանոնաւոր անցկացումը խաղաղ մթնոլորտում, ինչպէս նաեւ ընտրողների լիիրաւ ազատութիւնն իրենց ընտրական իրաւունքն առանց խոչընդոտների իրականացնելու համար: բ) չմիջամտել ընտրական յանձնաժողովների` իր կողմից նշանակուած անդամների պարտականութիւնների կատարմանը, գ) չխոչընդոտել ընտրական յանձնաժողովների անդամների եւ ընտրական գործընթացի այլ մասնակիցների վստահուած անձանց պարտականութիւնների կատարմանը, դ) չվտանգել ընտրական յանձնաժողովների անդամների անվտանգութիւնը քուէարկութիւնից առաջ, դրա ընթացքում եւ դրանից յետոյ, է) համագործակցել հաւատարմագրուած դիտորդների հետ: 6. Ընտրական գործընթացի մասնակցի պահուածքը եւ խօսքը 6.1. Ընտրական գործընթացի մասնակիցը պարտաւորւում է` այ) նպաստել նախընտրական քարոզարշաւի, քուէարկութեան, ընտրութիւնների արդիւնքների ամփոփման եւ հետընտրական շրջանում խաղաղ մթնոլորտի ապահովմանը, բ) գործել իր դիրքին վայել պատասխանատուութեան զգացումով, գ) բանաւոր կամ գրաւոր խօսքում չօգտագործել այնպիսի բառապաշար, խօսք կամ պատկերներ, որոնք` - սադրիչ կամ զրպարտիչ են, - ուղղակի կամ անուղղակի բռնութեան սպառնալիք են հանդիսանում կամ բռնութիւն են հրահրում այլոց դէմ, - պարունակում են անձնական վիրաւորանք: 6.2. Ընտրական գործընթացի մասնակիցը իր խօսքով եւ գործով անվերապահօրէն մերժում է ահաբեկման ցանկացած դրսեւորում եւ պարտաւորւում է քաղաքակիրթ վերաբերմունք դրսեւորել ընտրական գործընթացի այլ մասնակիցների, վերջիններիս կողմնակիցների, նրանց ինստիտուցիոնալ եւ անհատական գոյքի նկատմամբ: 7. Դիրքի չարաշահում ընտրական գործընթացի մասնակիցը պարտաւորւում է` այ) չչարաշահել իր իշխանութիւնը կամ ազդեցութիւնը քաղաքական նպատակներով, բ) չօգտագործել ի պաշտօնէ իր տրամադրութեան տակ առկայ հանրային (վարչական) ռեսուրսները նախընտրական նպատակներով (բացի օրէնքով նախատեսուած դէպքերից): 8. Քաղաքական կոռուպցիա ընտրական գործընթացի մասնակիցը պարտաւորւում է զերծ մնալ հետեւեալ գործողութիւնները իրականացնելուց` այ) որեւէ մէկին պարտադրել հրաժարուել կամ չհրաժարուել թեկնածութիւնից, բ) որեւէ եղանակով պարտադրել մարդկանց քուէարկելու որեւէ կուսակցութեան կամ թեկնածուի օգտին կամ դէմ կամ ձեռնպահ մնալ քուէարկութիւնից: 9. Քաղաքական շփումներ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները ջանքեր են գործադրում փոխադարձ յարգանքի ու տարակարծութիւնը հանդուրժելու մթնոլորտում ուղղակի շփումներ եւ երկխօսութիւն իրականացնելու համար: 10. Բողոքարկում եւ ընտրութիւնների արդիւնքների ճանաչում 10.1. Ընտրական վէճերի արդարացի լուծման նպատակով ընտրական գործընթացի մասնակիցը պարտաւորւում է ընտրական օրէնսդրութեան խախտումների վերաբերեալ բողոքները ներկայացնել օրէնքով նախատեսուած մարմիններին եւ հետամուտ լինել այդ բողոքների բազմակողմանի քննարկմանը, 10.2. Սոյն կանոններն ընդունած ընտրական գործընթացի մասնակիցների կողմից` դրանք պահպանելու պայմաններում, ընտրական գործընթացի մասնակիցը պարտաւորւում է ընդունել ընտրութիւնների վերջնական արդիւնքները: Ընտրութիւնների վերջնական արդիւնքները կարող են ընդունուել վերապահումներով այն դէպքերում, երբ արձանագրուել են սոյն կանոնները չպահպանելու կամ դրանք խախտելու փաստեր, որոնք որոշիչ ազդեցութիւն չեն թողել ընտրութիւնների վերջնական արդիւնքների վրա»:
  -   Քաղաքական