Մոնիթորինգային աշխատանքային խումբ` ՀՀ ԱԺ նախագահի նախաձեռնութեամբ


Մոնիթորինգային աշխատանքային խումբ` ՀՀ ԱԺ նախագահի նախաձեռնութեամբ

  • 06-04-2012 16:14:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արձագանքելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամուէլ Նիկոյեանի առաջարկ-նամակին` ապրիլի 6-ին ՀՀ խորհրդարանի ղեկավարին կից ընտրական գործընթացների եւ «ընտրական օրէնսգրքիէ կիրարկման մոնիթորինգային աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով Աժ-ում հրաւիրուած հաւաքին մասնակցեցին ընտրապայքարին մասնակցող խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպութիւնների, միջազգային կառոյցների հայաստանեան առաքելութիւնների ներկայացուցչութիւնները: Հանդիպման մասնակիցների թւում էին Բարգաւաճ Հայաստան, Ժառանգութիւն, ՀՅԴ, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հայաստանի հանրապետական, Միաւորուած հայեր, Օրինաց երկիր կուսակցութիւնների, Արմավիրի զարգացման կենտրոն, Սիւիլիթաս հիմադրամ, Քաունթերփարթ ինթերնեշնլ Արմէնիայ, Հանրային լրագրութեան ակումբ, հասարակական երկխօսութիւնների եւ նախաձեռնութիւնների կենտրոն, գործընկերութիւն եւ ուսուցում հասարակական կազմակերպութիւնների, ԱՄՆ դեսպանատան, ԵՄ, ԵԱՀԿ, ԵԽ, ԱՄՆ ՄԶԳ, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները: Բացելով հանդիպումը եւ ներկայացնելով աշխատանքային խմբի առաքելութիւնը` պարոն Նիկոյեանը մասնակիցներին յորդորեց ի սկզբանէ լինել միմեանց նկատմամբ հանդուրժող, ապահովել աշխատանքային ներդաշնակ մթնոլորտ, ինչը մասնակից իւրաքանչիւր կողմին հնարաւորութիւն կը տայ անկաշկանդ ներկայացնել իր մօտեցումները, դիրքորոշումները, առաջարկները: Նշուեց, որ աշխատանքային խմբի հիմնական գործառոյթներից են լինելու ՀՀ «ընտրական օրեսգրքիէ կիրարկման մոնիթորինգը, դրանում կատարուած փոփոխութիւնների կենսունակութեան դիտարկումը, ինչպէս նաեւ արձագանքումն ու կանխումն այն դրսեւորումների, որոնք չեն բխի գործող օրէնսդրութիւնից: Կոնսեսուսով որոշուեց, որ աշխատանքային խմբում կարող են ընդգրկուել խորհրդարանական ընտրութիւնների համար գրանցուած քաղաքական ուժերը` իւրաքանչիւրը մէկական ներկայացուցչով: ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ ընտրութիւններում դիտորդական առաքելութիւն իրականացնելու իրաւունք ունեցող հասարակական կազմակերպութիւններին, իրենց իսկ` Հկ-ների ներկայացուցիչների առաջարկով, խմբում կը ներկայացնեն իրենց կողմից ընտրուած երեք կազմակերպութիւնները` դարձեալ մէկական մասնակցով: Վերջիններս օժտուած կը լինեն նոյն լիազօրութիւններով, ինչ քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիների մասնակցութեան միասնական կարծիքը ներկայացրեց ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի ղեկավարի տեղակալ Կարել Հոստրան. որոշուել է, որ միջազգային կազմակերպութիւնները խմբի աշխատանքներին կը մասնակցեն դիտորդի կարգավիճակով: Ինչ վերաբերում է աշխատանքային խմբի գործունէութեան խնդիրների ու նպատակների վերջնական ձեւակերպումներին, ապա հաւաքի մասնակիցները որոշեցին մէկ անգամ եւս եղած առաջարկները քննարկել իրենց կուսակցութիւններում եւ կազմակերպութիւններում ու վերջնական տարբերակը հաստատել աշխատանքային խմբի յաջորդ նիստում: Որոշուեց, որ նիստերի նախագահութիւնը կ'իրականացուի յաջորդաբար` ըստ այբբենական կարգի: «Իմ նպատակն է, որ ապահովուեն մասնակից բոլոր կողմերի հաւասար ներկայացուածութիւնն ու մասնակցութիւնը»,-իր առաջարկը հիմնաւորեց ՀՀ ԱԺ նախագահը:
  -   Մամլո հաղորդագրություն